Եֆիմ Ուչիտել
Եֆիմ Ուչիտել | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1913 կամ 1913 |
Ծննդավայր | Տիրասպոլ, Խերսոնի նահանգ |
Մահացել է | օգոստոսի 18, 1988 կամ 1988 |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Սերաֆիմովսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ-Պետերբուրգի պետական կինոյի և հեռուստատեսության համալսարան |
Մասնագիտություն | կինոօպերատոր, կինոռեժիսոր և սցենարիստ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն |
Երեխաներ | Ալեքսեյ Ուչիտել |
Եֆիմ Յուլևիչ Ուչիտել (ռուս.՝ Ефи́м Ю́льевич Учи́тель, 15 (28) հոկտեմբերի, 1913, Տիրասպոլ, Խերսոնի նահանգ, Ռուսաստանի կայսրություն – 18 օգոստոսի, 1988, Լենինգրադ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ), վավերագրական ֆիլմերի խորհրդային օպերատոր և ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1976)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եֆիմ Ուչիտելը ծնվել է 1913 թվականի հոկտեմբերի 15-ին (նոր տոմարով՝ հոկտեմբերի 28) Խերսոնի մարզի Տիրասպոլ քաղաքում (ներկայում՝ չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության կազմում)[1][2][3], հրեական ընտանիքում, որտեղ նրանից բացի եղել են ևս չորս երեխաներ։ Հայրը՝ որպես գրաշար, աշխատել է «Днестровский край» թերթի տպարանում[4]։ 1918 թվականին Եֆիմ Ուչիտելի հայրը մահացել է, և ընտանիքը պահել է նրա ավագ եղբայրը[5]։ Ավագ քույրն աշխատել է կինոթատրոնի դրամարկղում, և Եֆիմ Ուչիտելը տարվել է կինեմատոգրաֆիայով, ապա լուսանկարչությամբ։ Տիրասպոլում յոթերորդ դասարանն ավարտելուց հետո նա ուղեգրով մեկնել է սովորեու Լենինգրադի ֆաբրիկագործարանային աշակերտության դպրոցում։
1930 թվականից մինչև 1935 թվականը Եֆիմ Ուչիտելը սովորել է Լենինգրադի կինոինժեներների ինստիտուտի օպերատորական ֆակուլտետում։
1935 թվականից Եֆիմ Ուչիտելն աշխատել է որպես «Լենկինոխրոնիկա» կինոստուդիայի (1968 թվականից՝ Լենինգրադի վավերագրական ֆիլմերի ստուդիա) օպերատորի օգնական, իսկ 1937-1988 թվականներին՝ որպես օպերատոր և ռեժիսոր։ 1964 թվականից եղել է «Լենկինոխրոնիկայի» առաջին ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարը։
Եֆիմ Ուչիտելի նկարահանած առաջին ֆիլմը եղել է «Տոները տունդրայում» (ռուս.՝ «Праздники в тундре», 1937) կինոնկարը։ 1940 թվականին այլ օպերատորների հետ նկարահանել է «Մաններգեյմի գիծ» (ռուս.՝ «Линия Маннергейма») ֆիլմը։ Կոմունիստական կուսակցությանն անդամակցել է 1940 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է ռազմաճակատային օպերատոր (նկարահանել է Լենինգրադի պաշտպանությունը)։ Նրա նկարահանած նյութերը ներառվել են «Բեռլին» և «Հաղթանակի շքերթ» (1945) և այլ ֆիլմերում։
1942 թվականին որպես բեմադրող ռեժիսոր նկարահանել է «Լենինգրադը պայքարում» (ռուս.՝ «Ленинград в борьбе»), ապա այդ թեմատիկան շարունակել «Լենինգրադ բլոկադայի ճեղքումը» (ռուս.՝ «Прорыв блокады Ленинграда», 1944), «Լենինգրադ» (1947, Ռոման Կարմենի հետ), «Լենինգրադի սխրանքը» (1959), «Հանդիպում Լենինգրադի հետ» (ռուս.՝ «Встреча с Ленинградом», 1970), «Լենինգրադ։ Տարիներ և սխրագործություններ» (ռուս.՝ «Ленинград. Годы и свершения», 1974), «Լենինգրադ՝ հերոս-քաղաք» (1975) ֆիլմերում։
Եֆիմ Ուչիտելը մահացել է 1988 թվականի օգոստոսի 18-ին Լենինգրադում։ Թաղված է Սերաֆիմովյան գերեզմանատանը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Որդին՝ Ալեքսեյ Ուչիտել, կինոռեժիսոր, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, «Ռոք» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավար
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օպերատորական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1937 – Տոն տունդրայում (ռուս.՝ Праздник в тундре)
- 1940 – Մաններգեյմի գիծը (ռուս.՝ Линия Маннергейма)
- 1941 – Էստոնական հող (ռուս.՝ Эстонская земля)
- 1943 – Լենինգրադը պայքարում (ռուս.՝ Ленинград в борьбе)
- 1944 – Մահվան ճամբար Կլոոգա (ռուս.՝ Лагерь смерти Клоога)
- 1944 – Լենինգրադի բլոկադայի ճեղքումը (լատին․՝ Прорыв блокады Ленинграда)
- 1945 – Բեռլին (ռուս.՝ Берлин)
- 1945 – Հաղթանակի շքերթ (ռուս.՝ Парад Победы)
- 1947 – Լենինգրադ (ռուս.՝ Ленинград, վավերագրական, Ռոման Կարմենի հետ միասին), ռեժիսոր և գլխավոր օպերատոր
Ռեժիսորական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1949 – Խորհրդային Սիբիր (ռուս.՝ Сибирь Советская)
- 1952 – Ճանապարհ դեպի ծովը (ռուս.՝ Путь к морю)
- 1954 – Սուսամիրի հովտում (ռուս.՝ В долине Сусамыра)
- 1957 – Ռուսական բնավորություն (ռուս.՝ Русский характер), Համամիութենական II կինոփառատոնի մրցանակ
- 1959 – Ռուսաստանի դուստրեր (ռուս.՝ Дочери России)
- 1959 – Լենինգրադի սխրանքը (ռուս.՝ Подвиг Ленинграда), Վալերի Սոլովցևի հետ համատեղ
- 1960 – Խաղաղություն քո տանը (ռուս.՝ Мир дому твоему)
- 1963 – Ռուսաստանի երգերը (ռուս.՝ Песни России)
- 1963 – Կա այդպիսի նվեր (ռուս.՝ Есть такой городок)
- 1965 – Բանվորների պատմությունները (ռուս.՝ Рассказы рабочих)
- 1966 – Էրվին Շուլեի գործը (ռուս.՝ Дело Эрвина Шуля)
- 1967 – Քո շռայլ սիրտը (ռուս.՝ Твое щедрое сердце), Համամիութենական կինոփառատոնի մրցանակ, 1968
- 1970 – Հանդիպում Լենինգրադի հետ (ռուս.՝ Встреча с Ленинградом)
- 1970 – Հանդիպում են վետերանները (ռուս.՝ Встречаются ветераны)
- 1971 – Վիլեգոդայի տղամարդիկ (ռուս.՝ Вилегодские мужики)
- 1972 – Սահման (ռուս.՝ Граница)
- 1974 – Ռուսաստանի մեծ հացը (ռուս.՝ Большой хлеб России)
- 1974 – Լենինգրադ։ Տարիներ և սխրագործություններ (ռուս.՝ Ленинград. Годы и свершения)
- 1975 – Լենինգրադ՝ հերոս-քաղաք (ռուս.՝ Ленинград – город-герой)
- 1975 – Հուշարձան (ռուս.՝ Памятник)
- 1976 – Լենինգրադ։ Տարիներ և սխրագործություններ (ռուս.՝ Ленинград, годы и свершения)
- 1977 – Ինչպե՞ս են գործերը, ընկեր նախագահ (ռուս.՝ Как дела, товарищ председатель?)
- 1978 – Իրինա Կոլպակովա (ռուս.՝ Ирина Колпакова)
- 1979 – Վալդայ. լիրիկական ռեպորտաժ (ռուս.՝ Валдай: лирический репортаж)
- 1979 – Мои комиссары?
- 1981 – Բարի առավոտ, մարդիկ (ռուս.՝ Доброе утро, люди!)
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստալինյան առաջին աստիճանի մրցանակ (1943) – «Լենինգրադը պայքարում» (ռուս.՝ «Ленинград в борьбе», 1942) ֆիլմի համար
- ՌՍՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ (1967) – Ռուսաստանին նվիրված «Ռուսական բնավորություն» (1957), «Ռուսաստանի դուստրերը» (1959), «Խաղաղություն քո տանը» (1960), «Ռուսաստանի երգերը» (1963) շարքի համար
- ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (12 հունիսի, 1964)
- ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (29 սեպտեմբերի, 1969)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1976)
- Լենինի շքանշան (1973)
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1983)
- Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան (24 փետրվարի, 1945)
- Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան (6 ապրիլի, 1985)
- Կարմիր աստղի շքանշան (21 ապրիլի, 1943)
- «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ
- Ա. Դովժենկոյի անվան արծաթե մեդալ (1973) – «Սահման» (1972) ֆիլմի համար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Российская Еврейская Энциклопедия
- ↑ «Ф. Д. Свердлов «В строю отважных: Евреи, участники Великой Отечественной войны»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Евреи в молдавском кинематографе
- ↑ Династия режиссёров родом из Молдовы
- ↑ Интервью с Алексеем Учителем
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вольман Н. Б. Ефим Учитель. — Л.: Искусство, Ленингр. отд-ние, 1976. — 144, [32] с. — (Мастера советского театра и кино).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հոկտեմբերի 28 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Տիրասպոլ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 18 մահեր
- 1988 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս կինոռեժիսորներ
- Ռուս կինոօպերատորներ