Երփներանգ գլխարկով կինը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երփներանգ գլխարկով կինը
տեսակգեղանկար
նկարիչՌոյ Լիխտենշտայն
տարի1963
ստեղծման երկիր ԱՄՆ
ուղղությունփոփ արտ
հավաքածուLaurence Graff?
Ծանոթագրություններ

«Երփներանգ գլխարկով կինը» (անգլ.՝ Woman with Flowered Hat), ամերիկացի նկարիչ Ռոյ Լիխտենշտայնի՝ փոփ-արտ ոճով արված նկարը։ Ստեղծվել է 1963 թվականին[1]։ Այն ստեղծվել է կտավի վրա «Մագնա» ակրիլային ներկով։ 2013 թվականի մայիսին այն վաճառվել է Լիխտենշտայնի ստեղծագործությունների համար ռեկորդային գնով[2][3]։ Ստեղծագործության հիմքը Պաբլո Պիկասոյի «Դորա Մաար» դիմանկարն է[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոյ Լիխտենշտայնը 1967 թվականին

Պիկասոն նկարել է իր սիրուհի Դորա Մաարի մի քանի դիմանկար, որոնցում նրա դեմքը աղավաղված է այնպես, ինչպես Լիխտենշտայնի նկարում։ Նման դիմանկարները նրա ավելի վաղ կուբիստական ստեղծագործությունների մասնատված ձևերի էքսպրեսիոնիստական զարգացում էին։ Պիկասոյի՝ 1941 թվականի նկարը՝ «Դորա Մաարը կատվի հետ», 2006 թվականին աճուրդի է հանվել 95 216 000 դոլարով[5]։

Լիխտենշտայնն ուղղակիորեն օգտագործել է Մարթոն Նեյմանի ընտանեկան հավաքածուից Մաարի 1939-1940 թվականների դիմանկարը` որպես «Երփներանգ գլխարկով կինը» նկարի մոդել[6]։ Նեյմանն ինքն է ուղարկել դիմանկարի վերարտադրությունը Լիխտենշտեյնին՝ տեսնելով Պիկասոյի նկարի նրա վաղ փոփոխություններից մեկը[1][4][6][7]։

Լիխտենշտայնը ստեղծել է «Երփներանգ գլխարկով կինը» նկարը՝ ոգեշնչվելով տարբեր աղբյուրներից, ներառյալ կոմերցիոն նկարազարդումները, զավեշտական պատկերները և մոդեռնիստական գլուխգործոցները։ Գլուխգործոցները ներկայացնում էին այն, ինչը կարելի էր անվանել արվեստի «կանոն» և համարվում էր «բարձր արվեստ», մինչդեռ ստեղծագործության մեջ ներառված «ցածր արվեստը» կարող էր պարունակել կոմիքսների տարրեր։ Լիխտենշտեյնի նկարչության վրա ազդած «գլուխգործոցները» ներառում էին այնպիսի վարպետների գործեր, ինչպիսիք են Սեզանը, Մոնդրիանը և Պիկասոն։ Ինքը՝ Լիխտենշտայնը, նույն 1960-ականներին նշել է, որ այն բաները, որոնք նա, ըստ երեույթին, ծաղրել է, իրականում իր հիացմունքի առարկան էին[8]։ «Երփներանգ գլխարկով կինը» Պիկասոյի չորս տարատեսակություններից մեկն է, որը ստեղծվել է Լիխտենշտայնի կողմից 1962 և 1963 թվականներին[1]։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիխտենշտայնը աշխատում էր՝ ստեղծելով Պիկասոյի վերարտադրության հիման վրա փոքր մասշտաբի գծագրական նկարներ։ Դրանից հետո նա նախագծել է այն կտավի վրա` օգտագործելով նախագծված ուրվագծային նկարը որպես ձևանմուշ։ Նկարիչը միտումնավոր խուսափել է բուն վերարտադրությունը նախագծելու ավելի թեթև տարբերակից։ Արվեստաբան Մայքլ Ֆիցջերալդի խոսքով՝ դա արվել է այն պատճառով, որ նա ցանկանում էր «հավատարիմ մնալ իր նկարչական կարգապահությանը»։ Լիխտենշտայնը վերարտադրությունը ամրացրել է իր արհեստանոցի պատին՝ նկարի կողքին, երբ աշխատում էր դրա վրա։ Նկարչի անավարտ նկարը կարելի է տեսնել Լիխտենշտայնի մասին հոդվածում, որը ժամանակին հայտնվել էր «Life» ամսագրում։ Այս վկայությունը «Երփներանգ գլխարկով կինը» նկարը դարձնում է «նրա՝ Պիկասոյի վարիացիաներից առավել հիմնովին փաստագրվածը»։

Ռեկորդ աճուրդում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մայիսի 15-ին «Երփներանգ գլխարկով կինը» Քրիստիսում վաճառվել է 56,1 միլիոն դոլարով՝ ներառյալ հոնորարները։ Այն ձեռք է բերել ոսկերիչ Լոուրենս Գրաֆը[2]։ Գրաֆը, որի 75-ամյակը լրանում էր նույն թվականի հունիսի 13-ին, գերազանցել է մյուս երեք դիմորդներին՝ Լիխտենշտայնի աշխատանքի համար առաջարկելով 50 միլիոն դոլար (ի սկզբանե կանխատեսվում էր, որ գինը կգերազանցի 30 միլիոն դոլարը), ինչը, հաշվի առնելով աճուրդի վճարները, վերջում կազմել է 56,1 միլիոն դոլար[3]։ Վաճառքը համընկել է Լիխտենշտայնի աշխատանքների հետահայացի հետ, որն անցկացվում էր Թեյթ Մոդեռնում[8]։ Դա նկարչի պատմության մեջ ամենամեծն էր[9], անցկացվել է նաև Չիկագոյի Արվեստի ինստիտուտում, Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահում[10] և Փարիզի Պոմպիդու կենտրոնում։

«Երփներանգ գլխարկով կինը» գերազանցել է Լիխտենշտայնի աշխատանքների նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր 2012 թվականի մայիսի 9-ին Սոթբիսում՝ «Քնած աղջկա» 44,8 միլիոն դոլարով վաճառքի արդյունքում[11][12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «RELEASE: Roy Lichtenstein's Woman with Flowered Hat». Кристис. 10 апреля 2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 8 сентября 2019-ին.
  2. 2,0 2,1 Pavia, Will (16 мая 2013). «The King of Diamonds comes up trumps in auction». The Times. London, United Kingdom. ISSN 0140-0460. Վերցված է 8 сентября 2019-ին.
  3. 3,0 3,1 Vogel, Carol (2013 թ․ մայիսի 16). «Christie's Contemporary Art Auction Sets Record at $495 Million». The New York Times. Վերցված է 8 сентября 2019-ին.
  4. 4,0 4,1 «Basquiat Painting, 'Dustheads,' Fetches Record $48.8 Million At Christie's Auction In New York (PHOTO)». HuffPost. 2013 թ․ մայիսի 16. Վերցված է 8 сентября 2019-ին.
  5. «Under the hammer: record art auctions». GlobalPost. Франс-Пресс. 2013 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 4 декабря 2020-ին.
  6. 6,0 6,1 Fitzgerald, Michael, Picasso and American Art, Whitney Museum of American Art with Yale University Press, 2007, pp.253-4.
  7. Melikian, Souren (2013 թ․ մայիսի 16). «Contemporary Art Frenzy». The New York Times. Վերցված է 8 сентября 2019-ին.
  8. 8,0 8,1 «Christie's to offer a Pop Art masterpiece: Roy Lichtenstein's Woman with Flowered Hat». ArtDaily. Վերցված է 8 сентября 2019-ին.
  9. Kirkova, Deni (2013 թ․ փետրվարի 19). «Pop goes the Tate! Iconic works of Roy Lichtenstein brought together for exciting new exhibition at the Tate Modern». Daily Mail. Վերցված է 8 сентября 2019-ին.
  10. «'Roy Lichtenstein: A Retrospective' Debuts At The Art Institute of Chicago (PHOTOS)». HuffPost. 2012 թ․ մայիսի 22. Վերցված է 8 сентября 2019-ին.
  11. «Contemporary Art Evening Auction: New York - 09 May 2012 07:00 PM - N08853». Սոթբիս. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 10-ին.
  12. Melikian, Souren (2012 թ․ մայիսի 12). «Disconnect in the Art Market». The New York Times. Վերցված է 8 сентября 2019-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]