Դորա Մաարը կատվի հետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Դորա Մաարը կատվի հետ
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո
տարի1941
բարձրություն128,3 սանտիմետր
լայնություն95,3 սանտիմետր
ժանրդիմապատկեր
հավաքածումասնավոր հավաքածու
հիմնական թեմաԴորա Մաար

«Դորա Մաարը կատվի հետ» (ֆր.՝ Dora Maar au Chat) կտավը ստեղծվել է 1941 թ․֊ին Պաբլո Պիկասսոյի կողմից։ Կտավում պատկերված է նկարչի սիրեցյալը՝ Դորա Մաարը՝ նստած աթոռին և փոքրիկ կատուն ուսին։ Աշխատանքը համարվում է աշխարհի ամենաթանկ կտավներից մեկը։

Կտավը (128,3 X 95,3 սմ)՝ Դորա Մաարի բազմաթիվ դիմանկարներից մեկն է, որը ստեղծվել է իրենց հարաբերությունների ընթացքում, որը տևել է գրեթե 10 տարի։ Պիկասսոն՝ 1936 թ ՝ 55 տարեկան հասակում ՝ ծանոթանալով 29֊ամյա Դորայի հետ,սկսում են ապրել միասին։ Կտավը ստեղծվել է 1941 թ, երբ գերմանացիները գրավեցին Ֆրանսիան։ Չիկագոյից, Մերի և Լի Բլոկ կոլեկտորները, 1947 թ գնեցին կտավը։ Վերջիններս 1963 թ վաճառեցին կտավը Ուիլիարդ և Ադել Ջիդվիցներին, որից հետո կտավը չի ցուցադրվել մինչև 21-րդ դարի սկիզբը։

«Դորա Մաարը կատվի հետ» կտավը երկար լռությունից հետո առաջին անգամ հանրությանը ցուցադրվեց 2005-2006 թթ-ին։ 2006 թ մայիսի 3-ին կտավը ցուցադրվեց Նյու-Յորքում՝ «Սոթբիս» աճուրդի տանը, և Պիկասսոյի «Ծխամորճով տղան » կտավից հետո,որը 2004 թ վաճառվել էր 104 միլիոն դոլարով, դարձավ աշխարհի ամենաթանկ կտավը։ Ռուս գնորդը՝ ցանկանալով մնալ անհայտ, գնեց կտավը 95 միլիոն 216 հազար դոլարով։

Գնորդի ինքնությունը դարձավ բազմաթիվ, ամենամութ խոսակցությունների թեման։ Միայն այն էր հայտնի, որ աճուրդին մասնակցել է նրա գործակալը, և որ վերջինս եղել է սկսնակ և երևի թե ունեցել է ռուսական արմատներ։ 2007 թ-ի կեսերին կտավի սեփականատիրոջ անունը դեռ պարզ չէր, բայց ամենահավանական թեկնածուներից մեկը վրացի միլիարդատեր Բիձինա Իվանաշվիլին էր,որը աճուրդից մեկ շաբաթ առաջ վաճառել էր «Իմպեկսբանկ»-ը 550 միլիոն դոլարով։