Jump to content

Երկու սրտի հանդիպում (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկու սրտի հանդիպում
անգլ.՝ The Way We Were
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1][2][3][…] և դրամա
Թվական1973 և մարտի 7, 1974[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍիդնի Փոլաք[2][3][5][…]
ՊրոդյուսերՌեյ Սթարք
Սցենարի հեղինակԱրթուր Լորենթս և Դալթոն Թրամբո[6]
ԴերակատարներԲարբարա Սթրեյզանդ[3][7], Ռոբերտ Ռեդֆորդ[3][7][5], Բրեդֆորդ Դիլման[3][7], Լոիս Չայլզ[7], Պատրիկ Օ'Նիլ[7], Վիվեկա Լինդֆորս[7], Հերբ Էդելմեն[7], Սալլի Քիրքլենդ[7], Ջեյմս Վուդս[7], Սյուզան Բլեյքլի[7], Մյուրեյ Համիլթոն[7], Դեն Սեյմուր[7], Դոն Քիֆեր[7], Ջորջ Գեյնս[7], Մարշա Մեյ Ջոնս[7], Մարվին Հեմլիշ[7], Ռոյ Ջենսոն[7] և Կոռնելիա Շարփ[6]
ՕպերատորՀարի Սթրադլինգ
ԵրաժշտությունՄարվին Հեմլիշ
ՄոնտաժJohn F. Burnett?
Պատմվածքի վայրՆյու Յորք և Կալիֆոռնիա
Նկարահանման վայրՆյու Յորք և Մալիբու
ԿինոընկերությունColumbia Pictures
Տևողություն118 րոպե

«Երկու սրտի հանդիպում» (այլ անվանումներ՝ «Ինչպիսին ենք եղել», «Այդպիսին ենք եղել», անգլերեն՝ The Way We Were), ռեժիսոր Սիդնի Փոլաքի մելոդրաման՝ նկարահանված 1973 թվականին։ Ֆիլմն առաջադրվել է վեց Օսկարի, իսկ հայտնի «The Way We Were» երգն արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի բարձրագույն պարգևին։

Նրանք՝ հարուստ ընտանիքի գեղեցիկ երիտասարդն ու աղքատ հրեա աղջիկը, ծանոթացել էին դեռևս քոլեջում։ Հաբելն արդեն ուսանողական տարիներից հայտնի էր իր գրական ձիրքով, իսկ Քեթին այնպես էր տարվել քաղաքականությամբ, որ դարձել էր ուսանողական քաղաքի Երիտասարդ կոմունիստների լիգայի նախագահը։ Երիտասարդ տարիների հետաքրքրություններն էլ որոշեցին հերոսների հետագա կյանքը։ Հաբելը դարձավ գրող, իսկ Քեթին՝ ձախակողմյան քաղաքական բոլոր խմբավորումների մասնակից, որոնք առաջանում էին բարգավաճ Ամերիկայում։ Որոշ ժամանակ անց նրանք պատահմամբ հանդիպում են պատերազմի ժամանակ, երբ ռազմական նավաստի Հաբելը, ծայրաստիճան հարբած լինելով, հայտնվում է հաստատակամ Քեթիի անկողնում։ Այսպիսի արտասովոր «հանդիպումից» էլ սկսվում է անսովոր սիրավեպ, որն ընթանում էր 1930-1950-ական թվականների ամերիկյան կյանքի նշանավոր իրադարձությունների ֆոնի վրա։

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1973 – ընդգրկվել է 10 լավագույն ֆիլմերի մեջ ԱՄՆի կինոքննադատների ազգային խորհրդի վարկածով։
  • 1974 – «Օսկար» մրցանակ լավագույն երաժշտական ձայնակցում (Մարվին Հեմլիշ) և լավագույն օրիգինալ երգի համար («The Way We Were», տեքստը՝ Մերիլին Բերգման և Ալան Բերգման[8], երաժշտությունը՝ Մարվին Հեմլիշ), ինչպես նաև առաջադրվել է 4 անվանակարգերում՝ լավագույն կանացի դեր (Բարբրա Ստրեյզանդ), լավագույն օպերատորական աշխատանք (Հարի Սթրեդլինգ կրտ․), նկարիչների լավագույն աշխատանք (Սթիվեն Գրայմս, Ուիլյամ Քիրնան), լավագույն զգեստներ (Դորոթի Ջիքինս, Մոս Մաբրի)։
  • 1974 – «Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն օրիգինալ երգի համար («The Way We Were», բառերը՝ Մերիլին և Ալան Բերգմանի, երաժշտությունը՝ Մարվին Հեմլիշի), ինչպես նաև առաջադրվել է լավագույն կանացի դեր (դրամա) (Բարբրա Ստրեյզանդ)։
  • 1974 – «Դավիդ դի Դոնաթելո» մրցանակ լավագույն արտասահմանյան դերասանուհի անվանակարգում (Բարբրա Ստրեյզանդ)։
  • 1974 – ԱՄՆ սցենարիստներիի Գիլդիայի մրցանակ լավագույն օրիգինալ դրամայի համար (Արթուր Լորենց)։
  • 1975 – BAFTA մրցանակի համար առաջադրվել է լավագույն կանացի դեր անվանակարգում (Բարբրա Ստրեյզանդ)։
  • 1975 – Գրեմմի մրցանակ կինոֆիլմի համար գրված լավագույն ալբոմ՝ երաժշտությամբ անվանակարգում (Մերիլին Բերգման, Ալան Բերգման, Մարվին Հեմլիշ)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.nytimes.com/reviews/movies
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0070903/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=1762.html
  4. Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 http://www.filmaffinity.com/es/film131897.html
  6. 6,0 6,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 http://www.imdb.com/title/tt0070903/fullcredits
  8. wiki2.org https://wiki2.org/ru/%D0%90%D0%BB%D0%B0%D0%BD_%D0%B8_%D0%9C%D1%8D%D1%80%D0%B8%D0%BB%D0%B8%D0%BD_%D0%91%D0%B5%D1%80%D0%B3%D0%BC%D0%B0%D0%BD. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]