Երկու սրտի հանդիպում (ֆիլմ)
Երկու սրտի հանդիպում անգլ.՝ The Way We Were | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ[1][2][3][…] և դրամա |
Թվական | 1973 և մարտի 7, 1974[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Սիդնի Փոլաք[2][3][5][…] |
Պրոդյուսեր | Ռեյ Սթարկ |
Սցենարի հեղինակ | Arthur Laurents? և Դալթոն Տրամբո[6] |
Դերակատարներ | Բարբարա Սթրեյզանդ[3][7], Ռոբերտ Ռեդֆորդ[3][7][5], Bradford Dillman?[3][7], Lois Chiles?[7], Patrick O'Neal?[7], Վիվեկա Լինդֆորս[7], Հերբ Էդելմեն[7], Սալլի Քիրքլենդ[7], Ջեյմս Վուդս[7], Susan Blakely?[7], Murray Hamilton?[7], Dan Seymour?[7], Don Keefer?[7], George Gaynes?[7], Marcia Mae Jones?[7], Մարվին Հեմլիշ[7], Roy Jenson?[7] և Cornelia Sharpe?[6] |
Օպերատոր | Հարի Սթրադլինգ |
Երաժշտություն | Մարվին Հեմլիշ |
Պատմվածքի վայր | Նյու Յորք և Կալիֆոռնիա |
Նկարահանման վայր | Նյու Յորք և Մալիբու |
Կինոընկերություն | Կոլումբիա Փիքչերս |
Տևողություն | 118 րոպե |
«Երկու սրտի հանդիպում» (այլ անվանումներ՝ «Ինչպիսին ենք եղել», «Այդպիսին ենք եղել», անգլերեն՝ The Way We Were), ռեժիսոր Սիդնի Փոլաքի մելոդրաման՝ նկարահանված 1973 թվականին։ Ֆիլմն առաջադրվել է վեց Օսկարի, իսկ հայտնի «The Way We Were» երգն արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի բարձրագույն պարգևին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրանք՝ հարուստ ընտանիքի գեղեցիկ երիտասարդն ու աղքատ հրեա աղջիկը, ծանոթացել էին դեռևս քոլեջում։ Հաբելն արդեն ուսանողական տարիներից հայտնի էր իր գրական ձիրքով, իսկ Քեթին այնպես էր տարվել քաղաքականությամբ, որ դարձել էր ուսանողական քաղաքի Երիտասարդ կոմունիստների լիգայի նախագահը։ Երիտասարդ տարիների հետաքրքրություններն էլ որոշեցին հերոսների հետագա կյանքը։ Հաբելը դարձավ գրող, իսկ Քեթին՝ ձախակողմյան քաղաքական բոլոր խմբավորումների մասնակից, որոնք առաջանում էին բարգավաճ Ամերիկայում։ Որոշ ժամանակ անց նրանք պատահմամբ հանդիպում են պատերազմի ժամանակ, երբ ռազմական նավաստի Հաբելը, ծայրաստիճան հարբած լինելով, հայտնվում է հաստատակամ Քեթիի անկողնում։ Այսպիսի արտասովոր «հանդիպումից» էլ սկսվում է անսովոր սիրավեպ, որն ընթանում էր 1930-1950-ական թվականների ամերիկյան կյանքի նշանավոր իրադարձությունների ֆոնի վրա։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բարբրա Ստրեյզանդ՝ Քեթի
- Ռոբերտ Ռեդֆորդ՝ Հաբել
- Բրեդֆորդ Դիլման՝ Ջեյ Ջեյ
- Լոիս Չայլզ՝ Քերոլ Էն
- Պատրիկ Օ՛Նիլ՝ Ջորջ Բիսինջեր
- Վիվեկա Լինդֆորս՝ Փոլա Ռայսներ
- Սալի Քյորքլընդ՝ Փոնի Դանբար
- Ջեյմս Վուդս՝ Ֆրենքի
- Սյուզան Բլեյքլի՝ Ջուդիանա
- Մարշա Մեյ Ջոնս՝ Փեգի Վանդերբիլթ
- Դոն Քիֆեր՝ Դերասան
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1973 – ընդգրկվել է 10 լավագույն ֆիլմերի մեջ ԱՄՆի կինոքննադատների ազգային խորհրդի վարկածով։
- 1974 – «Օսկար» մրցանակ լավագույն երաժշտական ձայնակցում (Մարվին Հեմլիշ) և լավագույն օրիգինալ երգի համար («The Way We Were», տեքստը՝ Մերիլին Բերգման և Ալան Բերգման[8], երաժշտությունը՝ Մարվին Հեմլիշ), ինչպես նաև առաջադրվել է 4 անվանակարգերում՝ լավագույն կանացի դեր (Բարբրա Ստրեյզանդ), լավագույն օպերատորական աշխատանք (Հարի Սթրեդլինգ կրտ․), նկարիչների լավագույն աշխատանք (Սթիվեն Գրայմս, Ուիլյամ Քիրնան), լավագույն զգեստներ (Դորոթի Ջիքինս, Մոս Մաբրի)։
- 1974 – «Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն օրիգինալ երգի համար («The Way We Were», բառերը՝ Մերիլին և Ալան Բերգմանի, երաժշտությունը՝ Մարվին Հեմլիշի), ինչպես նաև առաջադրվել է լավագույն կանացի դեր (դրամա) (Բարբրա Ստրեյզանդ)։
- 1974 – «Դավիդ դի Դոնաթելո» մրցանակ լավագույն արտասահմանյան դերասանուհի անվանակարգում (Բարբրա Ստրեյզանդ)։
- 1974 – ԱՄՆ սցենարիստներիի Գիլդիայի մրցանակ լավագույն օրիգինալ դրամայի համար (Արթուր Լորենց)։
- 1975 – BAFTA մրցանակի համար առաջադրվել է լավագույն կանացի դեր անվանակարգում (Բարբրա Ստրեյզանդ)։
- 1975 – Գրեմմի մրցանակ կինոֆիլմի համար գրված լավագույն ալբոմ՝ երաժշտությամբ անվանակարգում (Մերիլին Բերգման, Ալան Բերգման, Մարվին Հեմլիշ)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.nytimes.com/reviews/movies
- ↑ 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0070903/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=1762.html
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 http://www.filmaffinity.com/es/film131897.html
- ↑ 6,0 6,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 http://www.imdb.com/title/tt0070903/fullcredits
- ↑ wiki2.org https://wiki2.org/ru/%D0%90%D0%BB%D0%B0%D0%BD_%D0%B8_%D0%9C%D1%8D%D1%80%D0%B8%D0%BB%D0%B8%D0%BD_%D0%91%D0%B5%D1%80%D0%B3%D0%BC%D0%B0%D0%BD։ Վերցված է 2020-07-21
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Երկու սրտի հանդիպում»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
|
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Անգլերեն ֆիլմեր
- 1973 ֆիլմեր
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Columbia Pictures ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1940-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Կալիֆոռնիայում
- Իրական դեպքերի վրա հիմնված դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Ամերիկյան պատմական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1930-ականներին