Ենս Վայդման
Ենս Վայդման | |
Կրթություն՝ | Բոննի համալսարան և Պոլ Սեզանի համալսարան |
---|---|
Գիտական աստիճան՝ | դոկտորի աստիճան (1997) |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, բանկիր, economist, նախագահ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | ապրիլի 20, 1968[1][2][3] (56 տարեկան) |
Ծննդավայր | Զոլինգեն, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Պարգևներ | |
Ենս Վայդման (գերմ.՝ Jens Weidmann, ապրիլի 20, 1968[1][2][3], Զոլինգեն, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), Գերմանական դաշնային բանկի նախագահ, Եվրոպական կենտրոնական բանկի խորհրդի անդամ[5], կանցլեր Անգելա Մերկելի խորհրդական[6]. Միջազգային հաշվարկների բանկի տնօրենների խորհրդի նախագահ (2015 թ․ նոյեմբեր-2021 թ․ դեկտեմբեր)։
1997 թվականին Բոննի համալսարանից ստացել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան (Dr. rer. pol.):
Աշխատել է Ֆրանսիայի բանկում, Ռուանդայի ազգային բանկում, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամում՝ ԱՄՀ-ում (1997-1999 թթ.): 2003 թվականին աշխատել է Գերմանիայի ընդհանուր տնտեսական զարգացումը որոշելու նպատակով ստեղծված փորձագիտական խորհրդում, 2004-2006 թվականներին՝ Բունդեսբանկում։
2006-2011 թվականներին եղել է Գերմանիայի կանցլերի խորհրդական։
2011 թվականի մայիսի 1-ից Գերմանիայի Դաշնային բանկի նախագահն է։ Նրա մասնագիտական նվաճումների թվում նշվում են Գերմանիայի բարձր ցուցանիշները եվրոգոտու ճգնաժամի ժամանակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #171240235 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Член правления ЕЦБ Й.Вайдман: Договоренности на саммите ЕС должны снизить риски для Европейского ЦБ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Бундесбанк возглавит советник Ангелы Меркель Йенс Вайдман». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ենս Վայդմանը դառնում է Բունդեսբանկի ամենաերիտասարդ ղեկավարը․ [1]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ենս Վայդման» հոդվածին։ |
|