Ենս Վայդման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ենս Վայդման
 
Կրթություն՝ Բոննի համալսարան և Պոլ Սեզանի համալսարան
Գիտական աստիճան՝ դոկտորի աստիճան (1997)
Մասնագիտություն՝ տնտեսագետ, բանկիր, economist, նախագահ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 20, 1968(1968-04-20)[1][2][3] (55 տարեկան)
Ծննդավայր Զոլինգեն, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
Քաղաքացիություն  Գերմանիա
 
Պարգևներ

Ենս Վայդման (գերմ.՝ Jens Weidmann, ապրիլի 20, 1968(1968-04-20)[1][2][3], Զոլինգեն, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), Գերմանական դաշնային բանկի նախագահ, Եվրոպական կենտրոնական բանկի խորհրդի անդամ[5], կանցլեր Անգելա Մերկելի խորհրդական[6]. Միջազգային հաշվարկների բանկի տնօրենների խորհրդի նախագահ (2015 թ․ նոյեմբեր-2021 թ․ դեկտեմբեր)։

1997 թվականին Բոննի համալսարանից ստացել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան (Dr. rer. pol.):

Աշխատել է Ֆրանսիայի բանկում, Ռուանդայի ազգային բանկում, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամում՝ ԱՄՀ-ում (1997-1999 թթ.): 2003 թվականին աշխատել է Գերմանիայի ընդհանուր տնտեսական զարգացումը որոշելու նպատակով ստեղծված փորձագիտական խորհրդում, 2004-2006 թվականներին՝ Բունդեսբանկում։

2006-2011 թվականներին եղել է Գերմանիայի կանցլերի խորհրդական։

2011 թվականի մայիսի 1-ից Գերմանիայի Դաշնային բանկի նախագահն է։ Նրա մասնագիտական նվաճումների թվում նշվում են Գերմանիայի բարձր ցուցանիշները եվրոգոտու ճգնաժամի ժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #171240235 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «Член правления ЕЦБ Й.Вайдман: Договоренности на саммите ЕС должны снизить риски для Европейского ЦБ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.
  6. «Бундесбанк возглавит советник Ангелы Меркель Йенс Вайдман». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ենս Վայդմանը դառնում է Բունդեսբանկի ամենաերիտասարդ ղեկավարը․ [1]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ենս Վայդման» հոդվածին։