Եկատերինա Մալխասյան
Եկատերինա Մալխասյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 17, 1919[1] Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1] |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մահացել է | հուլիսի 28, 2001 (82 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | դաշնակահարուհի և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ և Կոմիտասի անվան քառյակ |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա (1941) |
Պարգևներ |
Կետտի (Եկատիրինա) Աշոտի Մալխասյան (մարտի 17, 1919[1], Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1] - հուլիսի 28, 2001, Երևան, Հայաստան), հայ դաշնակահար, մանկավարժ։ Պրոֆեսոր (1968)։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1941 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան։ 1942-1947 թթ. եղել է Թբիլիսիի երաժշտական ուսումնարանի դասատու և վրացական ֆիլհարմոնիայի մենակատար։ 1947 թվականից բնակվել է Երևանում, դասավանդել Երևանի պետական կոնսերվատորիայում։
Հանդես է եկել որպես մենակատար, նաև՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Կոմիտասի անվան պետական լարային քառյակի հետ[2]։ Համերգացանկում տեղ են գտել Շոպենի, Սկրյաբինի, Բեթհովենի, Շումանի և հայ կոմպոզիտորների դաշնամուրային երկերը։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Դաշնակահարուհի Նինա Սարապյանի տատիկն է[3]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Золотова И., Кетти Малхасян, Е., 1998.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կրկին համերգ էր, կրկին` դասական». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 161)։ |
Կատեգորիաներ:
- Մարտի 17 ծնունդներ
- 1919 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 28 մահեր
- 2001 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական անձնակազմ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ դաշնակահարուհիներ
- Հայ մանկավարժներ