Jump to content

Դուայթ ՄաքՆիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դուայթ ՄաքՆիլ
Dwight McNeil
ՄաքՆիլը Բարնլիի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Dwight James Matthew McNeil
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 22, 1999(1999-11-22)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Ռոչդեյլ, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 183 սմ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Բարնլի
Համար 11
Պատանեկան կարիերա
ԱնգլիաՄանչեսթեր Յունայթեդ
2014-2018 Անգլիա Բարնլի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2018-ներկա Անգլիա Բարնլի 38 (4)
Ազգային հավաքական
2019-ներկա Անգլիա Անգլիա Մ20 6 (1)
2019-ներկա Անգլիա Անգլիա Մ21 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 8-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 8-ի, 2019

Դուայթ ՄաքՆիլ (անգլ.՝ Dwight McNeil, նոյեմբերի 22, 1999(1999-11-22)[1], Ռոչդեյլ, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բարնլիի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարնլի[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄաքՆիլը Բարնլիի ակադեմիայի սան է[3]։ Իր առաջին պայմանագիրը կնքեց 2018 թվականի ապրիլի 10-ին[4][5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց մայիսի 13-ին՝ փոխարինելով Աարոն Լենոնին Բորնմութի դեմ խաղում[6]։ 2017-18 մրցաշրջանում ՄաքՆիլը ճանաչվեց Բարնլիի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[7][8]։

Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց օգոստոսի 2-ին՝ փոխարինման մտնելով Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Աբերդինի դեմ խաղում[9]։ Թիմի մեկնարկային կազմում Պրեմիեր Լիգայում ՄաքՆիլը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ սեպտեմբերի 2-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[10][11]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց դեկտեմբերի 30-ին՝ Վեստ Հեմ Յունայթեդի դեմ խաղում[12][13]։ 2019 թվականի հունվարի 21-ին ՄաքՆիլը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2023 թվականը[14][15][16]։ Մարտի 16-ին անգլիացին գոլի հեղինակ դարձավ Լեսթեր Սիթիի դեմ խաղում, սակայն Բարնլին պարտվեց 2-1 հաշվով[17]։ Մարտի 30-ին անգլիացին գոլ խփեց Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[18][19]։ 2018-19 մրցաշրջանում ՄաքՆիլը անցկացրեց 26 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[20]։

2019 թվականի հոկտեմբերի 26-ին ՄաքՆիլը գոլ խփեց Չելսիի դեմ հանդիպման վերջին րոպեին, սակայն Բարնլին պարտվեց 2-4 հաշվով[21][22]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄաքՆիլը ներկայացրել է Անգլիան մինչև 20 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ 2019 թվականի մարտին նա մասնակցեց Անգլիայի ազգային հավաքականի մարզումներին[23][24][25]։ Ամռանը ՄաքՆիլը մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Տուլոնի առաջնությանը[26][27]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դեկտեմբերի 8-ի դրությամբ[28]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բարնլի 2017–18 Պրեմիեր Լիգա 1 0 0 0 0 0 1 0
2018–19 21 3 2 0 2 0 1 0 26 3
2019–20 16 1 0 0 1 0 17 1
Ընդհանուր 38 4 2 0 2 0 2 0 44 4
Կարիերայի ընդհանուր 38 4 2 0 2 0 2 0 44 4

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարնլիի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2017–18[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. «England - D. McNeil - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. Patel, Harshal (2019 թ․ հունիսի 10). «Premier League 2018/19 Tactical Analysis: Dwight McNeil at Burnley». Total Football Analysis Magazine (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. «New Deals For Clarets Prospects». www.burnleyfootballclub.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. «Burnley prospects sign professional deals». Lancashire Telegraph (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. «Burnley FC - AFC Bournemouth, May 13, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. 7,0 7,1 «Double Delight For Award Winner Pope». www.burnleyfootballclub.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. «AWARDS | Dwight McNeil Receives Youth Team Prize». www.burnleyfootballclub.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.(չաշխատող հղում)
  9. «Burnley FC - Aberdeen FC, Aug 2, 2018 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  10. «Burnley FC - Manchester United, Sep 2, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  11. «Burnley 0-2 Manchester United: Romelu Lukaku double fires 10-man United to victory». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  12. «Burnley FC - West Ham United, Dec 30, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  13. «Burnley 2-0 West Ham United: Clarets end losing streak with comfortable win». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  14. «It's A McNeil Deal». www.burnleyfootballclub.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  15. «Burnley winger Dwight McNeil signs new four-and-a-half-year deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  16. «Dwight McNeil signs new long-term deal at Burnley». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  17. «Burnley FC - Leicester City, Mar 16, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  18. «Burnley FC - Wolverhampton Wanderers, Mar 30, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  19. «Dwight McNeil strikes to seal crucial Burnley victory over Wolves». The Guardian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  20. «Dwight McNeil | Football Stats | Burnley | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  21. «Burnley FC - Chelsea FC, Oct 26, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  22. «Burnley vs Chelsea on 26 Oct 19 - Match Centre - Burnley Football Club». www.burnleyfootballclub.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  23. «McNeil Trains With Full England Squad». www.burnleyfootballclub.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  24. «Burnley winger Dwight McNeil trains with England senior squad». www.burnleyexpress.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  25. Dean, Andrew (2019 թ․ մարտի 20). «Dwight McNeil opens up about training with England senior squad». accrington. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  26. Association, The Football. «England MU20s squad named by Paul Simpson for Maurice Revello Tournament in France». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  27. «Burnley's Dwight McNeil named in England Under-20s squad for Toulon tournament». Lancashire Telegraph (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  28. «Dwight McNeil». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուայթ ՄաքՆիլ» հոդվածին։