Քրիս Վուդ (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Քրիս Վուդ
Chris Wood
Russia-New Zeland (17).jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Christopher Grant Wood
Քաղաքացիությունը Նոր Զելանդիա Նոր Զելանդիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 7, 1991(1991-12-07)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Օկլենդ, Նոր Զելանդիա
Հասակ 191 սմ
Քաշ 80 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Բարնլի
Համար 11
Պատանեկան կարիերա
Նոր Զելանդիա Քեմբրիջ
Նոր Զելանդիա Վայկատո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2007-2008 Նոր Զելանդիա Վայկատո 5 (0)
2008 Նոր Զելանդիա Համիլտոն Ուոնդերերս
2009-2013 Անգլիա Վեստ Բրոմվիչ 21 (1)
2010   Անգլիա Բարնսլի 7 (0)
2010-2011   Անգլիա Բրայթոն ընդ Հոուվ 29 (8)
2011-2012   Անգլիա Բիրմինգհեմ Սիթի 23 (9)
2012   Անգլիա Բրիստոլ Սիթի 19 (3)
2012   Անգլիա Միլուոլ 19 (11)
2013   Անգլիա Լեսթեր Սիթի 1 (2)
2013-2015 Անգլիա Լեսթեր Սիթի 52 (12)
2015   Անգլիա Իպսվիչ Թաուն 8 (0)
2015-2017 Անգլիա Լիդս Յունայթեդ 83 (41)
2017-ներկա Անգլիա Բարնլի 17 (7)
Ազգային հավաքական
2007 Նոր Զելանդիա Նոր Զելանդիա Մ17 3 (0)
2012 Նոր Զելանդիա Նոր Զելանդիա Մ23 5 (1)
2009-ներկա Նոր Զելանդիա Նոր Զելանդիա 56 (24)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մարտի 30-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 30-ի, 2018

Քրիս Վուդ (անգլ.՝ Chris Wood, դեկտեմբերի 7, 1991(1991-12-07)[1], Օկլենդ, Նոր Զելանդիա), նոր զելանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բարնլիի և Նոր Զելանդիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեստ Բրոմվիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուդը Վեստ Բրոմվիչին միացավ 2009 թվականին[3][4]։ Առաջին անգամ ակումբի առաջին թիմի կազմում առաջին անգամ հայտավորվեց 2009 թվականի ապրիլի 11-ին՝ Պրեմիեր Լիգայի Պորտսմութի դեմ խաղում[5][6]։ Իր դեբյուտը նշեց 2009 թվականի մայիսի 24-ին՝ Բլեքբուրնի դեմ խաղում[7]՝ դառնալով 5-րդ նոր զելանդացի ֆուտբոլիստը, ով խաղադաշտ է դուրս եկել Պրեմիեր Լիգայում։ 2009 թվականի մայիսին Վուդը երկարաձգեց իր պայմանագիրը Վեստ Բրոմվիչի հետ 2 տարով[8]։ Իր առաջին գոլը խփեց 2009 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Դոնկաստեր Ռովերսի դեմ խաղում[9][10]։ 2009 թվականի դեկտեմբերին նա երկարաձգեց իր պայմանագիրը 3․5 տարով։ Իր երկրորդ գոլը Վուդը խփեց 2010 թվականի հունվարի 2-ին՝ Անգլիայի գավաթի Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում[11][12]։

Վուդը Բրայթոնի կազմում 2011 թվականին

2010 թվականի սեպտեմբերի 24-ին Վուդը 93 օրվա վարձավճարով տեղափոխվեց Բարնսլի[13]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 25-ին՝ Ռեդինգի դեմ խաղում[14]։ 7 հանդիպում անցկացնելուց հետո վարձավճարը հետ կանչվեց։

2010 թվականի նոյեմբերի 19-ին Վուդը վարձավճարով տեղափոխվեց Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն մինչև 2011 թվականի հունվար[15]։ Իր դեբյուտը նշեց նոյեմբերի 20-ին՝ Բրիստոլ Ռովերսի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[16]։ Հունվարին Բրայթոնը երկարաձգեց վարձավճարը մինչև մրցաշրջանի ավարտ[17]։ Բրայթոնում Վուդը անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 9 գոլի հեղինակ[18]։

2011 թվականի օգոստոսի 5-ին Վուդը 1 ամսվա վարձավճարով տեղափոխվեց Բիրմինգհեմ Սիթի[19]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 6-ին՝ Դերբի Կաունտիի դեմ խաղում[20][21]։ Եվրոպական առաջնություններում իր դեբյուտը նշեց 2011 թվականի օգոստոսի 18-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլի Նասիոնալի դեմ առաջին խաղում[22][23]։ Իր առաջին ոլը Բիրմինգհեմի կազմում խփեց օգոստոսի 25-ին՝ Նասիոնալի դեմ երկրորդ խաղում[24][25]։ 2011 թվականի սեպտեմբերի 11-ին Վուդը հետ-տրիկ ձևակերպեց Միլուոլի դեմ խաղում[26][27]։ Հոկտեմբերի 2-ին նոր զելանդացին դուբլ ձևակերպեց Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում[28][29], ինչից հետո Վուդի վարձավճարը երկարաձգվեց մինչև 2012 թվականի հունվար[30]։ Բիրմինգհեմի կազմում նա անցկացրեց 29 հանդիպում՝ դառնալով 11 գոլի հեղինակ[31]։

2012 թվականի հունվարին Վուդը վարձավճարով տեղափոխվեց Բրիստոլ Սիթի[32]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 14-ին՝ Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղում[33]։ Իր առաջին գոլը խփեց հունվարի 21-ին՝ Դոնկաստեր Ռովերսի դեմ խաղում[34][35]։

Վուդը Լեսթերի կազմում 2013 թվականին

2012 թվականի սեպտեմբերի 17-ին Վուդը 2 ամսվա վարձավճարով տեղափոխվեց Միլուոլ[36]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 18-ին՝ Կարդիֆ Սիթիի դեմ խաղում[37]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 22-ին՝ Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղում[38]։ Նոյեմբերի 18-ին նոր զելանդացին երկարաձգեց իր վարձավճարը մինչև 2013 թվականի հունվար։ Վեստ Բրոմվիչը հետ կանչեց Վուդին 2012 թվականի դեկտեմբերի 27-ին։ Միլուոլի կազմում նա անցկացրեց 19 հանդիպում՝ դառնալով 11 գոլի հեղինակ[39]։

Լեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունվարին Վուդը տեղափոխվեց Լեսթեր Սիթի[40][41]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 1-ին՝ Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում[42]՝ այս խաղում դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Սկզբից Վուդի տեղափոխությունը գրանցվեց որպես վարձավճար, որպեսզի նա կարողանա խաղալ առաջին խաղում[43]։ Հունվարի 12-ին նոր զելանդացին հետ-տրիկ ձևակերպեց Բրիստոլ Սիթիի դեմ խաղում[44]՝ խփելով իր 6-րդ գոլը 3 խաղերում։ 2012-13 մրցաշրջանում Վուդը դարձավ 11 գոլի հեղինակ՝ անցկացրած 24 խաղերում։ 2013-14 մրցաշրջանում նա դարձավ 8 գոլի հեղինակ 31 խաղերում[45], իսկ Լեսթերը հաղթեց Չեմպիոնշիպը՝ տեղափոխվելով Պրեմիեր Լիգա։

2015 թվականի փետրվարի 27-ին Վուդը վարձավճարով տեղափոխվեց Իպսվիչ Թաուն մինչև մրցաշրջանի ավարտը[46]։ Իր դեբյուտը նշեց մարտի 1-ին՝ Նորվիչ Սիթիի դեմ խաղում[47][48]։ Ապրիլի 25-ին վարձավճարը հետ կանչվեց Լեսթերի կողմից[49]։

Վուդը Լիդսի կազմում 2016 թվականին

Լիդս Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հուլիսի 1-ին Վուդը 4 տարվա պայմանագիր կնքեց Լիդս Յունայթեդի հետ[50][51]։ Ակումբը նրա համար վճարեց 2․5-3 միլիոն ֆունտ ստերլինգ[52][53] և Վուդը դարձավ Լիդսի ամենաթանկարժեք տրանսֆերը 2002 թվականից ի վեր[54][55]։ Նա ստացավ 9 համարի մարզաշապիկը[56]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 8-ին՝ Բարնլիի դեմ խաղում[57][58]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 19-ին՝ Բրիստոլ Սիթիի դեմ խաղում[59]։ Այս մրցաշրջանում նա դարձավ 13 գոլի հեղինակ 37 խաղերում[60]՝ դառնալով ակումբի լավագույն ռմբարկուն։

2016-17 մրցաշրջանում Վուդը դարձավ 30 գոլի հեղինակ 48 խաղերում[61]՝ դառնալով Չեմպիոնշիպի լավագույն ռմբարկուն[62]։ Նա ճանաչվեց 2017 թվականի հունվարի Չեմպիոնշիպի լավագույն ֆուտբոլիստ[63] և ընդգրկվեց մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում[64][65]։ Վուդը ճանաչվեց Լիդսի տարվա լավագույն ֆուտբոլիստ[66] և Չեմպիոնշիպի տարվա երկրորդ լավագույն ֆուտբոլիստ՝ զիջելով Անտոնի Նոկարին[67]։

Բարնլի[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 21-ին Վուդը 4 տարվա պայմանագիր կնքեց Բարնլիի հետ[68]։ Ակումբը նրա համար վճարեց 15 միլիոն ֆունտ ստերլինգ[69][70]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 27-ին՝ Տոտենհեմի դեմ խաղում[71]։ Այս խաղում նա դարձավ գոլի հեղինակ խաղի ավելացված ժամանակում՝ փրկելով իր թիմին պարտությունից[72]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուդը Նոր Զելանդիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց 2007 թվականի աշխարհի առաջնությանը[73], որի ժամանակ գրավեց Վեստ Բրոմվիչի սկաուտների ուշադրությունը[3]։

Իր դեբյուտը Նոր Զելանդիայի ազգային հավաքականի կազմում Վուդը նշեց 2009 թվականի հունիսի 3-ին՝ Տանզանիայի դեմ ընկերական խաղում[74][75]։ Նոր Զելանդիայի կազմում նա մասնակցեց 2009 թվականի ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթին[76][77], սակայն առաջնությունում անցկացրեց ընդամենը 15 րոպե։

Վուդը Նոր Զելանդիայի ազգային հավաքականի կազմում մասնակցեց 2010 թվականի աշխարհի առաջնությանը՝ լինելով իր թիմի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը 18 տարեկան հասակում[78]։ Նա փոխարինման դուրս եկավ աշխարհի առաջնության բոլոր խաղերում[79][80][81], սակայն Նոր Զելանդիան դուրս մնաց խմբային փուլից[82]։

Իր առաջին գոլը Նոր Զելանդիայի հավաքականի կազմում Վուդը խփեց 2010 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Հոնդուրասի դեմ ընկերական խաղում[83][84]։ 2012 թվականի հունիսի 10-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Սողոմոնյան կղզիների դեմ խաղում[85][86]։

Նոր Զելանդիայի մինչև 23 տարեկանների հավաքականի կազմում Վուդը մասնակցեց 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերին[87]՝ գոլի հեղինակ դառնալով հուլիսի 29-ի՝ Եգիպտոսի դեմ խաղում[88]։ Նոր Զելանդիան դուրս մնաց առաջնության խմբային փուլից։

2014 թվականի նոյեմբերի 14-ին՝ Չինաստանի դեմ խաղում[89] Վուդը դարձավ Նոր Զելանդիայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ ավագը[90]։ 2016 թվականի Օվկիանիայի ազգերի գավաթում նա դարձավ 4 գոլի հեղինակ, իսկ Նոր Զելանդիան հաղթեց առաջնությունը՝ որակավորվելով 2017 թվականի ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթին[91]։ Վուդը մասնակցեց Կոնֆեդերացիաների գավաթին[92] որպես Նոր Զելանդիայի ավագ և գոլի հեղինակ դարձավ հունիսի 21-ին՝ Մեքսիկայի դեմ խաղում[93]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտի 30-ի դրությամբ[94]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
ՎայԲՈՊ Յունայթեդ 2007–08 ՆԶՖԱ 5 0 5 0
Վեստ Բրոմվիչ Ալբիոն 2008–09 Պրեմիեր Լիգա 2 0 0 0 0 0 2 0
2009–10 Չեմպիոնշիպ 18 1 2 1 3 0 23 2
2010–11 Պրեմիեր Լիգա 1 0 1 1 2 1
Ընդհանուր 21 1 2 1 4 1 27 3
Բարնսլի (վարձավճար) 2010–11 Չեմպիոնշիպ 7 0 7 0
Բրայթոն ընդ Հոուվ (վարձավճար) 2010–11 Լիգա Մեկ 29 8 2 1 31 9
Բիրմինգհեմ Սիթի (վարձավճար) 2011–12 Չեմպիոնշիպ 23 9 6 2 29 11
Բրիստոլ Սիթի (վարձավճար) 2011–12 19 3 19 3
Միլուոլ (վարձավճար) 2012–13 19 11 19 11
Լեսթեր Սիթի 2012–13 20 9 2 2 2 0 24 11
2013–14 26 4 0 0 3 4 29 8
2014–15 Պրեմիեր Լիգա 7 1 1 0 1 0 9 1
Ընդհանուր 53 14 3 2 6 4 62 20
Իպսվիչ Թաուն (վարձավճար) 2014–15 Չեմպիոնշիպ 8 0 8 0
Լիդս Յունայթեդ 2015–16 36 13 0 0 1 0 37 13
2016–17 44 27 0 0 4 3 48 30
2017–18 3 1 0 0 3 1
Ընդհանուր 83 41 0 0 5 3 88 44
Բարնլի 2017–18 Պրեմիեր Լիգա 17 7 0 0 2 1 19 8
Կարիերայի ընդհանուր 284 94 7 4 23 11 314 109

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտի 30-ի դրությամբ[94]

Նոր Զելանդիա
Տարի Խաղեր Գոլեր
2009 5 0
2010 9 1
2011 3 0
2012 12 9
2013 4 0
2014 4 3
2015 2 1
2016 7 4
2017 10 6
Ընդհանուր 56 24

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 Հոկտեմբերի 9, 2010 Նորտ Հարբուր մարզադաշտ, Օկլենդ, Նոր Զելանդիա Հոնդուրաս Հոնդուրաս
1–0
1–1
Ընկերական խաղ
2 Փետրվարի 29, 2012 Մաունտ Սմարտ մարզադաշտ, Օկլենդ, Նոր Զելանդիա Ճամայկա Ճամայկա
1–2
2–3
Ընկերական խաղ
3 Հունիսի 4, 2012 Լոուսոն Տամա մարզադաշտ, Հոնիարա, Սողոմոնյան կղզիներ Պապուա Նոր Գվինեա Պապուա Նոր Գվինեա
2–0
2–1
Օվկիանիայի ազգերի գավաթ 2012
4 Հունիսի 6, 2012 Լոուսոն Տամա մարզադաշտ, Հոնիարա, Սողոմոնյան կղզիներ Սողոմոնյան կղզիներ Սողոմոնյան կղզիներ
1–0
1–1
Օվկիանիայի ազգերի գավաթ 2012
5 Հունիսի 10, 2012 Լոուսոն Տամա մարզադաշտ, Հոնիարա, Սողոմոնյան կղզիներ Սողոմոնյան կղզիներ Սողոմոնյան կղզիներ
1–0
4–3
Օվկիանիայի ազգերի գավաթ 2012
6
2–0
7
3–0
8 Սեպտեմբերի 7, 2012 Ստադ Նումա Դալի Մագենտա, Նումեա, Նոր Կալեդոնիա Նոր Կալեդոնիա Նոր Կալեդոնիա
2–0
2–0
ԱԱ 2014 Որակավորում
9 Սեպտեմբերի 11, 2012 Նորտ Հարբուր մարզադաշտ, Օկլենդ, Նոր Զելանդիա Սողոմոնյան կղզիներ Սողոմոնյան կղզիներ
5–1
6–1
ԱԱ 2014 Որակավորում
10 Նոյեմբերի 14, 2012 Հունկոու մարզադաշտ, Շանհայ, Չինաստան Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
1–1
1–1
Ընկերական խաղ
11 Մարտի 5, 2014 Օլիմպիական մարզադաշտ, Տոկիո, Ճապոնիա Ճապոնիա Ճապոնիա
1–4
2–4
Ընկերական խաղ
12
2–4
13 Նոյեմբերի 14, 2014 Նանչան Բայի մարզադաշտ, Նանչան, Չինաստան Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
1–1
1–1
Ընկերական խաղ
14 Նոյեմբերի 12, 2015 Էլ-Սիբ մարզադաշտ, Մասկատ, Օման Օման Օման
1–0
1–0
Ընկերական խաղ
15 Մայիսի 28, 2016 Սեր Ջոն Գիսե մարզադաշտ, Պորտ Մորսբի, Պապուա Նոր Գվինեա Ֆիջի Ֆիջի
3–1
3–1
Օվկիանիայի ազգերի գավաթ 2016
16 Մայիսի 31, 2016 Սեր Ջոն Գիսե մարզադաշտ, Պորտ Մորսբի, Պապուա Նոր Գվինեա Վանուատու Վանուատու
1–0
5–0
Օվկիանիայի ազգերի գավաթ 2016
17
2–0
18 Հունիսի 8, 2016 Սեր Ջոն Գիսե մարզադաշտ, Պորտ Մորսբի, Պապուա Նոր Գվինեա Նոր Կալեդոնիա Նոր Կալեդոնիա
1–0
1–0
Օվկիանիայի ազգերի գավաթ 2016
19 Մարտի 25, 2017 Չերչիլ մարզադաշտ, Լաուտոկա, Ֆիջի Ֆիջի Ֆիջի
1–0
2–0
ԱԱ 2018 Որակավորում
20 Հունիսի 21, 2017 Ֆիշտ մարզադաշտ, Սոչի, Ռուսաստան Մեքսիկա Մեքսիկա
1–0
1–2
ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2017
21 Սեպտեմբերի 1, 2017 Նորտ Հարբուր մարզադաշտ, Օկլենդ, Նոր Զելանդիա Սողոմոնյան կղզիներ Սողոմոնյան կղզիներ
1–0
6–1
ԱԱ 2018 Որակավորում
22
2–0
23
6–1
24 Հոկտեմբերի 6, 2017 Տոյոտա մարզադաշտ, Տոյոտա, Ճապոնիա Ճապոնիա Ճապոնիա
1–1
1–2
Կիրին գավաթ 2017

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեստ Բրոմվիչ

Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն

Լեսթեր Սիթի

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Զելանդիա

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «New Zealand - C. Wood - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  3. 3,0 3,1 Lepkowski Chris (2009-04-18)։ «West Brom's Kiwi star Chris Wood is keeping his feet on the ground»։ birminghammail։ Վերցված է 2018-03-30 
  4. Owen Danny։ «West Brom surely regret letting Leeds United's £15m-rated Chris Wood go»։ Here Is The City (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  5. «Portsmouth FC - West Bromwich Albion, Apr 11, 2009 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  6. «West Bromwich Albion | Match | Report | 11 April 2009, Portsmouth 2 - 2 West Brom»։ 2009-04-14։ Վերցված է 2018-03-30 
  7. «Blackburn Rovers - West Bromwich Albion, May 24, 2009 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  8. «West Bromwich Albion | News | Latest Headlines | Latest Headlines | Wood pens pro contract»։ 2012-02-29։ Վերցված է 2018-03-30 
  9. «West Bromwich Albion - Doncaster Rovers, Sep 15, 2009 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  10. «West Brom 3-1 Doncaster» (en-GB)։ 2009-09-15։ Վերցված է 2018-03-30 
  11. «Huddersfield Town - West Bromwich Albion, Jan 2, 2010 - FA Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  12. «Huddersfield 0-2 West Brom» (en-GB)։ 2010։ Վերցված է 2018-03-30 
  13. «West Brom loan Wood to Barnsley» (en-GB)։ 2010-09-23։ Վերցված է 2018-03-30 
  14. «Reading FC - Barnsley FC, Sep 25, 2010 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  15. «West Brom's Wood joins Brighton» (en-GB)։ 2010-11-19։ Վերցված է 2018-03-30 
  16. «Brighton & Hove Albion - Bristol Rovers, Nov 20, 2010 - League One - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  17. «Wood extends deal with Brighton» (en-GB)։ 2011։ Վերցված է 2018-03-30 
  18. «Chris Wood | Football Stats | Burnley | Season 2010/2011 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-03-30 
  19. «Birmingham City sign West Brom striker Chris Wood»։ BBC Sport (en-GB)։ 2011-08-05։ Վերցված է 2018-03-30 
  20. «Derby County - Birmingham City, Aug 6, 2011 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  21. «Derby 2-1 Birmingham»։ BBC Sport (en-GB)։ 2011-08-06։ Վերցված է 2018-03-30 
  22. «CD Nacional - Birmingham City, Aug 18, 2011 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  23. Live Birmingham (2011-08-19)։ «Nacional 0, Birmingham City 0: Colin Tattum's big match verdict and player ratings»։ birminghammail։ Վերցված է 2018-03-30 
  24. «Birmingham City - CD Nacional, Aug 25, 2011 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  25. «Birmingham 3-0 Nacional (agg 3-0)»։ BBC Sport (en-GB)։ 2011-08-25։ Վերցված է 2018-03-30 
  26. «Birmingham City - Millwall FC, Sep 11, 2011 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  27. «Wood hat-trick tames Lions»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  28. «Nottingham Forest - Birmingham City, Oct 2, 2011 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  29. «Nott'm Forest 1-3 Birmingham»։ BBC Sport (en-GB)։ 2011-10-02։ Վերցված է 2018-03-30 
  30. «Birmingham extend loan of West Brom's Chris Wood until January»։ BBC Sport (en-GB)։ 2011-10-05։ Վերցված է 2018-03-30 
  31. «Chris Wood | Football Stats | Burnley | Season 2011/2012 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-03-30 
  32. «West Brom forward Chris Wood joins Bristol City on loan»։ BBC Sport (en-GB)։ 2012։ Վերցված է 2018-03-30 
  33. «Brighton & Hove Albion - Bristol City, Jan 14, 2012 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  34. «Bristol City - Doncaster Rovers, Jan 21, 2012 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  35. «Bristol City 2-1 Doncaster»։ BBC Sport (en-GB)։ 2012։ Վերցված է 2018-03-30 
  36. «Millwall seal Wood loan deal»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  37. «Millwall FC - Cardiff City, Sep 18, 2012 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  38. «Millwall FC - Brighton & Hove Albion, Sep 22, 2012 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  39. «Chris Wood | Football Stats | Burnley | Season 2012/2013 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-03-30 
  40. «Wood set to join Foxes - News - West Bromwich Albion» (en-gb)։ Վերցված է 2018-03-30 
  41. «Terms Agreed For Wood» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  42. «Leicester City - Huddersfield Town, Jan 1, 2013 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  43. «New striker Chris Wood is perfect tonic for Leicester City's promotion push | This is Leicestershire»։ 2013-01-04։ Վերցված է 2018-03-30 
  44. «Bristol City - Leicester City, Jan 12, 2013 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  45. «Chris Wood | Football Stats | Burnley | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-03-30 
  46. «Chris Wood: Leicester City striker joins Ipswich on loan»։ BBC Sport (en-GB)։ 2015-02-27։ Վերցված է 2018-03-30 
  47. «Norwich City - Ipswich Town, Mar 1, 2015 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  48. «Norwich City 2-0 Ipswich Town»։ BBC Sport (en-GB)։ 2015-03-01։ Վերցված է 2018-03-30 
  49. «WOOD RETURNS TO LEICESTER - News - Ipswich Town» (en-gb)։ Վերցված է 2018-03-30 
  50. «WOOD COMPLETES UNITED SWITCH»։ www.leedsunited.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  51. «Chris Wood: Leeds United sign Leicester City striker»։ BBC Sport (en-GB)։ 2015-07-01։ Վերցված է 2018-03-30 
  52. «Leicester City confirm sale of Chris Wood to Leeds United | Leicester Mercury»։ 2015-08-02։ Վերցված է 2018-03-30 
  53. «Leeds United sign £3m Leicester City striker Chris Wood» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  54. «Leeds United: Payback promise from new boy Wood» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  55. «Leeds United: Big-money deal for Wood takes Rosler by surprise» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  56. «2015/16 SQUAD NUMBERS ANNOUNCED»։ www.leedsunited.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  57. «Leeds United - Burnley FC, Aug 8, 2015 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  58. «UNITED IN OPENING DAY DRAW»։ www.leedsunited.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  59. «Bristol City - Leeds United, Aug 19, 2015 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  60. «Chris Wood | Football Stats | Burnley | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-03-30 
  61. «Chris Wood | Football Stats | Burnley | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-03-30 
  62. 62,0 62,1 «Championship 2016/2017 - Top Scorer»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-03-30 
  63. «Chris Wood named Sky Bet Championship Player of the Month - News - EFL Official Website» (en-gb)։ Վերցված է 2018-03-30 
  64. «EFL teams of the season announced for the Sky Bet Championship, League One and League Two»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  65. 65,0 65,1 «EFL team of the season: Chris Wood, Anthony Knockaert and Billy Sharp included»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  66. «Chris Wood scores in final game of Leeds United's season to secure golden boot»։ Stuff.co.nz (English)։ 2017-05-08։ Վերցված է 2018-03-30 
  67. «Brighton's Anthony Knockaert is named Championship Player of the Year»։ BBC Sport (en-GB)։ 2017-04-09։ Վերցված է 2018-03-30 
  68. «Clarets Make Wood Record Buy - News - Burnley Football Club» (en-gb)։ Վերցված է 2018-03-30 
  69. «Chris Wood: Burnley sign Leeds United striker for club record fee»։ BBC Sport (en-GB)։ 2017-08-21։ Վերցված է 2018-03-30 
  70. «Burnley sign Leeds United's Chris Wood on four-year deal»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  71. «Tottenham Hotspur - Burnley FC, Aug 27, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  72. «Tottenham Hotspur 1-1 Burnley»։ BBC Sport (en-GB)։ 2017-08-27։ Վերցված է 2018-03-30 
  73. FIFA.com (2010-05-14)։ «Chris Wood, the All White hope»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-03-30 
  74. «Tanzania - New Zealand, Jun 3, 2009 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  75. FIFA.com (2009-06-04)։ «Kiwis taste defeat in Africa»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-03-30 
  76. «Kiwis call up teen for South Africa - FIFA.com»։ 2015-11-20։ Վերցված է 2018-03-30 
  77. FIFA.com։ «FIFA Confederations Cup South Africa 2009 - Teams - New Zealand - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-03-30 
  78. «All Whites World Cup squad named»։ Stuff (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  79. «New Zealand 1-1 Slovakia»։ news.bbc.co.uk։ Վերցված է 2018-03-30 
  80. «Italy 1-1 New Zealand»։ news.bbc.co.uk։ Վերցված է 2018-03-30 
  81. «Paraguay 0-0 New Zealand»։ news.bbc.co.uk։ Վերցված է 2018-03-30 
  82. FIFA.com։ «2010 FIFA World Cup South Africa™ - Teams - New Zealand Zealand - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-03-30 
  83. «New Zealand - Honduras, Oct 9, 2010 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  84. «Woodzee nets as All Whites thrill | New Zealand Football»։ 2015-11-20։ Վերցված է 2018-03-30 
  85. «Solomon Islands - New Zealand, Jun 10, 2012 - World Cup qualification Oceania - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  86. «Chris Wood hat-trick helps the All Whites move one step closer to the World Cup»։ Stuff (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  87. «Men | New Zealand Olympic Team»։ New Zealand Olympic Team (անգլերեն)։ 2016-02-09։ Վերցված է 2018-03-30 
  88. «Egypt vs New Zealand»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  89. «China - New Zealand, Nov 14, 2014 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  90. «Wood youngest captain»։ NZ Herald (en-NZ)։ 2014-11-13։ ISSN 1170-0777։ Վերցված է 2018-03-30 
  91. 91,0 91,1 FIFA.com (2016-06-13)։ «New Zealand regain crown amid broadening pyramid»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-03-30 
  92. FIFA.com։ «FIFA Confederations Cup Russia 2017 - Teams - New Zealand - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-03-30 
  93. «VIDEO: Leeds United striker Chris Wood scores for New Zealand against Mexico» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-30 
  94. 94,0 94,1 «Chris Wood»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-03-30 
  95. «Soccer: New winners at football awards»։ NZ Herald (en-NZ)։ 2012-06-01։ ISSN 1170-0777։ Վերցված է 2018-03-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]