Դոլնի Վեստոնիցեի Վեներա
Դոլնի Վեստոնիցեի Վեներա Věstonická venuše | |
---|---|
կնոջ արձանիկ | |
տեսակ | կերամիկա |
երկիր | Չեխիա |
Պրահայի Ազգային թանգարան | |
բարձրություն | 11,1 սանտիմետր |
լայնություն | 4,3 սանտիմետր |
ստեղծվել է | մ.թ.ա. 29000–25000 թվականներ |
ներկա վիճակը | բավարար |
Դոլնի Վեստոնիցեի Վեներա (չեխ․՝ Věstonická venuše), կանացի մերկ մարմնի կերամիկական արձանիկ, որը թվագրված է մ.թ.ա. 29000–25000 թվականներով (Գրավետյան մշակույթ)։ Այն հայտնաբերվել է հին քարի դարի Դոլնի Վեստոնիցե հնավայրում՝ (չեխ․՝ Dolní Věstonice), Մորավիայի ավազանում Բռնոյից հարավ, Չեխիայի Դևին լեռան ստորոտում։ Այս արձանիկը և մոտակայքում գտնված մի քանի այլ արձանիկներ խեցեգործության աշխարհի ամենահին հայտնի օրինակներն են[1]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արձանիկն ունի 111 միլիմետր բարձրություն, իսկ լայնությունը՝ 43 միլիմետր է իր ամենալայն կետում։ Պատրաստված է կավից, որը թրծվել է համեմատաբար ցածր ջերմաստիճանում (500–800 °C)[2]: Արձանիկը նման է Վեներայի մյուս արձանիկների[Ն 1] ընդհանուր ձևաբանությանը՝ բացառապես մեծ կրծքեր, որովայն և կոնքեր, որոնք հավանաբար պտղաբերության խորհրդանիշներ են, համեմատաբար փոքր գլուխ և փոքր մանրամասներ մարմնի մնացած մասերում։ Մի առանձնահատկություն, որն այլևս չի պահպանվել, այն է, որ ենթադրաբար արձանիկը սկզբում զարդարված է եղել չորս փետուրներով։ Այդ մասին են վկայում գլխի վերևի չորս փոքր անցքերը։ Թեև փետուրի տեսակը որոշված չէ, սակայն գտել են, որ անցքերը բացվել են համեմատաբար սուր գործիքով, և այն բավարար էր փետուրների համար[3]։
Երբ սկսվել են կազմակերպված պեղումները, Մորավիայում գտնվող Դոլնի Վեստոնիցե հին քարե դարի բնակավայրը Չեխոսլովակիայի տարածքում էր այն ժամանակ, այժմ գտնվում է Չեխիայում, 1924 թվականից գտնվում է համակարգված հնագիտական հետազոտության տակ, որը նախաձեռնել է Կարել Աբսոլոնը։ Բացի Վեներայի արձանիկից, Դոլնի Վեստոնիցեում հայտնաբերվել են կենդանիների պատկերներ՝ արջ, առյուծ, մամոնտ, ձի, աղվես, ռնգեղջյուր և բու, ինչպես նաև թրծված կավի ավելի քան 2000 գնդիկներ։
Արձանիկը հայտնաբերվել է 1925 թվականի հուլիսի 13-ին մոխրի շերտի մեջ՝ մեջտեղից երկու կես եղած։ Այն գտնվել է կենտրոնական օջախի մեջ[4]։ Ժամանակին այն ցուցադրվել է Բռնոյի Մորավիայի թանգարանում, այժմ այն չի ցուցադրվում։ Այն ցուցադրվել է Պրահայի Ազգային թանգարանում 2006 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 2007 թվականի սեպտեմբերի 2-ը որպես «Մամոնտների որսորդները» (Lovci mamutů) ցուցահանդեսի մի մաս[5][6][7]։ Այն ներկայացվել է Բռնոյի Մորավիայի թանգարանում՝ «Նախապատմական արվեստը Կենտրոնական Եվրոպայում» ցուցահանդեսում։ Արձանիկը վերադարձվել է պահեստարան 2009 թվականի հունիսի[8]։ Գիտնականները պարբերաբար ուսումնասիրում են արձանիկը։ 2004 թվականին տոմոգրաֆի միջոցով հայտնաբերվել է 7-ից 15 տարեկան երեխայի մատնահետք, որը դրոշվել է արձանիկի մակերեսին՝ երեխան դիպել է արձանիկին նախքան այն թրծելը, որոշ գիտնականներ ենթադրում են, որ դա արձանիկը ստեղծողի մատնահետքն է[4]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Արձանիկը դիմացից
-
Արձանիկը ետևից
-
Արձանիկը ձախից
-
Արձանիկը աջից
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ "The Origins of Ceramic Technology at Dolni Věstonice, Czechoslovakia", Science, New Series, 246, No. 4933 (November 24, 1989: pp. 1002–1008). (անգլ.)
- ↑ Vandiver, Pamela B.; Soffer, Olga; Klima, Bohuslav; Svoboda, Jiři (1989 թ․ նոյեմբերի 24). «The Origins of Ceramic Technology at Dolni Věstonice, Czechoslovakia». Science (journal). Vol. 246, no. 4933. էջեր 1002–1008. JSTOR 1704937.
- ↑ «Forensic analysis of the Dolni Vestonice figurine». bradshawfoundation.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ 4,0 4,1 Králík, Miroslav; Novotný, Vladimír; Oliva, Martin (2002), «Fingerprint on the Venus of Dolní Věstonice I», Anthropologie, Moravské zemské muzeum, 40/2: 107–113, ISSN 0323-1119, Վերցված է 2007-03-24-ին
- ↑ Mammoth Hunters at the National Museum Արխիվացված Հունիս 11, 2007 Wayback Machine, information at the official website of the Czech Republic
- ↑ Primal Bohemia Արխիվացված 2006-11-17 archive.today, The Prague Post, October 18, 2006
- ↑ Lovci mamutů Արխիվացված 2008-04-20 Wayback Machine, information on the web of the National Museum (չեխ.)
- ↑ Venus of Dolní Věstonice and of Venus of Willendorf shown in Anthropos, Brno Now, June 26, 2009
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 19-րդ դարում առաջ քաշված Վեներա անվանումը մինչ այժմ օգտագործվում է հին քարե դարի շրջանի կանացի արձանիկների համար։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Overview Արխիվացված 2011-05-16 Wayback Machine
- Pictures of Venus and other ceramic
- Details and timeline
- Jihomoravske venuse - South Moravian Venuses - video ( 2010 )
- National Geographic Society. Wonders of the Ancient World; National Geographic Atlas of Archaeology, Norman Hammond, Consultant, Nat'l Geogr. Soc., (Multiple Staff authors), (Nat'l Geogr., R.H.Donnelley & Sons, Willard, OH), 1994, 1999, Reg or Deluxe Ed., 304 pgs. Deluxe ed. photo (pg 248): "Venus, Dolni Věstonice, 24,000 B.C." In section titled: The Potter's Art, pp 246–253.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դոլնի Վեստոնիցեի Վեներա կատեգորիայում։ |