Դիսհիդրոզ
Դիսհիդրոզ | |
---|---|
Դիսհիդրոզին բնորոշ բշտիկներ մատի վրա | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | Անհայտ[1] |
Հիվանդության ախտանշաններ | Քորվող բշտեր ձեռքերի ափերին և ոտքերի ներբաններին[2] |
Բժշկական մասնագիտություն | Մաշկաբանություն |
ՀՄԴ-10 | L30.1 |
Հոմանիշներ | Ձեռքի սուր վեզիկուլոբուլյոզ էկզեմա[3], դիսհիդրոտիկ մաշկաբորբ[4], չեիրոպոմֆոլիքս[5], դիսհիդրոտիկ էկզեմա[5], պոմֆոլիքս[5], պոդոպոմֆոլիքս[5] |
Ախտորոշում | Հիմնված սիմպտոմների վրա[1] |
Տարբերակիչ ախտորոշում | Պուստուլյար փսորիազ, քոս[6] |
Բուժում | Թրիգերներից խուսափում, պաշտպանիչ քսուկներ, ստերոիդային քսուկներ, հակահիստամինային դեղեր[6][1] |
Բարդություններ | Մաշկի հաստացում[6] |
Սկիզբը | Հաճախ կրկնվող[1] |
Տևողություն | Անցնում է մոտ 3 շաբաթում[6][1] |
Dyshidrosis Վիքիպահեստում |
Դիսհիդրոզ, մաշկաբորբի տեսակ է, որի դեպքում ձեռքերի ափերին և ոտքերի ներբաններին առաջանում են քորվող բշտեր[2]։ Բշտերը հիմնականում ունենում են մեկից երկու միլիմետր տրամագիծ և անցնում են 3 շաբաթվա ընթացքում[6][1]։ Այնուամենայնիվ, նրանք հաճախ կրկնվում են[1]։ Կարմրությունը սովորաբար առկա չէ[6]։ Կրկնվող գրոհները կարող են բերել ախտահարված հատվածներում մաշկի ճաքերի և որքինացման (մաշկի հաստացում, լիշենիֆիկացիա)[6]։
Պատճառը անհայտ է[1]։ Հնարավոր թրիգերներն են ալերգենները, ֆիզիկական կամ հոգեկան սթրեսը, հաճախակի ձեռքերի լվացումը, կամ մետաղները[1]։ Ախտորոշումը հիմնականում դրվում է մաշկի տեսքի և ախտանիշների հիման վրա[1]։ Կարելի է իրականացնել ալերգոլոգիական հետազոտություն կամ ցանքս՝ ժխտելու համար այլ հնարավոր խնդիրները[1]։ Պուստուլյար փսորիազի և քոսի դեպքում լինում են նմանատիպ ախտանիշներ[6]։
Վիճակը լավացնում են թրիգերներից խուսափումը և պաշտպանիչ քսուկները[6]։ Բուժումը հիմնականում իրականացվում է ստերոիդային քսուկներով[1]։ Առաջին կամ առաջին երկու շաբաթվա ընթացքում հնարավոր է ուժեղ ազդեցության ստերոիդային քսուկների կարիք լինի[6]։ Քորը վերացնելու համար կարելի է օգտագործել հակահիստամինային դեղեր[1]։ Այս ամենի անարդյունավետության դեպքում կարելի է կիրառել ստերոիդային հաբեր, տակրոլիմուս կամ փսորալեն գումարած ուլտրամանուշակագույն A[6][1]։
Շվեդիայում այս հիվանդությամբ տառապում է 2000 մարդուց 1-ը[6]։ Երկու սեռերն էլ ախտահարվում են նույն հաճախականությամբ[6]։ Դիսհիդրոզը հանդիսանում է ձեռքի մաշկաբորբի 5 դեպքից 1-ի պատճառը[7]։ Առաջին անգամ նկարագրվել է 1873 թվականին[6]։ Հիվանդության անունը ծագում է «դիսհիդրոտիկ» բառից, որը նշանակում է «դժվար քրտնարտադրություն», քանզի ժամանակին կար կարծիք, որ հիվանդության հիմքում ընկած են քրտնարտադրության հետ կապված խնդիրները[6]։
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիսհիդրոզը բնորոշվում է հետևյալ բնութագրերով՝
- Ափերի և ներբանների քոր, որին հաջորդում է մատների կողքերին, ձեռքերին և ոտքերին հանկարծակի առաջացող, խիստ քորվող փոքր բշտեր[8]։
- Այս բշտերը հաճախ բնութագրվում են որպես «փուդինգի» տեսք ունեցող[9]։
- Մի քանի շաբաթ անց փոքր բշտերը վերջնականապես անհետանում են և մաշկը սկսվում է շերտազատվել (պլոկվել)[6][10][11]։
- Մարմնի ոչ մի այլ հատվածում չեն հանդիպում այսպիսի ախտահարումներ[6]։
- Մաշկի ախտահարումները կարող են լինել համաչափ[12]։
-
Մատերի դիսհիդրոզ ուշ փուլում
-
Ափային դիսհիդրոզ
-
Պալմար դիսհիդրոզի պատկեր ուշ փուլում՝ ափին երևում է ճաքճքած և շերտազատվող մաշկը
-
Ոտքի դիսհիդրոզ ուշ փուլում
-
Բութ մատի ափային մակերեսի վրա դիսհիդրոզի անցնող բռնկումից հետո կատարվող չափում
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիսհիդրոզի հստակ պատճառները դեռևս հայտնի չեն։ Որոշ դեպքերում դեր են խաղում սննդային ալերգիաները[10]։ Տարբեր դեպքերի հետազոտություններ ցույց են տվել, որ որպես սննդային ալերգեններ այս դեպքում հիմնականում հանդես են գալիս թունան, լոլիկը, արքայախնձորը, շոկոլադը, սուրճը և տարբեր համեմունքներ[10]։ 2013 թվականին իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ ձեռքերի դիսհիդրոզը ավելի հաճախ հանդիպում է այն անձանց մոտ, ովքեր ունեն ալերգիա փոշու տզի նկատմամբ, և ներշնչում են փոշու տզի ալերգենները[13]։
Համակարգային էկզեման և կոնտակտային մաշկաբորբը դասվում են հնարավոր պատճառների շարքին[7]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիսհիդրոզի ախտորոշումը կատարվում է կլինիկորեն՝ հավաքելով հիվանդի պատմագիրը և կատարելով մանրակրկիտ զննում (տես նշաններ և ախտանիշներ բաժինը)[1]։ Ախտանիշների ծանրությունը պարզելու համար կարելի է օգտագործել դիսհիդրոտիկ էկզեմայի տեղակայման և ծանրության աստիճանի ինդեքսը (ԴՏԾԻ)[14]։ ԴՏԾԻ-ին մշակվել է կլինիկական հետազոտությունների համար և պրaկտիկայում սովորաբար չի կիրառվում։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան դիսհիդրոզի բուժման համար առաջարկված տարբեր մոտեցումներ։ Սակայն, նրանցից միայն մի քանիսն են զարգացում ստացել և փորձարկվել մասնավորապես այս հիվանդության դեպքում։
- Խոնավությունից և գրգռումից պաշտպանող միջոցներ՝ պաշտպանիչ քսուկներ և ձեռնոցներ[12]։
- Տեղայի ստերոիդներ[15]․ մինչդեռ վերջիններս արդյունավետ են, նրանք կարող են նաև լինել վտանգավոր՝ պայմանավորված նրանց երկարատև օգտագործումից առաջացող կողմնակի էֆեկտներով, մասնավորապես մաշկի բարակումը կարող է վատացնել դիսհիդրոզի վիճակը, քանզի այդ դեպքում ձեռքի մաշկը ավելի շատ է շփվում տոքսինների և բակտերիաների հետ։
- Կալիումի պերմանգանատի նոսր լուծույթը հանդիասանում է շատ հայտնի միջոց՝ բշտերը «չորացնելու»[16] և մաշկի մակերեսին գտնվող Staphylococcus aureus-ին սպանելու համար[17], սակայն այս մեթոդը կարող է լինել բավականին ցավոտ։ Ոչ բավարար նոսրացրած լուծույթը կարող է առաջացնել խորը այրվածքներ[18]։
- Հակաբակտերիալ միջոց հանդիսացող դափսոնը (դիամինո-դիֆենիլ սուլֆոն) օգտագործվում է քրոնիկական դիսհիդրոզի որոշ դեպքերի բուժման մեջ[19]։
- Հակահիստամինայն դեղեր․ օրական մինչև 180 մգ ֆեքսոֆենադին[20]։
- Դիսհիդրոզի բուժման համար Միացյալ Թագավորություններում հաստատվել է ալիտրետիոն (9-ցիս ռետինոյաթթու) դեղամիջոցը։ Այն հատկապես կիրառվում է ձեռքերի և ոտքերի քրոնիկական էկզեմայի բուժման համար[21][22][23]։ Այս դեղամիջոցը պատրաստվում է Շվեցիայում Բազելիայի կողմից (BAL 4079)։
- Դիսհիդրոզի սուր և ծանր դեպքերի բուժման համար կարելի է կիրառել համակարգային ստերոիդներ՝ բերանացի ընդունմամբ[12]։
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվեդիայում այս հիվանդությամբ տառապում է 2000 մարդուց 1-ը[6]։ Երկու սեռերն էլ ախտահարվում են նույն հաճախականությամբ[6]։
Հոմանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիսհիդրոզը հայտնի է նաև որպես պոմֆոլիքս[24], որը ծագում է հունարենից և նշանակում է «փուչիկ»[7]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դյուրինգի հիվանդություն (Dermatitis herpetiformis)` նմանատիպ հիվանդություն, որը առաջանում է ցելիակիայի հետևանքով և շատ հաճախ շփոթվում է դիսհիդրոզի հետ։
- Բուլյոզ էպիդերմոլիզ՝ գենետիկական հիվանդություն է, որի ժամանակ առաջանում են դիսհիդրոզի նման, բայց ավելի ծանր ախտանիշներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Colomb-Lippa, D; Klingler, AM (2011 թ․ հուլիս). «Dyshidrosis». Journal of the American Academy of Physician Assistants. 24 (7): 54. PMID 21748961.
- ↑ 2,0 2,1 «What Is Atopic Dermatitis? Fast Facts». NIAMS. 2014 թ․ նոյեմբեր. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ James, William; Berger, Timothy; Elston, Dirk (2005). Andrews' Diseases of the Skin: Clinical Dermatology (10th ed.). Saunders. 0-7216-2921-0.
- ↑ «Pompholyx». Patient. 2014 թ․ փետրվարի 26. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Rapini, Ronald P.; Bolognia, Jean L.; Jorizzo, Joseph L. (2007). Dermatology: 2-Volume Set. St. Louis: Mosby. ISBN 978-1-4160-2999-1.
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 Lofgren, SM; Warshaw, EM (2006 թ․ դեկտեմբեր). «Dyshidrosis: epidemiology, clinical characteristics, and therapy». Dermatitis : Contact, Atopic, Occupational, Drug. 17 (4): 165–81. doi:10.2310/6620.2006.05021. PMID 17150166.
- ↑ 7,0 7,1 7,2 Fitzpatrick, James (2016). «8». Dermatology Secrets Plus. Elsevier. էջեր 70–81. ISBN 978-0-323-31029-1.
- ↑ Shelley, W. B. (1953 թ․ սեպտեմբերի 1). «Dysidrosis (pompholyx)». AMA Archives of Dermatology and Syphilology. 68 (3): 314–319. doi:10.1001/archderm.1953.01540090076008. ISSN 0096-5979. PMID 13079297.
- ↑ Bielan, Barbara (1996 թ․ ապրիլի 1). «Dyshidrotic eczema». Dermatology Nursing (English). 8 (2). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 2-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 10,0 10,1 10,2 Veien, Niels K. (2009 թ․ հուլիսի 1). «Acute and recurrent vesicular hand dermatitis». Dermatologic Clinics. 27 (3): 337–353, vii. doi:10.1016/j.det.2009.05.013. ISSN 1558-0520. PMID 19580928.
- ↑ Lofgren, Sabra M.; Warshaw, Erin M. (2006 թ․ դեկտեմբերի 1). «Dyshidrosis: epidemiology, clinical characteristics, and therapy». Dermatitis: Contact, Atopic, Occupational, Drug. 17 (4): 165–181. doi:10.2310/6620.2006.05021. ISSN 1710-3568. PMID 17150166.
- ↑ 12,0 12,1 12,2 Perry, Adam D.; Trafeli, John P. (2009 թ․ մայիսի 1). «Hand Dermatitis: Review of Etiology, Diagnosis, and Treatment». The Journal of the American Board of Family Medicine (անգլերեն). 22 (3): 325–330. doi:10.3122/jabfm.2009.03.080118. ISSN 1557-2625. PMID 19429739.
- ↑ Schuttelaar ML, Coenraads PJ, Huizinga J, De Monchy JG, Vermeulen KM (2013). «Increase in vesicular hand eczema after house dust mite inhalation provocation: a double-blind, placebo-controlled, cross-over study» (PDF). Contact Dermatitis. 68 (2): 76–85. doi:10.1111/j.1600-0536.2012.02172.x. PMID 23046099.
- ↑ Vocks, E.; Plötz, S. G.; Ring, J. (1999 թ․ հունվարի 1). «The Dyshidrotic Eczema Area and Severity Index – A score developed for the assessment of dyshidrotic eczema». Dermatology. 198 (3): 265–269. doi:10.1159/000018127. ISSN 1018-8665. PMID 10393450.
- ↑ «eMedicine – Dyshidrotic Eczema : Article by Camila K Janniger». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ BIRT AR (1964 թ․ մարտ). «Drugs for Eczema of Children». Can Med Assoc J. 90 (11): 693–4. PMC 1922428. PMID 14127384.
- ↑ Stalder JF, Fleury M, Sourisse M, և այլք: (1992). «Comparative effects of two topical antiseptics (chlorhexidine vs KMn04) on bacterial skin flora in atopic dermatitis». Acta Derm Venereol Suppl (Stockh). 176: 132–4. PMID 1476027.
- ↑ Baron S, Moss C (2003 թ․ փետրվար). «Caustic burn caused by potassium permanganate». Arch. Dis. Child. 88 (2): 96. doi:10.1136/adc.88.2.96. PMC 1719457. PMID 12538301.
- ↑ «Vesicular hand dermatitis». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Diepgen, Thomas L.; Agner, Tove; Aberer, Werner; Berth-Jones, John; Cambazard, Frédéric; Elsner, Peter; McFadden, John; Coenraads, Pieter Jan (2007 թ․ հոկտեմբերի 1). «Management of chronic hand eczema». Contact Dermatitis (անգլերեն). 57 (4): 203–210. doi:10.1111/j.1600-0536.2007.01179.x. ISSN 1600-0536. PMID 17868211.
- ↑ Ruzicka T, Lynde CW, Jemec GB, Diepgen T, Berth-Jones J, Coenraads PJ, և այլք: (2008 թ․ ապրիլ). «Efficacy and safety of oral alitretinoin (9-cis retinoic acid) in patients with severe chronic hand eczema refractory to topical corticosteroids: results of a randomized, double-blind, placebo-controlled, multicentre trial» (PDF). Br. J. Dermatol. 158 (4): 808–17. doi:10.1111/j.1365-2133.2008.08487.x. PMID 18294310. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Bollag W, Ott F (1999). «Successful treatment of chronic hand eczema with oral 9-cis-retinoic acid». Dermatology (Basel). 199 (4): 308–12. doi:10.1159/000018280. PMID 10640839.
- ↑ Ruzicka T, Larsen FG, Galewicz D, Horváth A, Coenraads PJ, Thestrup-Pedersen K, Ortonne JP, Zouboulis CC, Harsch M, Brown TC, Zultak M (2004 թ․ դեկտեմբեր). «Oral alitretinoin (9-cis-retinoic acid) therapy for chronic hand dermatitis in patients refractory to standard therapy: results of a randomized, double-blind, placebo-controlled, multicenter trial». Arch Dermatol. 140 (12): 1453–9. doi:10.1001/archderm.140.12.1453. PMID 15611422.
- ↑ «ICD 11 Beta Draft».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիսհիդրոզ» հոդվածին։ |
|