Jump to content

Դիբոլդ Շիլլինգ Ավագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիբոլդ Շիլլինգ Ավագ
Ծնվել է1445
ԾննդավայրԶոլտուրն, Զոլոտուրն
Վախճանվել է1486[1]
Մասնագիտությունպատմաբան և գրող
ՔաղաքացիությունՇվեյցարիա
Ուշագրավ աշխատանքներԲեռնի մատենագրություն, Շպիցի մատենագրություն և Ցյուրիխի մատենագրություն
 Diebold Schilling the Elder Վիքիպահեստում

Դիբոլդ Շիլլինգ Ավագ (գերմ.՝ Diebold Schilling der Ältere, 1445, Զոլտուրն, Զոլոտուրն - 1486[1][2][3]), բեռնցի պատմաբան և մատենագիր, շվեյցարական պատկերազարդ տարեգրությունների ավանդույթներով ստեղծված մի քանի պատմական աշխատությունների հեղինակ։

Դիբոլդ Շիլլինգ Ավագի «Ինքնադիմանկարը» (ձախում) իր «Շպիցի մատենագրությունից»
«Իշխանական համագումար Տրիրում» (1473)։ Մանրանկար «Ցյուրիխյան մատենագրությունից»

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որոշ տվյալների՝ Դիբոլդ Շիլլինգ Ավագը ծնվել է մոտավորապես 1430 կամ 1435 թվականներին Հագենաուում (այժմ՝ Ագնո) Էլզասում, այլ տվյալներով՝ մոտավորապես 1445 թվականին Զոլոթուռնում[4], համանուն կանտոնի մայրաքաղաքում, տեղացի կաշվի վաճառական Նիկլաուս Շիլլինգի (մահացել է 1461 թվականին), ծագումով Բիլից (կանտոն Բեռն) և Կատարինա Բաումգարտների (մահացել է 1461 թվականին) ընտանիքում[5]։

«Պետեր ֆոն Հագենբախի դատավարությունը» (1474)։ Մանրանկար Շիլլինգի «Բեռնի ժամանակագրությունից»

1456 թվականին, հետևելով իր ավագ եղբորը՝ Իոհանին, տեղափոխվել է Լյուցեռն՝ դառնալով քաղաքի գրագրի աշակերտը[6], իսկ 1460 թվականին ստանում է քաղաքային գրագրի օգնականի պաշտոն և քաղաքացիություն[4]։ Այստեղ հանդիպել է տեղի դատական գործավար Հանս Ֆրյունդին, Շվից քաղաքի նախկին գործավարին և «Հին Ցյուրիխյան պատերազմի տարեգրության» (1447) հեղինակին։

1460 թվականին ծառայության է անցել Բեռնի քաղաքային գրասենյակում՝ ստանալով քաղաքացիական իրավունքներ այդ քաղաքում։ 1462 թվականին ընդունվել է տեղական հեղինակավոր «Տատասկափուշ ընկերություն» (գերմ.՝ Gesellschaft zum Distelzwang) 1468 թվականին դարձել է քաղաքային խորհրդի (այսպես կոչված՝ «Երկու հարյուրի խորհուրդ») անդամ[7]։

Շիլլինգ Ավագը մասնակցել է Վալդսխուտյան (1468) և Բուրգունդյան պատերազմներին, մասնավորապես՝ Գրանդսոնի և Մուրթենի (1476) մարտերին[6]։ Կատարել է դիվանագիտական առաքելություններ, 1473, 1474 և 1478 թվականներին մասնակցել է Ստրասբուրգում գտնվող դեսպանություններին։

Ծանոթանալով քաղաքային խորհրդական և մատենագիր Հենրիխ Դիտլինգերին (մահացել է 1478 թվականին) և նրա ընկերոջը՝ տեղացի մատենագիր Բենեդիկտ Չախթլանին (մահացել է 1493 թվականին), ենթադրաբար դարձել է տարեգրության վերջին մասի խմբագիրը։ 1481 թվականին ստացել է Բեռնի դատարանի քարտուղարի պաշտոնը, որը զբաղեցրել է մինչև մահ՝ 1485 կամ 1486 թվականները[6]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիբոլդ Շիլլինգ Ավագի ամենահայտնի պատմական աշխատությունը «Բեռնյան ժամանակագրություն»-ն է (գերմ.՝ Berner Chronik), որը կազմվել է 1483 թվականին[6] գերմաներենով, երեք հատորով և ընդգրկում է 1152-1480 թվականները։ Շիլլինգ Ավագը համարվում է նաև «Մեծ Բուրգունդյան ժամանակագրության» (գերմ.՝ Die grosse Burgunder Chronik) կամ «Ցյուրիխյան շիլինգի մատենագրության» (գերմ.՝ Zürcher Schilling), որը գրվել է 1484 թվականին և «Շպիցյան մատենագրության» (գերմ.՝ Spiezer Bilderchronik) հեղինակ, որը թվագրվում է 1480-ական թվականներով։

Որպես հիմնական աղբյուրներ՝ օգտագործել է Ցյուրիխի, Լյուցեռնի, Բեռնի և այլ քաղաքների քաղաքային և պետական արխիվների փաստաթղթերը, ինչպես նաև իր նախորդների՝ Կոնրադ Յուստինգերի, Հանս Ֆրյունդի, Հանս Շրիբերի, Բենեդիկտ Չախթլանի աշխատությունները[8]։ Ինչպես Ջասթինգերը, նա իր տարեգրության մեջ ներառել է վավերական փաստաթղթերից և ժողովրդական պատմական երգերից[5] հատվածներ, ինչը դրանք դարձնում է հատկապես արժեքավոր աղբյուրներ ժամանակակից հետազոտողների համար։ Բացի դրանցից, զգալի պատմական և կենցաղային հետաքրքրություն են ներկայացնում դրանց նկարազարդումները, որոնցից միայն «Բեռնյան ժամանակագրություն»-ում հաշվվում է մոտ 600-ը[8]։

Նրա հարազատ եղբորորդին՝ Դիբոլդ Շիլլինգ Կրտսերը, կազմել է 1509-1513 թվականների Լյուցեռնյան պատկերազարդ ժամանակագրությունը՝ օգտագործելով, ի թիվս այլոց, նրա ժամանակագրությունները որպես աղբյուրներ։

Չնայած այն հանգամանքին, որ 15-րդ դարի վերջի` 16-րդ դարի առաջին կեսի շվեյցարացի այլ մատենագիրներ (Պետերման Էտերլին, Վալերիուս Անսելմ և Վերներ Շոդոլեր) ակտիվորեն օգտագործում էին իրենց աշխատություններում Շիլլինգ Ավագի ժամանակագրություններից տեղեկատվությունը, դրանք արագ մոռացվեցին և միայն 19-րդ դարում դրանք հայտնաբերվեցին, հրատարակվեցին և գիտական շրջանառության մեջ մտան հայտնի լյուցեռնյան պատմաբան և արխիվագետ Թեոդոր ֆոն Լիբենաուի կողմից։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Tobler G. Die Chronisten und Geschichtschreiber des alten Bern, in Festschrift zur VII. Säkularfeier der Gründung Berns. — Bern: Schmidt Francke & Co, 1891.
  • Wyß Georg von. Schilling, Diebold // Allgemeine Deutsche Biographie. — Band 34. — Leipzig: Duncker & Humblot, 1892. — S. 715–717.
  • Norbert H. Ott. Schilling, Diebold der Ältere // Neue Deutsche Biographie. — Band 22. — Berlin: Duncker & Humblot, 2005. — S. 770.
  • Braun Hans. Diebold Schilling // Historischen Lexikon der Schweiz. Akademie der Geistes- und Sozialwissenschaften. — Band 11. — Basel: Schwabe AG, 2012.
  • Schmid Regula. Schilling, Diebold Sn. // Encyclopedia of the Medieval Chronicle, ed. by Graeme Dunphy and Cristian Bratu. — Leiden; Boston: Brill, 2016.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Немецкая национальная библиотека, Берлинская государственная библиотека, Баварская государственная библиотека и др. Record #118755005 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  3. CERL Thesaurus — Консорциум европейских научных библиотек.
  4. 4,0 4,1 Wyß G. v. Schilling, Diebold // Allgemeine Deutsche Biographie. — Bd. 34. — Lpz., 1892. — S. 715.
  5. 5,0 5,1 Norbert H. Ott. Schilling, Diebold der Ältere // Neue Deutsche Biographie. — Bd. 22. — Berlin, 2005. — S. 770.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Braun H. Diebold Schilling // Historischen Lexikon der Schweiz. — Bd. 11. — Basel, 2012.
  7. Schmid R. Schilling, Diebold Sn. // Encyclopedia of the Medieval Chronicle. — Leiden; Boston, 2016.
  8. 8,0 8,1 Wyß G. v. Schilling, Diebold // Allgemeine Deutsche Biographie. — S. 716.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիբոլդ Շիլլինգ Ավագ» հոդվածին։