Շպից (քաղաք)
Բնակավայր | |||
---|---|---|---|
գերմ.՝ Spiez | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 16,8 կմ², 16,69 կմ² | ||
ԲԾՄ | 607 մետր | ||
Պաշտոնական լեզու | գերմաներեն | ||
Բնակչություն | ▲12 812 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||
Փոստային ինդեքսներ | 3700 | ||
Ավտոմոբիլային կոդ | BE | ||
Պաշտոնական կայք | spiez.ch | ||
| |||
Շպից (գերմ.՝ Spiez), քաղաք Շվեյցարիայի Բեռն կանտոնի Նիդերզիմենտալ շրջանում։
2017 թվականի դեկտեմբերի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 12.707: Բնակավայրի պաշտոնական կոդը՝ 0768: Տեղի համայնքապետարանի ենթակայության ներքո են գտնվում նաև Այնիգեն (Einigen), Հոնդրիխ (Hondrich), Ֆաուլենզեե (Faulensee) և Շպիցվիլեր (Spiezwiler) արվարձանները։
Շպիցում է գտնվում ռադիոբանական և քիմիա-ռադիոբանական վերլուծության կենտրոնը, որը համագործակցում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) հետ[2][3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շպիցի ներկայիս տարածքում ու շրջակայքում հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են բրոնզեդարյան և երկաթեդարյան բնակավայրերի հետքեր։ Իսկ պատմական փաստաթղթերում բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է մեր թվականության մոտավորապես 760 թվականին Spietsանվանաձևով։
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Bürg հնավայրը՝ նախապատմական և միջնադարյան բնակավայրերի ավերակներով, Շպիցի ամրոցն ու նրա ներսում գտնվող շվեյցարական ռեֆորմիստական եկեղեցին և Weinbauernhof-ը ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում[4]։
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի բնակչության թվաքանակը ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[5][6]

Անվանի շպիցցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յակոբ Շտրայտ (1910–2009) - շվեյցարացի գրող, մանկավարժ, անտրոպոսոֆիստ
- Մայա Պեդերսեն-Բիերի (ծնվ. 1972 թ. Շպիցում) - շվեյցարա-նորվեգական լեռնադահուկորդուհի, 2006 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր
- Կարոլինա Շտեֆեն (ծնվ. 1978) պրոֆեսիոնալ մարզիկ (ձմեռային եռամարտ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.pxweb.bfs.admin.ch/pxweb/de/ — FSO.
- ↑ «Лавров рассказал о признаках отравления Скрипалей веществом BZ»։ Росбизнесконсалтинг։ 2018-04-14։ Վերցված է 2018-04-14
- ↑ «Лавров рассказал, что Скрипалей отравили веществом BZ»։ РИА Новости (ru-RU)։ Վերցված է 2018-04-14
- ↑ «Kantonsliste A-Objekte»։ KGS Inventar (German)։ Federal Office of Civil Protection։ 2009։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 28, 2010-ին։ Վերցված է ապրիլի 25, 2011
- ↑ Swiss Federal Statistical Office STAT-TAB Bevölkerungsentwicklung nach Region, 1850-2000 Archived 2014-09-30 at the Wayback Machine. (գերմ.) accessed 29 January 2011
- ↑ Swiss Federal Statistical Office - Ständige Wohnbevölkerung in Privathaushalten nach Gemeinde und Haushaltsgrösse Archived 2014-07-18 at the Wayback Machine. (գերմ.) accessed 12 August 2013
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Շպից (քաղաք) Վիքիպահեստում |
---|
Շպից (քաղաք) travel guide from Wikivoyage
- Շպիցի համայնքապետարանի պաշտոնական կայքէջ
- SPIEZ LABORATORY, the Swiss NBC-defence institute Archived 2012-06-09 at the Wayback Machine.
- Շպից. քարտեզ, լուսանկարներ
|