Դերեկ Լյուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դերեկ Լյուկ
Derek Luke
Դիմանկար
Լյուկը 2013 թվականին Օռլանդոում, Ֆլորիդա
Ծնվել էապրիլի 24, 1974(1974-04-24)[1] (49 տարեկան)
ԾննդավայրՋերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունLinden High School? և Henry Snyder High School?
ՄասնագիտությունԴերասան
Գործունեություն1999–ներկա
ԱմուսինՍոֆիա Ադելա Լյուկ (1998–ներկա)
Պարգևներ և
մրցանակներ
Երեխաներ1
Կայքderekluke.com

Դերեկ Լյուկ (ապրիլի 24, 1974(1974-04-24)[1], Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ[2])[3], ամերիկացի դերասան։ 2002 թվականին Դենզել Վաշինգտոնի արտադրած Անտուան Ֆիշեր դեբյուտային լայնեկրան ֆիլմում իր ներկայացման համար ստացել է «Անկախ հոգի» մրցանակը[4]։ Լյուկը խաղացել է Գեյբ Ջոնսի դերը Կապիտան Ամերիկա։ Առաջին վրիժառուն ֆիլմում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեկ Լյուկը ծնվել է Ջերսի Սիթիում, Նյու Ջերսի։ Մորիս Լյուկը՝ իր հայրը, նախկին դերասան է, իսկ մայրը Մարջրի Դիքսոնը՝ դաշնակահարուհի։ Հայրը Ջորջթաունից է (Գայանա), մինչդեռ մայրն ունի նիգերիական ծագում[5][6]։ Ընդունվելով և մեկ տարի սովորելով Լինդեն ավագ դպրոցում, Լյուկն ավարտել է իր ուսումը 1993 թվականին՝ արդեն Հենրի Սինդեր ավագ դպրոցում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուկը խաղացել է չորս գլխավոր դերերից մեկը Սպայկ Լիի 2008 թվականի պատերազմական Հրաշք Սուրբ Աննայում ֆիլմում՝ փոխարինելով Ուեսլի Սնայփսին, ով ստիպված էր լքել ֆիլմը բարձր հարկային խնդիրների պատճառով[7]։

Լյուկը խաղացել է բուժեղբոր փոքրիկ դեր 1999 թվականի Թագուհիների թագավորը սիթքոմի "Սպիտակ մանյակ" կոչվող սերիայում։ Հայտնվել է NBC–ի Ցնցում շոուում։ 2001 թվականի մարտի 19–ին կերտել է Մեյհեմ խմբի անդամներից մեկի դերը Մոեշա սիթքոմի "Մեյհեմը Ջեմ Էսփում" սերիայում։

Լյուկը Խաղացել է Ալիշա Քիզի սիրած էակի կերպարը երգչուհու "Teenage Love Affair", ինչպես նաև նույն կերպարը երգչուհի Մոնիկայի "So Gone" երգերի տեսահոլովակներում։ 2009 թվականին կերտեց Շոն Քոմսի դերը Տխրահռչակ ֆիլմում[[[4]]] և Ջեյմս "Բուբի" Մայլսի կերպարը Ուրբաթի գիշերային լույսեր 2004 թվականի ֆիլմում։

Փառքի ճանապարհ ֆիլմում, որը լույս տեսավ 2006 թվականի հունվարին ԱՄՆ–ում, Լյուկը ընտրվել էր խաղալու Բոբի Ջոեի դերը։

2011 թվականի Կապիտան Ամերիկա։ Առաջին վրիժառուն ֆիլմում խաղացել է Գեյբ Ջոնսի դերը։

2011 թվականի հունիսից նա սկսեց մասնակցել TNT–ի հեղինակային HawthoRNe բժշկական հեռուստաշարքերին՝ որպես Մայլս Բուրդեթ, օգնական վիրաբույժ Չիկագոյից։

2013 թվականի փետրվարից մինչև ապրիլ Լյուկը խաղում էր Գրեգորիի դերը FX–ի Ամերիկացիները հեռուստասերիալում։ 2015 թվականին խաղաց պաշտպանության գլուխ Մալկոլմ Դովոեի դերը Կայսրություն հեռուստասերիալում։

2017 թվականին հայտնվել է Netflix–ի հեղինակային 13 պատճառ՝ ինչու հեռուստասերիալում, խաղալով գլխավոր դերերից մեկի՝ Կեվին Պորտերի դերը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականից մինչև օրս Դերեկ Լյուկն ամուսնացած է դերասանուհի Սոֆիա Ադելա Լյուկի հետ[8]։ Նրանք ունեն մեկ երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 http://www.nj.com/hudson/index.ssf/2008/12/actor_derek_luke_comes_home_to.html
  3. «Today in History - April 24». Fox News. 2012 թ․ մայիսի 4.
  4. 4,0 4,1 Kam Williams (2009 թ․ հունվարի 25). «Derek Luke: The Notorious Interview». KamWilliams.com. Վերցված է 2009 թ․ հունիսի 30-ին.
  5. «Tim Robbins and Derek Luke interview about Catch a Fire». PopEntertainment.com. 2006. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 10-ին.
  6. «Derek Luke Biography». Yahoo! Movies. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 10-ին.
  7. Collis, Clark. "Fall Movie Summer Preview, September: Miracle at St. Anna". Entertainment Weekly, Iss. #1007/1008, August 22/29, 2008, pg. 42-45.
  8. «Sophia Adella Luke - IMDB». IMDB.com. 2015. Վերցված է 2015 թ․ հուլիսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]