Դարյա Մելնիկովա
Դարյա Մելնիկովա | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | փետրվարի 9, 1992[1] (32 տարեկան) |
Ծննդավայր՝ | Օմսկ, Ռուսաստան |
Քաղաքացիություն՝ | Ռուսաստան |
Մասնագիտություն՝ | դերասանուհի |
IMDb։ | ID 3728183 |
Դարյա Ալեքսեևնա Մելնիկովա (ռուս.՝ Да́рья Алексе́евна Ме́льникова, փետրվարի 9, 1992[1], Օմսկ, Ռուսաստան), թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի։ Մեծ ճանաչում է ձեռք բերել «Հայրիկի աղջիկները» սերիալում խաղացած Ժենյա Վասնեցովայի դերի շնորհիվ, հայտնի է նաև Չումայի դերով «Պողպատե թիթեռ» ֆիլմում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դարյա Մելնիկովան ծնվել է 1992 թվականի փետրվարի 9-ին Օմսկում։ Մայրը Նատալյան է, հայրը՝ Ալեքսեյը։ Երեք տարեկանից սկսել է լրջորեն պարով զբաղվել «Жемчужинка» ժողովրդական արվեստի կոլեկտիվի կազմում։ Միաժամանակ մինչև յոթ տարեկանը սովորել է արվեստի դպրոցի ընդհանուր գեղագիտական բաժնում, այնուհետև մինչև 12 տարեկանը սովորել է պարի և երաժշտական (դաշնամուրի դասարան) բաժիններում։ 12 տարեկանից ելույթ է ունեցել պարային համույթների կազմում (ջազ, ջազ-մոդեռն, հիփ հոփ)։ 11 տարեկանում մեկ տարի աշխատել է թատերական ստուդիայում։
Կինոյում նկարահանվել է 2007 թվականից։ Առաջին կինոաշխատանքը եղել է «Մոխրոտը 4×4: Ամեն ինչ սկսվում է ցանկություններից» ֆիլմում խաղացած գլխավոր դերը։ Ֆիլմի ռեժիսոր Յուրի Մորոզովը և դերասանուհի Օքսանա Ստաշենկոն երիտասարդ տաղանդին նկատել են «Արծվիկ» մանկական ճամբարի տեսողական արվեստի փառատոնի ընթացքում, որտեղ նա պարում էր պարի իր անսամբլի հետ։ Ֆիլմը թողարկվել է միայն 2008 թվականին։ Այդ ֆիլմում խաղացած գլխավոր դերի համար արժանացել է երկու կինոմրցանակի։ 2007-2013 թվականներին նկարահանվել է «Հայրիկի աղջիկները» հեռուստասերիալում, որը նրան մեծ ճանաչում է բերել։ 2008 թվականի հունիսին հաղորդվել է, որ Դարյան պետք է խաղա Ալիսա Սելեզնյովայի մասին նոր ֆիլմում[2][3], բայց արդյունքում նկարահանումներն այդպես էլ չեն սկսվել։
2010 թվականին Դարյան ծրագրել էր հրատարակել «Նկարներ ուշադրություն գրավելու համար» (ռուս.՝ Картинки для привлечения внимания) վերնագրով գիրք[4]։
2013 թվականին Դարյան ավարտել է Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանը (Վլադիմիր Բեյլիսի և Վիտալի Իվանովի կուրսը), որտեղ ընդունվել էր անվճար։
2013 թվականից Մոսկվայի Մ. Երմոլովայի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի է[5]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2013 թվականի օգոստոսի 31-ին ամուսնացել է դերասան Արթուր Սմոլյանինովի հետ[6]։
- 2015 թվականի հոկտեմբերի 27-ին ծնվել է նրանց որդին[7], որին կոչել են Արթուրի հոր պատվին։
- 2018 թվականի դեկտեմբերին ծնվել է երկրորդ որդին։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2007-2013 | ս | Հայրիկի աղջիկները | Папины дочки | Եվգենիա Սերգեևնա Վասնեցովա՝ երրորդ աղջիկը |
2008 | ս | Белка в колесе | Դաշա | |
2008 | ֆ | Մոխրոտը 4×4: Ամեն ինչ սկսվում է ցանկություններից | Золушка 4×4. Всё начинается с желаний | Մոխրոտ |
2008 | ս | Մոլագար | Одержимый | էպիզոդ |
2009 | ս | Հետապնդման կանոն | Правила угона | Անժելա Բոտովա |
2009 | ֆ | Սնձենու վալս | Рябиновый вальс | Լյուբա Սինիցա |
2009 | ս | Կապիտան Նեմովի սիրտը | Сердце капитана Немова | Վիկա |
2009 | ս | Այդպիսին է կյանքը | Такова жизнь | Լենա Սոկոլովա |
2010 | ս | Ավտոտնակներ | Гаражи | Օլյա |
2010 | ֆ | Գաղտնի գրասենյակի առաքիչի գրությունները | Записки экспедитора Тайной канцелярии | Ֆյոկլա |
2011 | ֆ | Գաղտնի գրասենյակի առաքիչի գրությունները | Записки экспедитора Тайной канцелярии 2 | Ֆյոկլա |
2011 | ֆ | Փեսացուն | Жених | Օլյա |
2012 | ֆ | Պողպատե թիթեռ | Стальная бабочка | Վիկա Չումակովա (Չումա) |
2013 | ֆ | Գագարին. առաջինը տիեզերքում | Первый в космосе | Զոյա (մանկության տարիներին)՝ Գագարինի քույրը |
2013 | ս | Արյունարբու | Лютый | Մարինա |
2014 | ս | Մայոր Սոկոլովի հետերաները | Гетеры майора Соколова | Նինա Մատրոսովա |
2014 | ֆ | Չայկա բոցմանը | Боцман Чайка | Մարիա |
2014 | ֆ | Մի անգամ | Однажды | Տանկա |
2015 | ֆ | Անտեսանելիները | Невидимки | Աղախին Տատյանա |
2015 | ֆ | SOS, Ձմեռ պապ, կամ Ամեն ինչ կիրականանա | SOS, Дед Мороз, или Всё сбудется! | Լերա |
2016 | ս | Ուղեկիցներ | Спутники | Լենա Օգորոդնիկովա |
2016 | ս | Մատա Հարի | Мата Хари | Վերա |
2017 | ֆ | Հինգից յոթը | С пяти до семи | Վերա Սամորյադովա |
2018 | ֆ | Ամուր զրահ | Крепкая броня | Նատաշա |
Озвучивание[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2012 | մֆ | Ալիսան գիտի, թե ինչ անել | Алиса знает, что делать! | Ալիսա Սելեզնյովա |
2015 | մֆ | Հավասարակշռության կախարդը։ Սուխարևի աշտարակի առեղծվածը | Чародей равновесия. Тайна Сухаревой башни | էքսկուրսավար, հնչյունավորում |
2017 | մֆ | Դարձի՛ր լեգենդ։ Բիգֆուտ կրտսեր | Стань легендой! Бигфут Младший | Շելլի |
Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2013 – Մ. Բուլգակովի «Զոյկինի բնակարանը» (ռեժիսոր՝ Ե. Դմիտրիևա) – Մանյուշկա
- 2013 – Ա. Յաբլոնսկայայի «Հեթանոսներ» (ռեժիսոր՝ Ե. Կամենկովիչ) – Դուստր
- 2014 – Դ. Ազարովի «Ռոմեո և Ջուլիետ։ Տարբերակ», Դ. Ազարովի և Բալերի Պեչեյկինի բեմական կոմպոզիցիա՝ ըստ Ուիլյամ Շեքսպիրի պիեսի (ռեժիսոր՝ Դ. Ազարով) – Ջուլիետա
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2008 – «Լավ հումորներ» (ռուս.՝ «Хорошие шутки», ՍՏՍ) – մասնակից
- 2008 – «Ամենախելացի «հայրիկի աղջիկը» ամենախելացին» (ռուս.՝ «Самая умная „папина дочка“», СТС) – մասնակից
- 2008 – «Истории в деталях» (СТС) – պատմության օբյեկտ
- 2008-2009 – «Ասա» (ռուս.՝ «Скажи!», СТС) – հյուր
- 2008 – «Ранетки-mania» (СТС) – հյուր
- 2009 – «Մեծ տարբերություն» (ռուս.՝ «Большая разница», «Առաջին ալիք») – հյուր, պատմության օբյեկտ
- 2009 – ««Հայրիկի աղջիկներից» ամենախելացին» (ռուս.՝ «Самый умный из „Папиных дочек“», СТС) – մասնակից
- 2010 – «Հայրիկի աղջիկները», վավերագրական ֆիլմ (ռուս.՝ «Папины дочки», СТС) – պատմության օբյեկտ
- 2010 – «6 կադր։ Հոբելյանական համերգ» (ռուս.՝ «6 кадров. Юбилейный концерт», СТС) – հյուր
- 2010 – «Mafia» (Муз-ТВ) – խաղացող
- 2011 – «Волшебное Диноутро» (СТС) – հաղորդավար
- 2011 – «Стиляги Шоу» («Ռոսիա 1») – խաղացող
- 2012 – «Կինոյի կախարդանքը» (ռուս.՝ «Магия кино», «Կուլտուրա») – հյուր
- 2012 – «Навигатор Апгрейд» («Կառուսել») – հյուր
- 2012 – «Тайн.net» («MTV Ռոսիա») — պատմության օբյեկտ
- 2012 – «Աստղային քմահաճույք» (ռուս.՝ Звёздный каприз, ՆՏՎ) – մասնակից
Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2013 – «Любовь над облаками» (Անդրեյ Բատտ)
- 2013 – «Револьверы и куклы» (Անդրեյ Կովալյով)[8]
- 2014 – «Снишься мне» (Զորկի)[9]
- 2014 – «Летний» (Անդրեյ Բատտ feat. Դաշա Մելնիկովա)
- 2015 – «Если б я знал» (Не’мой Фронт)
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2008 – Glamour ամսագրի «Տարվա կին 2008» մրցանակաբաշխության «Տարվա թիմ» անվանակարգի մրցանակ («Հայրիկի աղջիկները» սերիալում Վասնեցովա քույրերից մեկի՝ Ժենյայի դերի համար)։ Մրցանակն ստացել է Միրոսլավա Կարպովիչի, Անաստասիա Սիվաևայի, Ելիզավետա Արզամասովայի և Եկատերինա Ստարշովայի հետ։
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2008 – Տեսողական արվեստի XII համառուսական փառատոնում «Կանացի լավագույն դեր մանկական ֆիլմում» մրցանակ «Մոխրոտը 4×4: Ամեն ինչ սկսվում է ցանկություններից» ֆիլմում խաղացած դերի համար։
- 2008 – ԱՊՀ երկրների, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի «Киношок-2008» XVII բաց կինոփառատոնի մրցանակ «Կանացի լավագույն մանկական դեր» անվանակարգում «Մոխրոտը 4x4: Ամեն ինչ սկսվում է ցանկություններից» ֆիլմում խաղացած դերի համար։
- 2012 – The Hollywood Reporter Russia ամսագրի «Ավանս» մրցանակաբաշխություն – «Ամենահեռանկարային դերասանուհի» մրցանակ «Պողպատե թիթեռ» ֆիլմում խաղացած դերի համար[10]։
- 2012 – «Ստալկեր» մարդու իրավունքների մասին ֆիլմերի XVIII միջազգային փառատոն – Ժյուրիի դիպլոմ «Պողպատե թիթեռ» ֆիլմում խաղացած դերի համար[11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Вторая жизнь Алисы Селезнёвой». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Алиса Селезнёва — новый символ молодёжи?
- ↑ Даша Мельникова написала книгу воспоминаний об Омске
- ↑ Страница Дарьи Мельниковой на официальном сайте Театра Ермоловой
- ↑ Дарья Мельникова и Артур Смольянинов тайно поженились
- ↑ «Артур Смольянинов впервые стал отцом». Комсомольская правда. 27 октября 2015. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Актриса Дарья Мельникова снялась в клипе Андрея Ковалева Արխիվացված 2014-12-21 Wayback Machine
- ↑ Премьера клипа группы «Зоркий» «Снишься мне»
- ↑ The Hollywood Reporter вручил премию «Аванс» на «Кинотавре»
- ↑ ИТОГИ XVIII Международного Фестиваля фильмов о правах человека «Сталкер» 10 по 15 декабря 2012 года Արխիվացված 2014-10-23 Wayback Machine
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դարյա Մելնիկովայի հարցազրույցը Արխիվացված 2019-04-30 Wayback Machine Ելիզավետա Լերներին
- Դարյա Մելնիկովան Ինստագրամում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարյա Մելնիկովա» հոդվածին։ |
|