Եկատերինա Ստարշովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եկատերինա Ստարշովա
ռուս.՝ Екатерина Игоревна Старшова
Ծնվել էհոկտեմբերի 28, 2001(2001-10-28) (22 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և գեղասահորդուհի

Եկատերինա Իգորևնա Ստարշովա (հոկտեմբերի 28, 2001(2001-10-28), Մոսկվա, Ռուսաստան), թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի։ Առավել հայտնի է «Հայրիկի դուստրերը» հեռուստասերիալում Կոճակի դերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա Ստարշովան ծնվել է Մոսկվայում, գեղասահորդներ Ելենա Միխայլովսկայայի և Իգոր Ստարշովի ընտանիքում։ 2007 թվականին նրան հաստատել են «Հայրիկի դուստրերը» հեռուստասերիալի Կոճակի (Պոլինա Վասնեցովա) դերում։ 2008 թվականի սեպտեմբերի 1-ին գնացել է առաջին դասարան[1]։ Նկարահանվել է «Ֆրուտո Նյանյա», «Կինդեր սյուրպրիզ», «Արքայադուստր» մանկական կոսմետիկայի, «Պիկովիտ» վիտամինների և «Գետաձի» խաղալիքների հիպերմարկետի գովազդային հոլովակներում։

Արհեստավարժ գեղասահորդ է[2]։ Մասնակցել է Փարիզում սառույցի վրա պարերի միջազգային շոուին և զբաղեցրել 2-րդ տեղը։

Մասնակցել է 2016 թվականի հունվարին կազմակերպված «Պարեր աստղերի հետ» շոուին Վլադիսլավ Կոժևնիկովի հետ զուգապարով[3]։

2019 թվականին ընդունվել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ֆունդամենտալ բժշկության ֆակուլտետ[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 3-ին Instagram սոցիալական կայքում մի երիտասարդի հետ լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանելով այն. «Երբ ցանկացա հիշողությանս մեջ դրոշմել, թե ինչպես եմ նայում ընկերոջս…»[5], սակայն նույն թվականի օգոստոսի 16-ին հարցազրույցում հայտարարել է, որ ինքն ունեցել է ընկեր, բայց մտերիմ շփումից հետո բավականին արագ բաժանվել են, և նա այժմ զբաղված է միայն աշխատանքով[6]։

2018 թվականի դեկտեմբերի 19-ին Cosmopolitan-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ հանդիպում է Վասիլի անունով մի երիտասարդի հետ, ում հետ ծանոթացել է սահադաշտում։ Ստարշովայի խոսքով՝ ինքը մանկուց է ծանոթ եղել Վասիլիին, սակայն իրական զգացմունքները ծնվել են միայն հիմա[7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007-2012 ս Հայրիկի դուստրերը Папины дочки Պոլինա Վասնեցովա («Կոճակ»)
2007 ֆ Ջրահարսը Русалка Միջադեպ
2009 ֆ Սև Կայծակ Чёрная молния Տանյա

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստաշոու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008-2009, «Ասա՛» - հյուր
  • 2008 թվականին «Մանրամասն պատմությունները» - պատմության օբյեկտ
  • 2008 թվականին «Ռանետկի-mania» նախագծի մասնակից
  • 2009 թվականին«Մեծ տարբերություն» - հյուր , «պարոդիայի օբյեկտ»
  • 2009 թվականին «Հայրիկի դուստրերից» ամենախելացին» - մասնակից
  • 2009 թվականին «Գիտելիքի օրը մե՛րն է»
  • 2009 թվականին «Մեծ քաղաք»
  • 2010 թվականին «Նոր տարին մե՛րն է»
  • 2010 թվականին «6 կադր։ Հոբելյանական համերգ» - հյուր
  • 2010 թվականին «Փառքի րոպե 4» - հյուր
  • 2010 թվականին «Սև Կայծակ. Ֆիլմ Ֆիլմի մասին» - հյուր
  • 2010 թվականին «Հարցրեք խոհարարին» - հյուր
  • 2011 թվականին «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի մասնակից
  • 2011 թվականին «Ինտերիերի ճակատամարտ» - դատավորը թողարկումներից մեկում
  • 2013 թվականին «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի մասնակից
  • 2016 թվականին «Պարեր աստղերի հետ» մասնակից
  • 2017 թվականին «Նոր տարի, երեխաներ և բոլոր-բոլոր-բոլորը»
  • 2019 թվականին «Սիրո մասին» («Անդրեյ Լեոնովի» թողարկումը) - հյուր
  • 2020 թվականին «Նախնիների երեխաներ»

Մրցանակներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 թվական - «Տարվա կին 2008» մրցանակ Glamour ամսագրի վարկածով «Տարվա թիմ» անվանակարգում «Հայրիկի դուստրերը» սիթքոմում Կոճակի դերի համար (Միրոսլավ Կարպովիչի, Անաստասիա Սիվաևայի, Դարյա Մելնիկովայի և Ելիզավետա Արզամասովայի հետ համատեղ)[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Пуговка приступила к учёбе 01.09.2009
  2. Девочка созрела: Пуговка из «Папиных дочек» показала фото с бойфрендом 03.07.2017
  3. Пуговка из «Папиных дочек» блистает в «Танцах со звёздами» Արխիվացված 2017-08-22 Wayback Machine // Наша газета - Екатеринбург, 1 марта 2016
  4. Звезда сериала «Папины дочки» Катя Старшова поступила в МГУ // Вокруг ТВ, 4 сентября 2019
  5. Девочка созрела: Пуговка из «Папиных дочек» показала фото с бойфрендом // Cosmopolitan, 3 июля 2017
  6. Звезда «Папиных дочек» рассталась с бойфрендом // Starhit, 16 августа 2017
  7. «Папина дочка» Катя Старшова рассказала о чувствах к новому бойфренду // 19 декабря 2018
  8. Звезда «Папиных дочек» Катя Старшова рассталась с возлюбленным // teleprogramma.pro, 16 августа 2017
  9. Звезда «Папиных дочек» Катя Старшова озвучила главную героиню в аргентинском сериале 18 августа 2017
  10. «Женщина года» по мнению журнала Glamour // spletnik.ru, 17 октября 2008
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինա Ստարշովա» հոդվածին։