Դավիթ (եբրայերեն՝ דָּוִד, דָּוִיד, արաբ․՝ داوود or داود մ. թ. ա. մոտ 1040–970 թթ.), Իսրայելի և Հրեաստանի (Հուդա) միասնական թագավորության երկրորդ արքա (մ. թ. ա. մոտ 1003–970 թթ.)։ Գահի վրա հաջորդել է Սավուղին։ Հին Կտակարանում ներկայացված է որպես արդար թագավոր, թեև ոչ զուրկ սխալներից, ինչպես նաև որպես երևելի ռազմիկ (մենամարտում հաղթել է փղշտացի հսկա Գողիաթին), երաժիշտ և բանաստեղծ։ Նրան է վերագրվում մի շարք սաղմոսների հեղինակությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 300)։