Դանա Ուինտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանա Ուինտեր
Դիմանկար
Ծնվել էհունիսի 8, 1931(1931-06-08)[1]
ԾննդավայրԲեռլին, Վայմարյան Հանրապետություն[2]
Մահացել էմայիսի 5, 2011(2011-05-05)[3][1] (79 տարեկան)
Մահվան վայրՕխայ, Կալիֆոռնիա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՌոդսի համալսարան
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի և թատրոնի դերասանուհի
ԱմուսինGreg Bautzer?
 Dana Wynter Վիքիպահեստում

Դանա Ուինտեր (անգլ.՝ Dana Wynter, իսկական անունը՝ Դագմար Ուինտեր, գերմ.՝ Dagmar Winter, հունիսի 8, 1931(1931-06-08)[1], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[2] - մայիսի 5, 2011(2011-05-05)[3][1], Օխայ, Կալիֆոռնիա), բրիտանացի դերասանուհի։ 1950-ական թվականների սկզբից նկարահանվել է ֆիլմերում, նախ՝ Անգլիայում, ապա ԱՄՆ-ում։ Ամենահայտնի դերը «Մարմին առևանգողների ներխուժումը» ֆիլմում ունեցած դերակատարումն է (1956)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բեռլինում բրիտանացի վիրաբույժի և հունգարուհու ընտանիքում, որոնք հետագայում տեղափոխվել են Անգլիա։ Շուտով ծնողներն ամուսնալուծվել են և նա հոր և խորթ մոր հետ տեղափոխվել է Աֆրիկայի Հարավային Ռոդեզիա բրիտանական գաղութը (այժմ Զիմբաբվե)։ Ավարտել է մասնավոր դպրոց, հետո բժշկություն ուսումնասիրել Ռոդսի համալսարանում և փորձել իր ուժերը սիրողական թատրոնում[4]։

Քևին Մաքքարտիի հետ «Մարմին առևանգողների ներխուժումը» ֆիլմում (1956)

Սակայն համալսարանում մոտ մեկ տարի սովորելուց հետո վերադարձել է Անգլիա, որտեղ 1951 թվականից սկսել է փոքր դերեր կատարել ֆիլմերում։ 1953 թվականի նոյեմբերին մեկնել է ԱՄՆ, անունը փոխելով Դանա Ուինտերի։ Նյու Յորքում ավելի մեծ հաջողություն է ունեցել, քան Լոնդոնում։ Գլխավոր դերեր խաղացել է «Ռոբերտ Մոնտգոմերիի» Ներկայացումների շարքում, «Սուսպենսում», «Առաջին Ստուդիայում» և «Ալֆրեդ Հիչքոքի ժամի» դրվագներից մեկում։

Տեղափոխվել է Հոլիվուդ, որտեղ 1955 թվականին պայմանագիր է կնքել 20th Century Fox կինոստուդիայի հետ։ Նույն թվականին արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի «Ամենախոստումնալից դեբյուտ» անվանակարգում՝ այն կիսելով Անիտա Էկբերգի և Վիկտորիա Շոուի հետ։

1956 թվականին Քևին Մաքքարտիի, Լարի Գեյթսի և Քերոլին Ջոնսի հետ նկարահանվել է «Մարմին առևանգողների ներխուժումը» ֆիլմում։ Կինոնկարը, որում շատերը հակակոմունիստական ենթատեքստ էին տեսնում, բավականաչափ գումարներ է հավաքել[4]։

Չնայած գերազանց արձագանքներին, Ուինտերը չի կարողացել կրկնել իր հաջողությունը՝ հետագայում հիմնականում նկարահանվելով ռազմական ֆիլմերում և հեռուստասերիալներում։

1980-ական թվականներին աշխատել է «The Guardian» օրաթերթում[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականին ամուսնացել է հոլիվուդյան փաստաբան Գրեգ Բաուտցերի հետ, 1960 թվականին ծնվել է նրանց որդի Մարկը։ Ամուսնալուծվել է 1981 թվականին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1953-1960 թվականների ընթացքում նկարահանվել է մի շարք կինոնկարներում, այդ թվում՝ «Կլոր սեղանի ասպետները», «Արժեքավոր իրը», «Ֆրոյլայն» և «Սեղմել սատանայի ձեռքը»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]