Jump to content

Գրիգոր Բադալյան (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Բադալյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բադալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Բադալյան
Ծնվել էհոկտեմբերի 14, 1955(1955-10-14) (68 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1978)
Մասնագիտությունուռուցքաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1991) և պրոֆեսոր
ԱշխատավայրՎ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն

Գրիգոր Խաչատուրի Բադալյան (հոկտեմբերի 14, 1955(1955-10-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ուռուցքաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր։ ՀՀ վիրաբուժության ԳԱ անդամ (1997)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Բադալյանը ծնվել է 1955 թվականին Երևանում։ 1978 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի մանկաբուժության ֆակուլտետը։ 1984 թվականից աշխատում է ՀԽՍՀ առողջապահության նախարարության Ուռուցքաբանության գիտական կենտրոնում[1]։ 1993 թվականից Հայաստանի մանկական հակաուռուցքային հիմնադրամի նախագահ, 1994 թվականից՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, 1997 թվականից, միաժամանակ՝ Երևանի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր։ 1992-2001 թվականներին եղել ՝ ՀՀ առողջապահության նախարարության մանկական ուռուցքաբանության գլխավոր մասնագետ[2], 2000 թվականից Հայկական հակաքաղցկեղային միության նախագահն է։ 1992-2011 թվականներին SIOP-ի շրջանակներում համաժողովների է մասնակցել Հունաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Ճապոնիայում, Հոլանդիայում, Պորտուգալիայում, Եգիպտոսում, ԱՄՆ-ում, Իռլանդիայում, Իսպանիայում, Իրանում, Իտալիայում, Անգլիայում և այլ երկրներում[3][4]։

Աշխատանքները վերաբերում են մանկական ուռուցքների (հատկապես չարորակ) ախտորոշման և բուժման հարցերին։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մանկական ուռուցքաբանների միջազգային ընկերության անդամ (1991-1997)
  • ՀՀ քաղցկեղով երեխաների բարեկամներ հասարակական կազմակերպության նախագահ (1993)
  • ՀՀ մանկական վիրաբույժների և անեսթեզիոլոգների ընկերակցության գործադիր-տնօրեն (1995)
  • Հայ ուռուցքաբանների ընկերակցության նախագահ (2000)
  • ՀՀ գիտության և կրթության նախարարության բժշկության գծով փորձագիտական հանձնաժողովի անդամ (2001)
  • Նվիրիր կյանք բարեգործական հիմնադրամի Մասնագետների կոմիտեի անդամ (2011)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գրիգոր Բադալյան». www.med-practic.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Գրիգոր Բադալյան :։ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն». www.oncology.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
  4. «Գրիգոր Խաչատուրի Բադալյան | Doctors.am». www.doctors.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Բադալյան (բժիշկ)» հոդվածին։