Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Բադալյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բադալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Խաչատուրի Բադալյան (հոկտեմբերի 14 , 1955 (1955-10-14 ) , Երևան , Հայկական ԽՍՀ , ԽՍՀՄ ), հայ ուռուցքաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր ։ ՀՀ վիրաբուժության ԳԱ անդամ (1997)։
Գրիգոր Բադալյանը ծնվել է 1955 թվականին Երևանում։ 1978 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի մանկաբուժության ֆակուլտետը։ 1984 թվականից աշխատում է ՀԽՍՀ առողջապահության նախարարության Ուռուցքաբանության գիտական կենտրոնում [ 1] ։ 1993 թվականից Հայաստանի մանկական հակաուռուցքային հիմնադրամի նախագահ, 1994 թվականից՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, 1997 թվականից, միաժամանակ՝ Երևանի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր։ 1992-2001 թվականներին եղել ՝ ՀՀ առողջապահության նախարարության մանկական ուռուցքաբանության գլխավոր մասնագետ[ 2] , 2000 թվականից Հայկական հակաքաղցկեղային միության նախագահն է։ 1992-2011 թվականներին SIOP-ի շրջանակներում համաժողովների է մասնակցել Հունաստանում , Գերմանիայում , Ֆրանսիայում , Ավստրիայում , Ճապոնիայում , Հոլանդիայում , Պորտուգալիայում , Եգիպտոսում , ԱՄՆ -ում, Իռլանդիայում , Իսպանիայում , Իրանում , Իտալիայում , Անգլիայում և այլ երկրներում[ 3] [ 4] ։
Աշխատանքները վերաբերում են մանկական ուռուցքների (հատկապես չարորակ) ախտորոշման և բուժման հարցերին։
Մանկական ուռուցքաբանների միջազգային ընկերության անդամ (1991-1997)
ՀՀ քաղցկեղով երեխաների բարեկամներ հասարակական կազմակերպության նախագահ (1993)
ՀՀ մանկական վիրաբույժների և անեսթեզիոլոգների ընկերակցության գործադիր-տնօրեն (1995)
Հայ ուռուցքաբանների ընկերակցության նախագահ (2000)
ՀՀ գիտության և կրթության նախարարության բժշկության գծով փորձագիտական հանձնաժողովի անդամ (2001)
Նվիրիր կյանք բարեգործական հիմնադրամի Մասնագետների կոմիտեի անդամ (2011)