Գվինեական ծոց, գտնվում է Ատլանտյան օվկիանոսում, Հասարակածային Աֆրիկայի ափերի մոտ։ Մակերեսը 1533 հազար կմ2 է, առավելագույն խորությունը՝ 6363 մ։ Հյուսիս-արևելքում բաժանվում է Բիաֆրայի և Բենինի ծոցի։
Կան շատ կղզիներ (Մասիաս Նգուեմա, Պրինսիպի, ՍանԹոմե և այլն։ Մակընթացությունները կեսօրյա են, ալիքի բարձրությունը՝ մինչև 2,7մ, ջրի ջերմաստիճանը 25 °C-ից—27 °C է, աղիությունը՝ 34-35°/°, գետաբերանների մոտ՝ 20-30°/°։ Գլխավոր նավահանգիստներն են՝ Լոմե, Լիբրվիլ, Լագոս, Աքրա, Տեմա, Տակորադի, Պուենոու-Նուար, Աբիջա, Պորտ-Խարկարտ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 188)։