Գոֆիցկոե (Կրասնոդարի երկրամաս)
Գյուղ | |||
---|---|---|---|
Գոֆիցկոե | |||
ռուս.՝ Гофицкое | |||
Երկիր | Ռուսաստան | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Շրջան | Լաբինսկի շրջան | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Բնակչություն | 592 մարդ (2010[1]) | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | 86169 | ||
Փոստային դասիչ | 352533 | ||
ՍՎՏԲՀԴ | 3230843002 | ||
|
Գոֆիցկոե (ռուս.՝ Гофицкое), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Լաբինսկի շրջանի կազմում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը 2002 թվականին կազմել է 580 մարդ, 2010[1] թվականին՝ 592 մարդ։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտնվում է Լաբինսկ քաղաքից 45 կմ հարավ-արևելք՝ Կարաչայ-Չերքեզիայի սահմանին, Լաբայի աջ ափին։ Խուտորի երկարությունը 4 կմ է։ Գյուղից 4 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Կալաջինսկայա գյուղը, 10 կմ դեպի հարավ-արևելք՝ Ախմետովսկայա, 5 կմ դեպի արևելք՝ Օտվաժնայա, 2 կմ հարավ՝ Չեռնորեչենսկայա ավանը։ Գյուղը արևմուտքից շրջապատված է լայնատերև անտառով, արևելքից լեռներով, հյուսիսից և հարավից՝ դաշտերով։
Գյուղի միակ փողոցը՝ Լենինի, գտնվում է Կրասնոդար-Ախմետովսկայա մայրուղու վրա։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչ Հայրենական մեծ պատերազմը գյուղը կոչվել է Զաբոլոտնիյ՝ ի պատիվ իր առաջին բնակչի, ով տեղափոխվել է Օտվաժնայա գյուղից։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործել է «Գոֆիցկի պանրի գործարան» ՍՊԸ-ն, որը 2005 թվականին ճանաչվել է սնանկ և փակվել։ Նաև տարբեր տարիներին փակվել են հացաբուլկեղենի արտադրամասը, զգալիորեն կրճատվել է անասնագլխաքանակը։ Գործում է միայն կաթնամթերքի ֆերմա։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործում է մինչև 9-րդ դասարանի դպրոց։ 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները սովորում են Կալաջինսկայա գյուղում, որտեղից դպրոցական ավտոբուս է գալիս նրանց համար։