Գլեմփինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գլեմփինգ, (անգլ.՝ Glamping), քեմփինգի տեսակ, որը միավորում է բնության գրկում հանգիստն ու հյուրանոցային ծառայության հարմարավետությունը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլեմփինգ Անգլիայի թագավոր Հենրի VIII-ի պատվին , Թագավորական հավաքածու

«Գլեմփինգ» հասկացությունն առաջին անգամ օգտագործվել է Մեծ Բրիտանիայում, 2005 թվականին՝ «գլամուր» և «քեմփինգ» բառերի միավորումից[2]։

Հանգստի այս տեսակի գաղափարը ծագել է դեռևս 16-րդ դարում, Շոտլանդիայում. թագավորների և կոմսերի բացօթյա հանգստի ժամանակ, բնության մեջ, բացում էին ճոխ վրաններ և հարդարում թագավորական պալատին հարիր կահույքով և առարկաներով։ Հենց այս պատճառով էլ գլեմփինգն անվանում են «թագավորական կամ ճոխ հանգստի տեսակ»[1]։

1920-ական թվականներին գլեմփինգը շատ տարածված էր աֆրիկյան սաֆարիի սիրահար բրիտանիացի և ամերիկացի որսորդ մեծահարուստների մոտ։ Նրանք վրանները տեղակայում էին սաֆարի-տենտի կամ փայտե հարթակի վրա, ինչն էլ լայն տարածում գտավ աշխարհի տարներ երկրներում։ 2010 թվականից գլեմփինգն ակտիվ զարգանում է ամբողջ աշխարհում՝ դառնալով ակտիվ տուրիզմի ժամանակակից ձևերից մեկը։

2016 թվականին «գլեմփինգ» բառը ընդգրկվեց Օքսֆորդի անգլերեն բառարանում[3]։ Հայաստանում գլեմփինգը զարգանում է 2018 թվականից՝ Տավուշի և Լոռու մարզերում[4][5]։ Հայաստանի Հանրապետությունում առաջին գլեմփինգ տուրն անց է կացվել Նոյեմբերյանի շրջանում, իսկ գմբեթավոր վրաններով առաջին գլեմփինգը՝ Ենոքավանում Yenokavan Glamping-ը, (Կանաչ տուն/Green house Armenia նախագիծը)։ 2020 թվականին սաֆարի-տենտի վրա գլեմփինգ կազմակերպվեց նաև Դսեղում՝ WOW Glamping անունով[6]։

Գլեմփինգի առավելությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարմարավետ և ակտիվ հանգստի այս տեսակի առավելություններից են.

  • քաղաքակրթությունից և աղմկոտ քաղաքներից հեռավորությունը
  • տեսարժան և հաճախ դժվարամատչելի վայրում գտնվելը (ջիպինգի զարգացման հնարավորությունով)
  • հրաշալի տեսարան պատուհանից. ծովափից մինչև լեռներ
  • տեղական մշակույթի տարրերի առկայություն ինտերիերում
  • ավելի հարմարավետ կացարանի առկայությունը (ինչը հնարավոր չէ քեմփինգի դեպքում)
  • էկոտուրիզմի զարգացման հնարավորություն
  • բնության հանդեպ հոգատար վերաբերմունքի տարածում
  • գլեմպինգը ապահովում է շրջակա միջավայրի վրա մարդու նվազագույն ազդեցություն
  • համադրելի է և հարմար քայլարշավային, պարապլանային, ձիով, լճերի վրա, անմատչելի լեռներում ուղևորությունների ժամանակ գիշերակաց կամ հանգիստ կազմակերպելիս
  • չի պահանջում մեծ ներդրումներ
  • ավելի էժան է, քան հյուրանոց կամ քոթեջ կառուցելը, ինչի շնորհիվ տուրիզմի այս տեսակը արագ է ծավալվում և զարգանում
  • գիշերակացն ավելի մատչելի է, քան հյուրանոցում
  • տեղադրումն ավելի հեշտ է և արագ, ինչի շնորհիվ նման մոդուլներ կարելի է կառուցել գրեթե ամենուր, նույնիսկ՝ ջրամբարների մոտ
  • փաստաթղային կազմակերպման առավելություն. անհրաժեշտ է միայն համաձայնության գալ անտառտնտեսության հետ (եթե անտառային գոտում գլեմպինգը) կամ այն ձեռնարկության հետ, որին մոտ է
  • հնարավոր է և սեզոնային և շուրջտարյա օգտագործումը. սեզոնի ավարտին հեշտությամբ ապամոնտաժվում և պահվում են պահեստում, իսկ ձմեռային տարբերակում լրացուցիչ ներառում է ջեռուցման, էլեկտրական վերմակների, հարմարավետ վառարանների կամ էկոտաքացուցիչների օգտագործումը
  • գլեմփինգ վրաններում օգտագործվող նյութերը(շինարարական, կահույքը, գործվածքները) և սնունդը բնական են, ինչի շնորհիվ չի աղտոտվում բնությունը
  • գլեմփինգը էներգաարդյունավետության բացառիկ օրինակ է, քանի որ օգտագործում են արևային մարտկոցներ, ջրատաքացուցիչներ(վրանում հոսանք և տաք ջուր աշահովելու համար)
  • տեղակայված լինելով բնական ջրավազաններին և աղբյուրներին մոտ, լրացուցիչ ջրագծերի անցկացման կարիք չկա
  • մոդուլների տարբեր ձևեր. գմբեթաձև վրաններ, վագոն-տնակներ, ապակե կամ կտորից յուրտաներ, պպղպջակ-սենյակներ, տիպիներ, խրճիթներ, ծառերի վրա տեղադրված տնակներ, բունգալոներ, վիգվամաներ և այլն։

Այժմ աշխարհում գլեմփինգ ծառայություններ են առաջարկում ավելի քան 1.8 միլիոն ընկերություններ՝ այն համադրելով տուրիստական առաջարկների հետ[7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Что такое глэмпинг? Рассказываем всё про отдых в палатке с розеткой». Biletix (ռուսերեն). 2020 թ․ հունվարի 31. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  2. «Палатка лордов». Skyscanner Россия (ռուսերեն). 2019 թ․ ապրիլի 19. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  3. «glamping noun - Definition, pictures, pronunciation and usage notes». www.oxfordlearnersdictionaries.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին. {{cite web}}: Text "Oxford Advanced Learner's Dictionary at OxfordLearnersDictionaries.com" ignored (օգնություն)
  4. «Glamping Armenia 🇦🇲». armenia.worldplaces.me (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  5. «Ներգնա զբոսաշրջության քիչ հայտնի, բայց ուշագրավ 10 ուղղություն Հայաստանում». Շեշտ.am (shesht.am). 2020 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  6. «Armenia». Glamping Hub (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.
  7. «Глэмпинг — новый вид экотуризма в России. Что такое Glamping? Подробнее на Глэмпинг.рф». xn--c1aaolfhm4i.xn--p1ai (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.