Գլեմփինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
GlampingKirwee Wagonstay interieur.jpg

Գլեմփինգ, ռուս.՝ Глэмпинг , անգլ.՝ Glamping, քեմփինգի տեսակ, որը միավորում է բնության գրկում հանգիստն ու հյուրանոցային ծառայության հարմարավետությունը[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլեմփինգ Անգլիայի թագավոր Հենրի VIII-ի պատվին , Թագավորական հավաքածու

«Գլեմփինգ» հասկացությունն առաջին անգամ օգտագործվել է Մեծ Բրիտանիայում, 2005 թվականին՝ «գլամուր» և «քեմփինգ» բառերի միավորումից[2]:

Հանգստի այս տեսակի գաղափարը ծագել է դեռևս 16-րդ դարում, Շոտլանդիայում. թագավորների և կոմսերի բացօթյա հանգստի ժամանակ, բնության մեջ, բացում էին ճոխ վրաններ և հարդարում թագավորական պալատին հարիր կահույքով և առարկաներով: Հենց այս պատճառով էլ գլեմփինգն անվանում են «թագավորական կամ ճոխ հանգստի տեսակ»[1]:

1920-ական թվականներին գլեմփինգը շատ տարածված էր աֆրիկյան սաֆարիի սիրահար բրիտանիացի և ամերիկացի որսորդ մեծահարուստների մոտ: Նրանք վրանները տեղակայում էին սաֆարի-տենտի կամ փայտե հարթակի վրա, ինչն էլ լայն տարածում գտավ աշխարհի տարներ երկրներում: 2010 թվականից գլեմփինգն ակտիվ զարգանում է ամբողջ աշխարհում՝ դառնալով ակտիվ տուրիզմի ժամանակակից ձևերից մեկը:

2016 թվականին «գլեմփինգ» բառը ընդգրկվեց Օքսֆորդի անգլերեն բառարանում [3]: Հայաստանի Հանրապետությունում գլեմփինգը զարգանում է 2018 թվականից՝ Տավուշի և Լոռու մարզերում[4][5]: Հայաստանի Հանրապետությունում առաջին գլեմփինգ տուրն անց է կացվել Նոյեմբերյանի շրջանում, իսկ գմբեթավոր վրաններով առաջին գլեմփինգը՝ Ենոքավանում Yenokavan Glamping-ը, (Կանաչ տուն/Green house Armenia նախագիծը): 2020 թվականին սաֆարի-տենտի վրա գլեմփինգ կազմակերպվեց նաև Դսեղում՝ WOW Glamping անունով[6]:

Գլեմփինգի առավելությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարմարավետ և ակտիվ հանգստի այս տեսակի առավելություններից են.

  • քաղաքակրթությունից և աղմկոտ քաղաքներից հեռավորությունը
  • տեսարժան և հաճախ դժվարամատչելի վայրում գտնվելը (ջիպինգի զարգացման հնարավորությունով)
  • հրաշալի տեսարան պատուհանից. ծովափից մինչև լեռներ
  • տեղական մշակույթի տարրերի առկայություն ինտերիերում
  • ավելի հարմարավետ կացարանի առկայությունը (ինչը հնարավոր չէ քեմփինգի դեպքում)
  • էկոտուրիզմի զարգացման հնարավորություն
  • բնության հանդեպ հոգատար վերաբերմունքի տարածում
  • գլեմպինգը ապահովում է շրջակա միջավայրի վրա մարդու նվազագույն ազդեցություն
  • համադրելի է և հարմար քայլարշավային, պարապլանային, ձիով, լճերի վրա, անմատչելի լեռներում ուղևորությունների ժամանակ գիշերակաց կամ հանգիստ կազմակերպելիս
  • չի պահանջում մեծ ներդրումներ
  • ավելի էժան է, քան հյուրանոց կամ քոթեջ կառուցելը, ինչի շնորհիվ տուրիզմի այս տեսակը արագ է ծավալվում և զարգանում
  • գիշերակացն ավելի մատչելի է, քան հյուրանոցում
  • տեղադրումն ավելի հեշտ է և արագ, ինչի շնորհիվ նման մոդուլներ կարելի է կառուցել գրեթե ամենուր, նույնիսկ՝ ջրամբարների մոտ
  • փաստաթղային կազմակերպման առավելություն. անհրաժեշտ է միայն համաձայնության գալ անտառտնտեսության հետ (եթե անտառային գոտում գլեմպինգը) կամ այն ձեռնարկության հետ, որին մոտ է
  • հնարավոր է և սեզոնային և շուրջտարյա օգտագործումը. սեզոնի ավարտին հեշտությամբ ապամոնտաժվում և պահվում են պահեստում, իսկ ձմեռային տարբերակում լրացուցիչ ներառում է ջեռուցման, էլեկտրական վերմակների, հարմարավետ վառարանների կամ էկոտաքացուցիչների օգտագործումը
  • գլեմփինգ վրաններում օգտագործվող նյութերը(շինարարական, կահույքը, գործվածքները) և սնունդը բնական են, ինչի շնորհիվ չի աղտոտվում բնությունը
  • գլեմփինգը էներգաարդյունավետության բացառիկ օրինակ է, քանի որ օգտագործում են արևային մարտկոցներ, ջրատաքացուցիչներ(վրանում հոսանք և տաք ջուր աշահովելու համար)
  • տեղակայված լինելով բնական ջրավազաններին և աղբյուրներին մոտ, լրացուցիչ ջրագծերի անցկացման կարիք չկա
  • մոդուլների տարբեր ձևեր. գմբեթաձև վրաններ, վագոն-տնակներ, ապակե կամ կտորից յուրտաներ, պպղպջակ-սենյակներ, տիպիներ, խրճիթներ, ծառերի վրա տեղադրված տնակներ, բունգալոներ, վիգվամաներ և այլն:

Այժմ աշխարհում գլեմփինգ ծառայություններ են առաջարկում ավելի քան 1.8 միլիոն ընկերություններ՝ այն համադրելով տուրիստական առաջարկների հետ[7]:


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Что такое глэмпинг? Рассказываем всё про отдых в палатке с розеткой»։ Biletix (ru-RU)։ 2020-01-31։ Վերցված է 2020-08-25 
  2. «Палатка лордов»։ Skyscanner Россия (ru-RU)։ 2019-04-19։ Վերցված է 2020-08-25 
  3. «glamping noun - Definition, pictures, pronunciation and usage notes»։ www.oxfordlearnersdictionaries.com։ Վերցված է 2020-08-25 
  4. «Glamping Armenia 🇦🇲»։ armenia.worldplaces.me (անգլերեն)։ Վերցված է 2020-08-25 
  5. «Ներգնա զբոսաշրջության քիչ հայտնի, բայց ուշագրավ 10 ուղղություն Հայաստանում»։ Շեշտ.am (shesht.am)։ 2020-08-18։ Վերցված է 2020-08-25 
  6. «Armenia»։ Glamping Hub (անգլերեն)։ Վերցված է 2020-10-17 
  7. «Глэмпинг — новый вид экотуризма в России. Что такое Glamping? Подробнее на Глэмпинг.рф»։ xn--c1aaolfhm4i.xn--p1ai (ru-ru)։ Վերցված է 2020-08-25