Գիյոմ Անտուան Օլիվիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիյոմ Անտուան Օլիվիե
ֆր.՝ Guillaume-Antoine Olivier
Դիմանկար
Ծնվել էհունվարի 19, 1756(1756-01-19)[1][2][3]
ԾննդավայրԼեզ Արկ
Մահացել էհոկտեմբերի 1, 1814(1814-10-01)[2] (58 տարեկան)
Մահվան վայրԼիոն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՄոնպելիեի Համալսարան 1
Մասնագիտությունբուսաբան, միջատաբան, կենդանաբան, արաքնոլոգ և քաղցկեղաբան
ԱնդամությունՖրանսիական գիտությունների ակադեմիա
 Guillaume-Antoine Olivier Վիքիպահեստում

Գիյոմ Անտուան Օլիվիե (ֆր.՝ Guillaume-Antoine Olivier), հունվարի 19, 1756(1756-01-19)[1][2][3], Լեզ Արկ - հոկտեմբերի 1, 1814(1814-10-01)[2], Լիոն), ֆրանսիացի ճանապարհորդ, միջատաբան և բուսաբան։

Կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիյոմ Անտուան Օլիվիեն ծնվել է 1756 թվականի հունվարի 19-ին Ֆրանսիայի Տուլոն քաղաքում։ Նրա հայրը բժիշկ էր, և նա էլ բժշկություն է սովորել Մոնպելիեում, որտեղ ընկերական ջերմ հարաբերություններ է հաստատել բուսաբան Պիեռ Մարի Օգյուստ Բրուսինեի հետ, որը դառնալու էր Փարիզի Գյուղատնտեսական միության քարտուղար։ Գիյոմը ցանկանում էր միանալ մայրաքաղաքի իր բարեկամին, սակայն հայրը հրաժարվեց այդ նպատակի համար նրան միջոցներ տրամադրելուց։ 1783 թվականին, Տուլոնում բժշկություն սովորելուց հետո, պետական ծառայող Լուի Բենին Ֆրանսուա Բերթիե դը Սովինյին նրան հանձնարարեց վիճակագրական տվյալներ տրամադրել իր գավառի վերաբերյալ։ Դժբախտաբար նրա այս աշխատանքը գրեթե ամբողջությամբ ոչնչացավ Բաստիլի գրավման ժամանակ 1789 թվականի հուլիսին, երբ սպանվեց նաև Սովինյին։ Ստեղծված իրավիճակը Օլիվիեին հնարավորություն տվեց Բրուսինեի հետ մնալ Փարիզում։

Շուտով նա սկսեց աշխատել որպես միջատաբան և ուսումնասիրություններ կատարելու համար ճանապարհորդեց Անգլիայում և Հոլանդիայում։ 1789 թվականին հրատարակեց «Միջատաբանություն կամ բզեզների բնական պատմություն» աշխատության առաջին հատորը, որից հետո նաև մասնակցեց միջատների, թիթեռների և խեցգետնակերպների մասին տեղեկություններ պարունակող տեղեկատու բառարանի ստեղծման աշխատանքներին։ Այս ոլորտում Գիյոմն աշխատեց այնքան ժամանակ, մինչև որ իր հովանավորը մահապատժի ենթարկվեց գիլիոտինով։

Համագործակցելով բժիշկ-կենդանաբան Ժան Բատիստ Բրուգիերի և Ժան Բատիստ Լամարկի հետ, նա 1792 թվականին հիմնել է «Բնական պատմություն» ամսագիրը (Journal d'Histoire Naturelle)։ Այնուհետև թղթակցել է 6-ամյա գիտական հանդեսին որպես բնագետ՝ Բրուգիերի հետ ճանապարհորդելով Փոքր Ասիայում, Պարսկաստանում, Եգիպտոսում, Կիպրոսում և Կերկիրայում։ Այս արշավանքի նպատակը սկզբնապես բնական պատմության համար նյութեր հավաքելն էր, սակայն շուտով ստացավ քաղաքական բնույթ։ Երբ նրանք Ստամբուլ հասան, Ֆրանսիայի դեսպանը հեռացվել էր պաշտոնից, և մինչ կստացվեին հետագա գործունեության մասին հրահանգները, զույգը բույսերի ու կենդանիների մասին տեղեկություններ էր հավաքում Թուրքիայում, Հունաստանում և Եգիպտոսում։ Շուտով նշանակվեց նոր դեսպանը, որն իր հետ հանձնարարական էր բերել Գիյոմին ու Բրուգիերին. նրանք պետք է աջակցեին ֆրանս-պարսկական դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործին, ուստի ուղևորվեցին նախ Բաղդադ, Քերմանշահ, ապա Թեհրան։

Այս հանձնարարությունը հաջողությամբ կատարելուց հետո, երկու միջատաբանները բռնեցին դեպի հայրենիք վերադարձի ճամփան, սակայն Բրուգիերը ծանր հիվանդացավ։ Կիպրոս, Աթենք և Կերկիրա այցելելուց հետո նա վաճխանվեց Ֆրանսիայի ճանապարհին։ Օլիվիեն միայնակ Ֆրանսիա հասավ 1798 թվականին՝ իր հետ բերելով միասին ձեռք բերած բնագիտական նմուշների հարուստ հավաքածուն։ 1802-1807 թվականներին նա հրատարակեց իրենց գիտական արշավի նկարագրությունը և դրա ընթացքում ձեռք բերած հարուստ տեղեկությունները կից ատլասով։ Կյանքի վերջին տարիներին Գիյոմն աշխատեց Ֆրանսիայի Ալֆոր քաղաքի անասնաբուժական դպրոցում նախ որպես վերահսկիչ, ապա որպես կենդանաբանության պրոֆեսոր։ Այս ընթացքում նրա առողջությունը վատացել էր, և հանկարծամահ եղավ սրտի կաթվածից 1814 թվականի հոկտեմբերի 1-ին Լիոնում։

Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ էջ՝ Գիյոմ Անտուան Օլիվիեի հրատարակած «Միջատաբանություն կամ բզեզների բնական պատմություն» գրքից (1808 թ.):

Գիյոմ Անտուան Օլիվիեն 1789-1808 թվականների ընթացքում հեղինակել է «Միջատաբանություն կամ բզեզների բնական պատմություն» 6 հատորանոց աշխատությունը (Entomologie ou histoire naturelle des insectes coléoptères)։ Իսկ դեպի Փոքր Ասիա կատարած ուղևորության ընթացքում Գիյոմ Անտուան Օլիվիեն գրի է առել իր տպավորություններն ու նկատառումները, որոնց հիման վրա գրել է «Ճանապարհորդություն դեպի Օսմանյան կայսրություն, Եգիպտոս և Պարսկաստան» եռահատոր գիրքը, որտեղ տեղեկություններ կան նաև Թուրքիայում ապրող հայերի մասին։ Ըստ նրա հաղորդած տեղեկությունների, հայերը Օսմանյան կայսրությունում ամենամեծ առևտուր կատարողներն են, որոնք ճանապարհորդում են Ասիայում և Հնդկաստանում։ Նրա դիտարկմամբ, հայերը խիստ են իրենց վարքուբարքի մեջ, ճշտությամբ պահում են իրենց հավատի պատվիրանները, անգետ են և նախապաշարված, և նրանց պակասում է միայն կրթությունը և մի տերություն, որ այնքան ճնշող չլիներ, որքան թուրքականը, ավելի արդար լիներ, որպեսզի հայերը վերին աստիճանի հարգելի ժողովուրդ դառնային։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Annuaire prosopographique : la France savante
  3. 3,0 3,1 Base biographique (ֆր.)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Olivier GA (1800). Voyage dans l'empire Othoman, l'Égypte et la Perse, fait par ordre du gouvernement, pendant les six premières années de la république. Vol I - Vol II - [ Vol III] - [ Vol IV] - Vol V - Vol VI
  • Works by or about Guillaume-Antoine Olivier at Internet Archive
  • S. Tillier and P. Mordan, 1983, " The conchological collections of Bruguière and Olivier from the Ottoman Empire (1792-1798)", Journal of conchology, 31(3)։ 153-160
  • Brummitt, R.K. & Powell, C.E., Authors Pl. Names (1992)։ 468; Lanjouw, J. & Stafleu, F.A., Index Herb. Coll. A-D (1954)։ 102; Vegter, H.I., Index Herb. Coll. N-R (1983)։ 621;