Գերբնական (8-րդ եթերաշրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գերբնական (այլ կիրառումներ)
Գերբնական (8-րդ եթերաշրջան)
ՍերիալԳերբնականը
Լեզուանգլերեն
ԵրկիրԱՄՆ
Սերիաների քանակ23
Ցուցադրում
ՀեռուստաալիքThe CW
Եթերաշրջաններ
← Նախորդ
Գերբնական (7-րդ եթերաշրջան)
Հաջորդ →
Գերբնական (9-րդ եթերաշրջան)

Ամերիկական «Գերբնական» միստիկ հեռուստասերիալի ութերորդ եթերաշրջանն ստեղծվել է Էրիկ Կրիպեի կողմից։ Պրեմիերան տեղի է ունեցել The CW հեռուստաալիքով 2009 թվականի սեպտեմբերի 10-ին, իսկ վերջնական սերիան թողարկվել է 2010 թվականի մայիսի 13-ին։ Կազմված է 22 սերիաներից։

Սերիալը պատմում է երկու եղբայրների՝ գերբնական արարածների որսորդների մասին, ովքեր ճամփորդում են ԱՄՆ-ում սև գույնի 1967 թվականի Chevrolet Impala-ով՝ հետազոտելով գերբնական երևույթները, որոնցից շատերը քաղաքների լեգենդների մասին են, ինչպես նաև պայքարում են չար արարածների դեմ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քավարանում մեկ տարի մնալուց հետո Դինը վերադառնում է Երկիր առանց Կաստիելի, իր հետ բերելով Բեննի անունով վամպիրի։ Այս տարվա ընթացքում Սեմն այլևս չէր զբաղվում որսորդությամբ և սկսեց հանդիպել անասնաբույժ Ամելիայի հետ։ Դինի վերադառնալու ժամանակ նրանք արդեն բաժանվել էին։ Դինը թաքուն օգնում է Բեննիին, որ նա կարողանա գտնել իր մարմինը, և ցանկանում է միավորվել Սեմի հետ։ Միասին նրանք իմանում են, որ Կևինը փրկվել է Կռոուլիից։ Կևինը պատմում է նրանց, որ Կռոուլին ևս մեկ տապանաքար է գտել, որն Աստծո Խոսքով է գրված, և որի մեջ մի կախարդանք կա, որը կարող է հավերժ փակել Դժոխքի դռները, և բոլոր դեմոններին նույնպես։ Բացի դրանից կախարդանքը կարող է նաև բոլոր դեմոններին դուրս հանել Դժոխքից, և բաց թողնել նրանց երկրի վրա, ինչը ցանկանում է Կռոուլին։ Կևինը նաև ասում է, որ ինքը գողացել է տապանաքարը, իսկ Կռոուլին հետևել է նրան և ցանկանում էր սպանել նրա մորը։

Սեմը իմանում է Բեննիի մասին, և այդ պատճառով եղբայրները վիճում են։ Այդ ժամանակ Կաստիելն անհասկանալի ձևով վերադառնում է Քավարանից։ Կռոուլին կրկին բռնում է Կևինին և տանջում է նրան, ստիպելով պատմել այլ տապանաքարերի մասին, սակայն Կաստիելը փրկում է նրան։ Ավելի ուշ Վինչեստերները և Կաստիելը փրկում են Սամադրիել անունով մի հրեշտակի, սակայն մինչ այդ նա տանջելու պատճառով պատմում է, որ գոյություն ունի հրեշտակների տապանաքարը, որը կարող է մեծ վնաս հասցնել, եթե սխալ ձեռքեր ընկնի։ Վինչեստերները նաև իմանում են, որ իրենք Գիտելիքի Պահապանների` գաղտնի գործակալության հետևորդներն են, որը պահպանում էր գերբնական գիտելիքները, և մտնում են այդ գիտելիքների պահպանման վայրը, որը գտնվում է իրենց հայրենի նահանգ Կանզասում։ Սեմը և Դինը իմանում են, որ Դժոխքի դռները փակելու համար պետք է երեք առաջադրանք կատարեն, որոնցից երկուսը (դժոխքի շան արյան մեջ ընկնելը և դժոխքից անմեղ հոգի փրկելը և Դրախտ հասցնելը), Սեմը կարողանում է անցնել մինչև Կռոուլին կրկին կբռնի Կևինին և նրա նշումները դեմոնական տապանաքարի վերաբերյալ, որը նա թաքցրել էր։ Վինչեստերները և Կաստիելը գտնում են հրեշտակների տապանաքարը Մեգի օգնությամբ, սակայն նրան սպանում են, և Կաստիելը փախչում է դրա հետ միասին, որպեսզի պաշտպանի այն բոլորից, նույնիսկ եղբայրնեից։ Ապագայում Վինչեստերները գտնում են հրեշտակ Մետատրոնին, Աստծո Խոսքի գրողին, ինչպես նաև դեմոնների տապանաքարի մյուս կեսը, որից պարզվում է երրորդ առաջադրանքը` դեմոնի հոգու բուժումը։

Եթերաշրջանը երկու քեշբեք է պարունակում. առաջինը Սեմի և Ամելիայի շփումը, ինչպես նաև այն ժամանակը, որը Դինն անց է կացրել Քավարանում։ Պարզվում է, որ Կաստիելը, փակված լինելով Դինի հետ միասին Քավարանում, չի մահացել և փրկվել է խելագարությունից։ Սակայն վերջին պահին, երբ նրանք երկուսով պետք է վերադառնաին այնտեղից, Կաստիելը որոշում է մնալ, որպես պատիժ իր մեղքերի համար։ Կաստիելը Վինչեստերներից գաղտնի իմանում է, որ Երկիր է վերադարձվել մի խումբ հրեշտակների կողմից, որոնց կառավարում է Նաոմի անունով մի բարձրակարգ պաշտոնով հրեշտակ` Նաոմին, ով կառավորում է նրան։ Նաոմին ասում է նրան, որ Կաստիելը իրենց ոչ մի հանդիպում չի հիշի, և կսկսի ամեն ինչի մասին պատմել իրեն, ինչպես նաև Վինչեստերների գործողությունների մասին։ Կաստիելին կառավարելու հնարքը պարզվում է որ շատ հզոր է, այնքան ուժեղ, որ նա մի անմեղ հրեշտակի է սպանել։ Հետագայում Կաստիելին այլևս չեն կարողանում կառավարել ի շնորհիվ հրեշտակների տապանաքարի, և Նաոմին դառնում է Վինչեստերների օգնականը` նրանց գործընկերը։

Այդ ժամանակ Մետատրոնը փորձում է Կաստիելին համոզել փակել Դրախտի դարպասները, Կաստիելը համաձայնվում է և անցնում է փորձությունների առաջին օրերը. սպանել նիֆիլիմին` այսինքն մարդու և հրեշտակի հետևորդին, և վերցնել կուպիդոնի աղեղը։

Ութերորդ եթերաշրջանի վերջին սերիայում Վինչեստերներն անց են կացնում երրորդ առաջադրանքը և ցանկանում են պայման կապել Կռոուլիի հետ, սակայն իրականում ընդամենը ձևացնում են, և դրա միջոցով ցանկանում են փակել դեմոնին ձեռնաշղթաներով, որոնց վրա դեմոններին պահող կախարդանք կա։ Նրանք փորձում են բուժել դեմոնին, նրան մարդ դարձնելով, ինչպես ցույց էր տրված իրեբց նախնիների տեսահոլովակներում։ Սակայն հանկարծակի հայտնվում է Կաստիելը, և խնդրում է Դինին օգնել իրեն, Դրախտի դարպասները փակելու գործում, քանի որ Մետատրոնին բռնել էր Նաոմին։ Սեմը համոզում է Դինին օգնել Կաստիելին, իսկ ինքը 8 ժամվա ընթացքում պետք է բուժեր Կռոուլիին։ Նաոմին ասել է իրենց, որ Մետատրոնին բռնել է այն պատճառով, որ ինքը նրանց ընկերն է, և Մետատրոնը խաբում է և փորձում է վրեժ լուծել։ Բացի դրանից նա ասել է, որ եթե Սեմը վերջացնի առաջադրանքը, կմահանա։ Դինն անհապաղ գնում է Սեմի մոտ, փրկելով նրան։ Իսկ այդ ժամանակ Մետատրոնը վերցնում է Կաստիելի Պարգևը, անցկացնելով երրորդ առաջադրանքը։ Վերջին հատվածը ցույց է տալիս թե ինչպես են Հրեշտակները երկնքից Երկրի վրա ընկնում։


Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատուկ Հրավիրված դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրավիրված դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Ռեժիսոր Սցենարիստներ Ցուցադրումը ԱՄՆ-ում Դիտողներ ԱՄՆ-ում
(մլն)
1501"Խոսեքն Կևինի մասին"
"We Need to Talk About Kevin"
Ռոբերտ ՍինգերՋերեմի Քարվեր2012 թվականի հոկտեմբերի 31,85[1]
1512"Խոսքը ձեզ, մայրիկներ"
"What's Up, Tiger Mommy?"
Ջոն ՇոուոլտերԷնդրյու Դաբբ և Դենիել Լոֆլին2012 թվականի հոկտեմբերի 102,51[2]
1523"Սրտացավեր"
"Heartache"
Ջենսեն ԷքլզԲրեդ Բակներ և Եվգենիյա Ռոսս-Լեմինգ2012 թվականի հոկտեմբերի 172,13[3]
1534"Խայթվածը"
"Bitten"
Տոմաս Ջ. ՌԱյտՌոբբի Տոմպսոն2012 թվականի հոկտեմբերի 241,86[4]
1545"Արյունով եղբայրը"
"Blood Brother"
Հայ ԲիԲեն Էդլունդ2012 թվականի հոկտեմբերի 311,78[5]
1556"Խեղտիր իմ թաղիծը"
"Southern Comfort"
Տիմ ԷնդրյուԱդամ Գլասս2012 թվականի նոյեմբերի 72,32[6]
1567"Կևինի մասնիկը"
"A Little Slice of Kevin"
Չարլի ԿարներԲրեդ Բակներ և Եվգենիյա Ռոսս-Լեմինգ2012 թվականի նոյեմբերի 142.32[7]
1578"Խիզախ որսորդ"
"Hunteri Heroici"
Պոլ ԷդվարդսԷնդրյու Դաբբ2012 թվականի նոյեմբերի 282,00[8]
1589"Քաղաքացի Ժանիք"
"Citizen Fang"
Նիկ ԿոպուսԴենիել Լոֆլին2012 թվականի դեկտեմբերի 52,06[9]
15910"Խաչմերուկի մոտ"
"Torn and Frayed"
Ռոբերտ ՍինգերՋեննի Կլյայն2013 թվականի հունվարի 161,99[10]
16011"Դերածաղ և իրական աղջիկ"
"LARP and the Real Girl"
Ժաննո ՇվարցՌոբբի Տոմպսոն2013 թվականի հունվարի 232,01[11]
16112"Իսկ ժամանակը թռչում է"
"As Time Goes By"
Սերժ ԼադոկուրԱդամ Գլասս2013 թվականի հունվարի 302,12[12]
16213"Բոլորը ատում են Հիտլերին"
"Everybody Hates Hitler"
Ֆիլիպ ՍգրիկկիաԲեն Էդլունդ2013 թվականի փետրվարի 62,29[13]
16314"Փորձերի և սխալների ձև"
"Trial and Error"
Կևին ՊարկսԷնդրյու Դաբբ2013 թվականի փետրվարի 132,41[14]
16415"Շունը մարդուն ընկերն է... և նույնիսկ ավելին"
"Man's Best Friend With Benefits"
Ջոն ՇոուոլտերԲրեդ Բակներ և Եվգենիյա Ռոսս-Լեմինգ2013 թվականի փետրվարի 202,10[15]
16516"Հիշելով Տիտաններին"
"Remember the Titans"
Սթիվ ԲոյումԴենիել Լոֆլին2013 թվականի փետրվարի 272,13[16]
16617"Ցտեսություն օտարական"
"Goodbye Stranger"
Թոմաս Ջ. ՌայտՌոբբի Թոմպսոն2013 թվականի մարտի 202,16[17]
16718"Եղբայրներ և գերազանցիկներ"
"Freaks and Geeks"
Ջոն ՇոուոլտերԱդամ Գլասս2013 թվականի մարտի 272,23[18]
16819"Տեղափոխող"
"Taxi Driver"
Հայ ԲիԲրեդ ԲԱկներ և Եվգենիյա Ռոսս-Լեմինգ2013 թվականի ապրիլի 31,90[19]
16920"Խաղատուն"
"Pac-Man Fever"
Ռոբերտ սինգերՌոբբի Տոմպսոն2013 թվականի ապրիլի 242,38[20]
17021"Մեծ փաղչող"
"The Great Escapist"
Ռոբերտ Դանկալ ՄարտինԲեն Էդլունդ2013 թվականի մայիսի 12,07[21]
17122"Քչացած գործերը"
"Clip Show"
Տոմաս Ջ. ՌայտԷնդրյու Դաբբ2013 թվականի մայիսի 82,07[22]
17223"Զոհ"
"Sacrifice"
Ֆիլիպ ՍգրիկկիաՋերեմի Կարվեր2013 թվականի մայիսի 152,31[23]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bibel, Sara (2012 թ․ հոկտեմբերի 4). «Wednesday Final Ratings:'The X Factor', 'Survivor' Adjusted Up; 'Animal Practice', 'Guys With Kids' & 'The Neighbors' Adjusted Down Plus Final Debate Numbers». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 4-ին.
  2. Kondolojy, Amanda (2012 թ․ հոկտեմբերի 11). «Wednesday Final Ratings:'The X Factor', 'Survivor', 'The Neighbors' & 'Modern Family' Adjusted Up; No Adjustments for 'Arrow'». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 11-ին.
  3. Bibel, Sara (2012 թ․ հոկտեմբերի 18). «Wednesday Final Ratings: 'Modern Family', 'Survivor', 'Animal Practice' Adjusted Up; 'CSI' Adjusted Down Plus Unscrambled FOX Ratings». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին.
  4. Kondolojy, Amanda (2012 թ․ հոկտեմբերի 25). «Wednesday Final Ratings: 'The Middle', 'Guys With Kids', 'Criminal Minds', & 'Law & Order: SVU' Adjusted Up + World Series Game 1 Final Numbers». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  5. Bibel, Sara (2012 թ․ նոյեմբերի 1). «Wednesday Final Ratings: 'Survivor', 'The Neighbors', 'Modern Family', 'CSI' & 'Chicago Fire' Adjusted Up; '30 Rock', 'Guys With Kids', & 'Supernatural' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 1-ին.
  6. Kondolojy, Amanda (2012 թ․ նոյեմբերի 8). «Wednesday Final Ratings: 'The Voice', 'Modern Family', & 'Survivor' Adjusted Up; 'Chicago Fire' & 'The Middle' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  7. Bibel, Sara (2012 թ․ նոյեմբերի 15). «Wednesday Final Ratings: 'The Middle', 'Law & Order: SVU', & 'CSI' Adjusted Up». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
  8. Bibel, Sara (2012 թ․ նոյեմբերի 29). «Wednesday Final Ratings: 'Arrow' and 'The X Factor' Adjusted Up; 'Supernatural' and 'Suburgatory' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
  9. Bibel, Sara (2012 թ․ նոյեմբերի 29). «Wednesday Final Ratings: 'Arrow' and 'The X Factor' Adjusted Up; 'Supernatural' and 'Suburgatory' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
  10. Kondolojy, Amanda (2013 թ․ հունվարի 17). «Wednesday Final Ratings: 'Criminal Minds' Adjusted Up; 'Suburgatory' & 'The Neighbors' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.
  11. Bibel, Sara. «Wednesday Final Ratings: 'American Idol', 'The Neighbors,', Criminal Minds' & 'Nashville' Adjusted Up; 'Suburgatory' & 'CSI' Adjusted Down». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 24-ին.
  12. Kondolojy, Amanda. «Wednesday Final Ratings: 'American Idol' & 'Chicago Fire' Adjusted Up; 'Super Bowl's Greatest Commercials' Adjusted Down». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.
  13. Bibel, Sara. «Wednesday Final Ratings: 'Supernatural', 'Criminal Minds' & 'Chicago Fire' adjusted Up; 'Modern Family', 'The Neighbors' & 'Suburgatory' Adjusted Down». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  14. Kondolojy, Amanda. «Wednesday Final Ratings: 'CSI', 'Suburgatory' & 'Law & Order: SVU' Adjusted Down». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
  15. Bibel, Sara. «Wednesday Final Ratings: 'The Middle' & 'Modern Family' Adjusted Up; 'Survivor', 'Guys With Kids', 'Criminal Minds' & 'Law & Order: SVU' Adjusted Down». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 21-ին.
  16. Kondolojy, Amanda (2013 թ․ փետրվարի 28). «Wednesday Final Ratings: 'Chicago Fire', 'American Idol', & 'CSI' Adjusted Up; 'Suburgatory' Adjusted down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 28-ին.
  17. Bibel, Sara. «Wednesday Final Ratings: 'Arrow', 'Supernatural', 'American Idol', 'Survivor' & 'Law & Order:SVU' Adjusted Up; 'Whitney' Adjusted Down». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 21-ին.
  18. Kondolojy, Amanda (2013 թ․ մարտի 28). «Wednesday Final Ratings: 'American Idol', 'Survivor' & 'Arrow' Adjusted Up; 'Whitney' and 'Chicago Fire' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.
  19. Bibel, Sara (2013 թ․ ապրիլի 4). «Wednesday Final Ratings: 'Modern Family', 'American Idol' & 'Survivor' Adjusted Up». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
  20. Kondolojy, Amanda (2013 թ․ ապրիլի 25). «Wednesday Final Ratings: 'Survivor', 'American Idol' & 'SVU' Adjusted Up». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
  21. Bibel, Sara (2013 թ․ մայիսի 2). «Wednesday Final Ratings: 'American Idol', 'Survivor', Modern Family', 'Criminal Minds', 'CSI', 'The Voice' Adjusted Up; 'How To Live With Your Parents' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 2-ին.
  22. Kondolojy, Amanda (2013 թ․ մայիսի 9). «Wednesday Final Ratings: 'Modern Family', 'American Idol', 'The Voice', 'Family Tools', 'Survivor' & 'Supernatural' Adjusted Up». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 9-ին.
  23. Kondolojy, Amanda. «Wednesday Final Ratings: 'Chicago Fire', 'Modern Family', 'American Idol', 'Criminal Minds' & 'Supernatural' Adjusted Up; 'Nashville' Adjusted Down». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.