Ջոն Գրիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոն Գրիզ
անգլ.՝ Jon Gries
Jon Gries by Gage Skidmore.jpg
Ծնվել էհունիսի 17, 1957(1957-06-17)[1] (64 տարեկան)
ԾննդավայրԳլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և գրող
Ծնողներհայր՝ Tom Gries?
jongries.com

Ջոն Գրիզ (անգլ.՝ Jon Gries, հունիսի 17, 1957(1957-06-17)[1], Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Գրիզը ծնվել է 1957 թվականի հուլիսի 17-ին Գլենդելում (Կալիֆոռնիա)։ Թոմ Գրիզի որդին է։ Ֆիմում իր առաջին դերը խաղացել է 11 տարեկանում․ Չառլթոն Հեսթոնի «Ուիլ փեննի» ֆիլմում Գորացիայի դերը[2][3][4]։ Գրիզը նկարվել է մի շարք կուլտային կինոներում՝ «Իսկական հանճար» ֆիլմում Լազլո Հոլիֆելդի, «Գտնել կարճահասակին» կատակերգությունում՝ Ռոնի Ուինգայթի և «Նապոլեոն Դինամիտ» ֆիլմում՝ հորեղբայր Ռիկոյի դերը։ Գրիզը խաղացել է նաև «Դարձվոր (մարդագայլ)», «Հրեշների դասակ» և «Սարսափի գիշեր 2» ֆիլմերում։ Խաղացել է նաև պատմական ֆիլմերում, օրինակ, «Վերջին սեպտեմբեր» ֆիլմը։ 2008 թվականին «Գերուհին» ֆիլմում խաղացել է Քեյսի դերը[5][6][7]։

Նրա հեռուստատեսային դերերից առավել հայտնի են՝ «24 ժամ» հեռուստասերիալում ահաբեկիչ Ջոզեֆ Ուոլդի, «Երկերեսանի» ֆիլմում Բրութսի և «Կորուսյալները» հեռուստասերիալում՝ Ռոջեր Լայնուսի դերը։ Նկարահանվել է նաև հետևյալ սերիալներում՝ «Գաղտնի նյութեր», «Մարտին», «Քվանտային ցատկ», «Սայնֆելդ», «C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք», «Բևեռլի Հիլզ, 90210», «Լաս-Վեգաս», «Շտապ օգնություն» և «Ֆելքոն Քրեսթ»[8]։

Մասնակի ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1968 Ուիլ Փեննի Will Penny Գորացիա
1985 Իսկական հանճար Real Genius Լազլո Հոլիֆելդ
1987 Հրեշների դասակ The Monster Squad մարդագայլ
1988 Սարսափի գիշեր 2 Fright Night, Part 2 Լուի
1989-1991 Քվանտային ցատկ Quantum Leap Ֆլեշ ՄաքԿրեթ
1990 Ֆելքոն Քրեսթ Falcon Crest Սթոուն
1992-1994 Մարտին Martin Շոուն
1994 Գաղտնի նյութեր The X-Files Սալվաթոր Մաթոլա
1994 Բևեռլի Հիլզ, 90210 Beverly Hills, 90210 Դոփ Դիլեր
1995 Գտնել կարճահասակին Get Shorty Ռոնի Ուինգայթ
1995-1998 Սայնֆելդ Seinfeld Ռասթի
1996-2000 Կեղծող The Pretender Բրութս
1997 Սևազգեստ մարդիկ Men in Black Նիք
2001 Շտապ օգնություն ER փաստաբան Մարթի Նեսմիթ
2002 24 ժամ 24 Ջոզեֆ Ուոլդ
2003 Ամազոնիայի գանձերը The Rundown Հարվի
2007-2010 Կորուսյալները (հեռուստասերիալ Lost Ռոջեր Լայնուս
2008 C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք CSI: NY Ջիմ Ուորեն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]