Գետի ծախս, ժամանակի միավորի ընթացքում հոսանքի լայնական կտրվածքով անցնող ջրիծավալը։ Խոշոր գետերի և ջրանցքների համար արտահայտվում է մ3/վրկ, գետակների և աղբյուրների համար՝ լ/վրկ։ Գետի ծախսի սիստեմատիկ որոշման հիման վրա հաշվարկում են միջին օրական, առավելագույն և նվազագույն ծախսի մեծությունները, ինչպես նաև ջրի հոսանքի ծավալը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 23)։