Jump to content

Գենուտ (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավերակ գյուղ
Գյուննուտ
Günnüt
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար
Հանրապետություն
Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՇարուրի շրջան
ՀամայնքՇարուրի շրջան
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն150 (1974թ․) մարդ
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչAZ0230[1]
Գենուտ (գյուղ) (Ադրբեջան)##
Գենուտ (գյուղ) (Ադրբեջան)

Գենուտ[2] (ադրբ.՝ Günnüt), ավերակ գյուղ Ադրբեջանական Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանում։ 1974 թվականին գյուղը ուներ 24 տուն՝ 150 բնակչով[3]։ 1992 թվականից գյուղը գտնվում էր հայ-ադրբեջանական շփման գծի չեզոք գոտում։ 2018 թվականի մայիսին՝ հայ-ադրբեջանական բախումների (Գյուննուտի բախումներ) ժամանակ ադրբեջանական կողմը գրավեց գյուղը՝ ամրապնդելով իր մարտական դիրքերը[4][5]։

Քարտեզ

Գյուղի բնօրինակ անվանումը եղել է Գենուտ։ Այն գտնվում է Գենուտի լեռների ստորոտին։ Գյուննուտը հայակական Գենուտի աղավաղված տարբերակն է։ Խորհրդային տարիներին կոչվել է նաև Գյուննուտ-Ջաֆարլու։

Գյուղը եղել է Հայաստանի առաջին հանրապետության կազմում։ Այն կրել է Գենուտ հայկական անվանումը։ Խորհրդային առաջին տարիներին այն պատկանել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը[6]։ Ավելի ուշ ԽՍՀՄ ներքին որոշմամբ գյուղը փոխանցվել Ադրբեջանի Հանրապետության կազմում ներառված Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանին։ 1991 թվականից մինչև 2018 թվականի մայիսը գյուղը գտնվել է Հայաստանի զինված ուժերի վերահսկողության տակ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Արգամ Այվազյան, Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։, Երևան, ««Հուշարձան» և ՀՀ ԳԱԱ «գիտություն»», 1995 — 367, էջեր 367 — 367 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.azerpost.az/?options=content&id=188
  2. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան». www.nayiri.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  4. «Azerbaijani military advances on tense Nakhchivan-Armenia border | Eurasianet». eurasianet.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  5. «Ordumuz Günnüt kəndini neytral mövqedən çıxardı».(չաշխատող հղում)
  6. «Տիգրանաշենը «անկլավի» կարգավիճակ չի ունեցել, այն պատմական հայկական գյուղ է, ունեցել է Քարքե անվանումը. Թաթոյան». news.am. 2024 թ․ մարտի 20. Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]