Գեղամ Ռաֆայելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ռաֆայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գեղամ Ռաֆայելյան | |
---|---|
Ծնվել է | 1914 |
Ծննդավայր | Շիրակավան, Հայաստան |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Գեղամ Սիրեկանի Ռաֆայելյան (1914, Շիրակավան, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղամ Ռաֆայելյանը ծնվել է 1914 թվականին, Անիի շրջանի Շիրակավան գյուղում։ 1936 թվականին Երևանի հայկական մանկավարժական ինստիտուտի երկրորդ կուրսից թողել է ուսումնառությունը և աշխատանքի անցել Արթիկի շրջանի Նորաշենի դպրոցում։ Դասավանդել է քիմիա և կենսաբանություն[1]։
1939 թվականին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Սովորել է միջին հրամկազմի դպրոցում, որն ավարտել է Հայրենական մեծ պատերազմի սկզբին։ 1941 թվականի հուլիսի 20-ին, լեյտենանտի կոչումով, մեկնել է Հարավ-Արևմտյան ռազմաճակատ։ Եղել է դասակի հրամանատար 972-րդ գնդում։ 1941 թվականի օգոստոսին Դնեպրի արևմտյան ափին, Կապուստինո բնակավայրի մոտակայքում Գեղամի դասակին հանձնվել է 82 մմ տրամաչափի 4 ականանետ և տրվել է մարտական առաջադրանք՝ խափանել թշնամու առաջխաղացումը։ Առաջադրանքը կատարվել է գերազանց։ Լազովայա հանգուցային կայարանում կատաղի մարտերի ժամանակ Գեղամը ծառայում էր 34-րդ հեծյալ դիվիզիայի 139-րդ գնդում։ Նրա դասակի 4 «Մաքսիմ» գնդացիրները դիպուկ և անխափան կրակով ապահովել են գնդի հաղթանակը։ Այդ մասին գրել է Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը «Հերոս քաղաքը Դնեպրի ափին» գրքում։ 1942 թվականի փետրվարին Լիսիչանսկից արևմուտք թշնամու դեմ կռվելիս Գեղամը ծանր վիրավորվել է և որոշ ժամանակ անց, որպես հաշմանդամ, զորացրվել է բանակի շարքերից[1]։
Ռաֆայելյանը զորացրվել է բանակից, սովորել և ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը։ Ստացել է բարձրագույն կրթություն, երեք տասնամյակ շարունակ նա նվիրվել է աճող սերնդի ուսուցման և դաստիարակության հայրենանվեր գործին։ Պատերազմի վետերանը 1972 թվականին անցել է կենսաթոշակի։ Ռաֆայելյանը պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար», «Կովկասի պաշտպանության համար», ԽՍՀՄ զինված ուժերի 60-ամյակի մեդալներով[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աշխատանքային արիության համար» մեդալ
- «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
- ԽՍՀՄ զինված ուժերի 60-ամյակի մեդալ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1914 ծնունդներ
- Հայաստանում ծնվածներ
- Մահվան ամսաթիվը չորոշված անձինք
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ մանկավարժներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- Շիրակավան գյուղում ծնվածներ