Գեղամ Ռաֆայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեղամ Ռաֆայելյան
Ծնվել է1914
ԾննդավայրՇիրակավան, Հայաստան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ և «Կովկասի պաշտպանության համար» մեդալ

Գեղամ Սիրեկանի Ռաֆայելյան (1914, Շիրակավան, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղամ Ռաֆայելյանը ծնվել է 1914 թվականին, Անիի շրջանի Շիրակավան գյուղում։ 1936 թվականին Երևանի հայկական մանկավարժական ինստիտուտի երկրորդ կուրսից թողել է ուսումնառությունը և աշխատանքի անցել Արթիկի շրջանի Նորաշենի դպրոցում։ Դասավանդել է քիմիա և կենսաբանություն[1]։

1939 թվականին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Սովորել է միջին հրամկազմի դպրոցում, որն ավարտել է Հայրենական մեծ պատերազմի սկզբին։ 1941 թվականի հուլիսի 20-ին, լեյտենանտի կոչումով, մեկնել է Հարավ-Արևմտյան ռազմաճակատ։ Եղել է դասակի հրամանատար 972-րդ գնդում։ 1941 թվականի օգոստոսին Դնեպրի արևմտյան ափին, Կապուստինո բնակավայրի մոտակայքում Գեղամի դասակին հանձնվել է 82 մմ տրամաչափի 4 ականանետ և տրվել է մարտական առաջադրանք՝ խափանել թշնամու առաջխաղացումը։ Առաջադրանքը կատարվել է գերազանց։ Լազովայա հանգուցային կայարանում կատաղի մարտերի ժամանակ Գեղամը ծառայում էր 34-րդ հեծյալ դիվիզիայի 139-րդ գնդում։ Նրա դասակի 4 «Մաքսիմ» գնդացիրները դիպուկ և անխափան կրակով ապահովել են գնդի հաղթանակը։ Այդ մասին գրել է Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը «Հերոս քաղաքը Դնեպրի ափին» գրքում։ 1942 թվականի փետրվարին Լիսիչանսկից արևմուտք թշնամու դեմ կռվելիս Գեղամը ծանր վիրավորվել է և որոշ ժամանակ անց, որպես հաշմանդամ, զորացրվել է բանակի շարքերից[1]։

Ռաֆայելյանը զորացրվել է բանակից, սովորել և ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը։ Ստացել է բարձրագույն կրթություն, երեք տասնամյակ շարունակ նա նվիրվել է աճող սերնդի ուսուցման և դաստիարակության հայրենանվեր գործին։ Պատերազմի վետերանը 1972 թվականին անցել է կենսաթոշակի։ Ռաֆայելյանը պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար», «Կովկասի պաշտպանության համար», ԽՍՀՄ զինված ուժերի 60-ամյակի մեդալներով[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աշխատանքային արիության համար» մեդալ
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • ԽՍՀՄ զինված ուժերի 60-ամյակի մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]