Գարնանային գեղգեղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարնանային գեղգեղիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Գեղգեղիկներ
Ցեղ Գեղգեղիկ
Տեսակ Գարնանային գեղգեղիկ
Լատիներեն անվանում
Phylloscopus trochilus
(Sundevall, 1837)
Հատուկ պահպանություն
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 562159
NCBI 48154
EOL 1052679

Phylloscopus trochilus

Գարնանային գեղգեղիկ (լատին․՝ Phylloscopus trochilus), շահրիկների ընտանիքին պատկանող չվող թռչուն։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի վերին մասը մոխրագույն է, թևի և պոչի փետուրները կանաչ են՝ մոխրավուն երանգով։ Աչքի վերևով ձգվում է սպիտակ կամ դեղնավուն հոնքանման շերտ։ Որովայնը դեղնասպիտակ է, թույլ արտահայտված դեղին բծերով։ Կրծքի փետրավորումը մոխրաձիթապտղագույն է, թևատակը՝ դեղին կամ դեղնավուն, ոտքերը՝ դեղնավուն։ Քաշը 7,5-10,2 գ է, թևի երկարությունը` 60,2-74 մմ։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետությունում բնադրվող չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է ապրիլ-մայիս ամիսներին։ Հիմնական բնակավայրերը հյուսիսային և հյուսիսարևմտյան շրջանների անտառներն են։ Հանդիպում է նաև լեռնատափաստաններում, այգիներում, ցանքատարածություններում՝ զույգերով և խմբերով։ Երգը մեղմ սուլոցի է նման։

Բույնը սարքում է չոր խոտերից։ Մայիս-հունիս ամիսներին դնում է 4-8 սպիտակ և դարչնակարմրավուն պտերով ձու։

Սնվում է ճանճերով, մոծակներով, մանր բզեզներով, թիթեռներով, լվիճներով, երբեմն՝ հատապտուղներով։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Սկանդինավյան թերակղզում, Բրիտանական կղզիներում, Ասիայում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մ․Ս․Ադամյան, Հայաստանի թռչունները, Երևան, «Արևիկ», 1988
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարնանային գեղգեղիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարնանային գեղգեղիկ» հոդվածին։