Գարնանային գեղգեղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարնանային գեղգեղիկ
Flickr - Rainbirder - Willow Warbler (Phylloscopus trochilus).jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Գեղգեղիկներ
Ցեղ Գեղգեղիկ
Տեսակ Գարնանային գեղգեղիկ
Լատիներեն անվանում
Phylloscopus trochilus
(Sundevall, 1837)
Հատուկ պահպանություն
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 562159
NCBI 48154
EOL 1052679


Գարնանային գեղգեղիկ (լատ.՝ Phylloscopus trochilus), շահրիկների ընտանիքին պատկանող չվող թռչուն։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի վերին մասը մոխրագույն է, թևի և պոչի փետուրները կանաչ են՝ մոխրավուն երանգով։ Աչքի վերևով ձգվում է սպիտակ կամ դեղնավուն հոնքանման շերտ։ Որովայնը դեղնասպիտակ է, թույլ արտահայտված դեղին բծերով։ Կրծքի փետրավորումը մոխրաձիթապտղագույն է, թևատակը՝ դեղին կամ դեղնավուն, ոտքերը՝ դեղնավուն։ Քաշը 7,5-10,2 գ է, թևի երկարությունը` 60,2-74 մմ։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետությունում բնադրվող չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է ապրիլ-մայիս ամիսներին։ Հիմնական բնակավայրերը հյուսիսային և հյուսիսարևմտյան շրջանների անտառներն են։ Հանդիպում է նաև լեռնատափաստաններում, այգիներում, ցանքատարածություններում՝ զույգերով և խմբերով։ Երգը մեղմ սուլոցի է նման։

Բույնը սարքում է չոր խոտերից։ Մայիս-հունիս ամիսներին դնում է 4-8 սպիտակ և դարչնակարմրավուն պտերով ձու։

Սնվում է ճանճերով, մոծակներով, մանր բզեզներով, թիթեռներով, լվիճներով, երբեմն՝ հատապտուղներով։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Սկանդինավյան թերակղզում, Բրիտանական կղզիներում, Ասիայում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մ․Ս․Ադամյան, Հայաստանի թռչունները, Երևան, «Արևիկ», 1988