Գարի Բոուլս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարի Բոուլս
Պատկեր
Ծննդյան ամսաթիվհունվարի 25, 1962(1962-01-25)
ԾննդավայրClifton Forge, Վիրջինիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մահվան ամսաթիվօգոստոսի 22, 2019(2019-08-22)[1] (57 տարեկան)
Մահվան վայրՖլորիդայի նահանգային բանտ, Ֆլորիդա
Մահվան պատճառՄահաբեր ներարկում
Պատիժմահապատիժ[2]
Սպանություն

Գարի Ռեյ Բոուլս (անգլ.՝ Gary Ray Bowles, հունվարի 25, 1962(1962-01-25), Clifton Forge, Վիրջինիա - օգոստոսի 22, 2019(2019-08-22)[1], Ֆլորիդայի նահանգային բանտ, Ֆլորիդա[3]), ամերիկացի սերիական մարդասպան, մեղավոր է ճանաչվել 1994 թվականի մարտից մինչև նոյեմբեր ընկած հատվածում ԱՄՆՖլորիդա, Ջորջիա և Մերիլենդ նահանգներում առնվազն 6 մարդու սպանության համար։ Մի շարք սպանությունների կատարելուց առաջ երկու անգամ դատապարտվել է։ Դատապարտվել է և ենթարկվել մահապատժի 2019 թվականին՝ մահացու ներարկման միջոցով[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարի Ռեյ Բոուլսը ծնվել է 1962 թվականի հունվարի 25-ին՝ Քլիֆթոն-Ֆորջ բնակավայրում, Ալլեգենի շրջանում (ԱՄՆ Վիրջինիա նահանգ)։ Եղել է հանքափոր Ֆրենկ Բոուլսի և նրա կնոջ՝ Ֆրենսիսի ընտանիքում երկրորդ երեխան։ Երբ Գարին եղել է ընդամենը 6 ամսական, նրա հայրը մահացել էպնևմոթորաքսից, որը պայմանավորված էր հանքահորում աշխատանքային վնասակար պայմաններով, իսկ մայրը շուտով կրկին ամուսնացել է և ընտանիքը տեղափոխվել է Արևմտյան Վիրջինիա նահանգի Ռուպերտ քաղաքում գտնվող խորթ հոր տուն, սակայն շատ շուտով Բոուլսի մայրը բաժանվել է իր առաջին խորթ հորից և ամուսնացել երրորդ անգամ։ Ապագա մարդասպանի երկրորդ խորթ հայրը հարբեցող էր և կռվարար, հաճախ ծեծում էր իր ընտանիքի անդամներին։ Արդյունքում Բոուլսը մանուկ հասակից մեծացել է ընտանեկան բռնության մթնոլորտում, ինչն աստիճանաբար չարացրել է նրան շրջապատի նկատմամբ[5]։

1975 թվականին, 13 տարեկան հասակում, խորթ հոր հերթական կռվի ժամանակ, Գերի Բոուլսը նրան հակահարված է տվել, ինչի արդյունքում լրջորեն վնասել է նրան։ Այնուհետև ապագա հանցագործը փախել է տնից և սկսել թափառաշրջել՝ աշխատելով տարբեր որակավորում չունեցող աշխատանքների վրա, ինչպես նաև զբաղվելով միասեռական մարմնավաճառությամբ։ Այնուամենայնիվ, Բոուլսն ավելի ուշ հայտարարել է, որ ատում է համասեռամոլներին և միշտ հետերոսեքսուալ է եղել։

Առաջին հանցագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին Բոուլսն առաջին անգամ կալանավորվել է իր սենյակակցին ծեծելու համար, դատարանը նրան դատապարտել է 8 տարվա ազատազրկման։

1991 թվականին ազատ արձակվելուց կարճ ժամանակ անց Գարի Բոուլսը կողոպտել է տարեց կնոջ՝ նրանից հափշտակելով դրամապանակը, իսկ ընդամենը մի քանի օր անց կատարել է մեքենա գողանալու անհաջող փորձ։ Հանցագործին արագ ձերբակալել և դատապարտել են 5 տարվա ազատազրկման, սակայն լավ պահվածքի համար Բոուլսն ազատ է արձակվել արդեն 2,5 տարի անց՝ 1993 թվականի դեկտեմբերի 30-ին:

Սպանությունների շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատ արձակվելուց հետո Գարի Բոուլսը շարունակել է վարել թափառաշրջիկ կենսակերպ։ Բոլոր սպանությունները տեղի են ունեցել նույն սցենարով։ Բոուլսը մտել է գեյ-բարեր, որտեղ ծանոթացել է իրեն գրաված զոհի հետ, որից հետո առաջարկել է ինտիմ ծառայություններ՝ օթևանի և սննդի դիմաց։ Այն բանից հետո, երբ զոհը համաձայնվել է և Բոուլսին բերել է իր տուն, նա գործել է տարբեր ճանապարհներով․ երբեմն անմիջապես սպանել է, կողոպտել տունը և լքել հանցագործության վայրը, իսկ երբեմն էլ զոհի հետ բնակվել է մի որոշ ժամանակ, որից հետո պահը որսալով՝ սպանել և կողպտել է տունը։

Բոուլսի առաջին զոհը դարձել է 59-ամյա Ջոն Հարդի Ռոբերթսը, որին հանցագործը խեղդամահ է արել և կողոպտել Ֆլորիդա նահանգի Դեյթոն - Բիչ քաղաքում 1994 թվականի մարտի 15-ին։ Հանցանքը կատարելուց հետո Բոուլսը փախուստի է դիմել, ոստիկանությանը բավականին արագ հաջողվել է պարզել հանցագործի ինքնությունը և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Բոուլսը հաջորդ սպանությունը կատարել է 1994 թվականի ապրիլի 14-ին Վենթոն Քլերմոնթում (Մերիլենդ նահանգ), զոհը դարձել է 38-ամյա Դևիդ Ջարմանը, Բոուլսը նաև հափշտակել է կանխիկ գումար, վարկային քարտեր և առևանգել սպանվածի մեքենան[5]։

Ընդամենը երեք շաբաթ անց՝ 1994 թվականի մայիսի 5-ին, հանցագործը Սավաննա քաղաքում սպանել է 72-ամյա Միլթոն Բրեդլիին, որը, հանդիպելով Բոուլսին գինետներից մեկում, սիրով առաջարկել է նրան գիշերել իր տանը։ Երկու շաբաթ անց՝ 1994 թվականի մայիսի 19-ին, Բոուլսը Նասաու շրջանում սպանել է 47-ամյա Ալվիսեր Քարթերին, կողոպտել նրա տունը և առևանգել զոհի ավտոմեքենան։

1994 թվականի հունիսի 13-ին Գարի Բոուլսն արդեն Ջեքսոնվիլում (Ֆլորիդա նահանգ) սպանել է Ալբերտ Մորիսին, որի տունը նույնպես կողոպտել է։ 1994 թվականի հուլիսին Բոուլսը կանգ է առել էժան հանրակացարանում։ Նրա սենյակակից մեկը հանցագործին ճանաչել է «Նրանց որոնում է Ամերիկան» հեռուստածրագրում ցուցադրված ֆոտոռոբոտով, սակայն ժամանած ոստիկանները Բոուլսին ձերբակալելիս դրսևորել են ծառայողական անփութություն։ Բանն այն է, որ իր արյունոտ թափառումների ընթացքում հանցագործն աճեցրել էր խիտ բեղեր և փոխել սանրվածքը, ինչի հետևանքով իրավապահ մարմինների աշխատակիցները նրան չեն ճանաչել և կասկածյալին մատնահետքերով կամ այլ հատուկ նշաններով չստուգելուց հետո, պարզապես ազատ են արձակել։ Նույն օրը Բոուլսը լքել է քաղաքը, նույնիսկ սենյակից դուրս չբերելով իր անձնական իրերը։ Այդ դեպքից հետո, ակնհայտ վախենալով ձերբակալությունից, Բոուլսը չորս ամսով «անցել է ընդհատակ»՝ դադարեցնելով սպանություններն ու կողոպուտները։

1994 թվականի օգոստոսի վերջին Բոուլսը Ջեքսոնվիլի գեյ-բարերից մեկում ծանոթացել է 47-ամյա Ուոլթեր Հիլթոնի հետ, որի հետ սկսել է ապրել նրա կցասայլում։ 1994 թվականի նոյեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը տուժողի հետ սպիրտային խմիչքներ համատեղ խմելուց հետո Բոուլսը, սպասելով մինչև Հիլթոնը քնի, նրան մահվան է հասցրել նախապես այդ նպատակների համար փողոցից վերցված աղյուսով։ Դրանից հետո կցասայլում սպանվածի մարմնի հետ ապրել է ևս երկու օր։

Կալանք, դատավարություն և մահապատիժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարի Բոուլսը բավականին հաջող կերպով խուսափել է ձերբակալությունից՝ մշտապես փոխելով արտաքինը և տեղաշարժվելով տարբեր նահանգներով։ Բացի այդ, հանցագործն օգտագործել է մի շարք կեղծ անուններ։ 1994 թվականի նոյեմբերի 18-ին նա ընդգրկվել էր ԱՄՆ-ի 10 ամենահետախուզվող հանցագործների ցուցակում։ 1994 թվականի նոյեմբերի 22-ի կեսօրին Գարի Բոուլսը ձերբակալվել է Ջեքսոնվիլ քաղաքի (Ֆլորիդա նահանգ) աշխատանքի տեղավորման բյուրոյում, երբ Թիմ Ուեթֆիլդ կեղծանվամբ փորձել է ընդունվել աշխատանքի՝ որպես ատաղձագործ։ Ի սկզբանե Բոուլսին մեղադրել են միայն Ջոն Հարդի Ռոբերթսի և Ուոլթեր Հիլթոնի սպանության մեջ, սակայն շուտով նա սկսել է խոստովանական ցուցմունքներ տալ և խոստովանել է ևս չորս սպանությունների և մի շարք կողոպուտների մասին։

1996 թվականի մայիսից մինչև սեպտեմբեր Բոուլսի վրա տեղի է ունեցել դատավարություն, որը 1996 թվականի սեպտեմբերի 7-ին նրան մեղավոր է ճանաչել վեց սպանությունների և բազմաթիվ կողոպուտների մեջ և մահապատժի դատապարտել մահացու ներարկման միջոցով[6]։ Բոուլսի՝ դատավճիռը բողոքարկելու բոլոր փորձերը եղել են ապարդյուն, 1999 թվականին նա պաշտոնապես հաստատվել է Ֆլորիդայի նահանգի Գերագույն դատարանի կողմից[7]։ ԱՄՆ Գերագույն դատարան ներկայացված դատավճռի վերաբերյալ մարդասպանի վերջին բողոքը մերժվել է 2006 թվականի օգոստոսի 17-ին։ Գերի Ռեյ Բոուլսն ավելի քան 24 տարի սպասել է դատավճռի իրագործմանը Ֆլորիդա նահանգի բանտում։

2019 թվականի հունիսի 11-ին Ֆլորիդա նահանգի Գերագույն դատարանը նշանակել է Բոուլսի մահապատժի ամսաթիվը[8]։

Գերի Գրեյ Բոուլսը մահապատժի է ենթարկվել 2019 թվականի օգոստոսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 18:00-ին, Ֆլորիդայի նահանգի բանտում[9][10]։ Նրա վերջին ընթրիքը բաղկացած է եղել երեք չիզբուրգերից, ֆրի կարտոֆիլից, բեկոնից և գազավորված ըմպելիքից[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Gary Ray Bowles: Florida executes killer who preyed on gay men
  2. http://articles.orlandosentinel.com/1997-08-07/news/9708061295_1_bowles-nora-roberts-sentences
  3. Gary Ray Bowles: Florida executes killer who preyed on gay men
  4. Inmate Population Information Detail
  5. 5,0 5,1 Gary Ray Bowles | Murderpedia, the encyclopedia of murderers
  6. Bowles Pleads Guilty, Gets Life For Murder Of Daytona Beach Man - Orlando Sentinel
  7. Gary Ray Bowles vs State of Florida
  8. http://www.fox13news.com/news/local-news/desantis-signs-death-warrant-for-murderer-gary-ray-bowles
  9. Press, Brendan Farrington, Associated. «Jacksonville serial killer Gary Ray Bowles executed by lethal injection». The Florida Times-Union.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  10. «The Latest: Serial killer who preyed on gay men executed». News.yahoo.com.
  11. Jolly, Bradley; Murphy, Neil (2019 թ․ օգոստոսի 22). «Serial killer chooses calorific American classic for final meal before execution». Mirror.co.uk.