Ֆոտոռոբոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
PaulusTarsus LKANRW.jpg

Ֆոտոռոբոտ, (ֆոտոկոմբինացված դիմանկար)[1], մարդու սուբյեկտիվ դիմանկար՝ հավաքված տարբեր անձանց լուսանկարների առանձին մասերից. աչքեր, բերան, մազեր, բեղեր և այլն; Սա քրեաբանության մեթոդներից մեկն է՝ ականատեսների վկայությամբ փնտրվող անձի սուբյեկտիվ դիմանկարը կազմելու համար։ Ներկայումս գոյություն ունեն համակարգչային ծրագրեր՝ սուբյեկտիվ դիմանկար կազմելու համար[2]։

Ֆոտոռոբոտի և բնօրինակի նմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի ֆոտոռոբոտի և բնօրինակի ավտոմատ համեմատության խնդիր , որի պատճառն այն է, որ իրական դեպքերի պարագայում բնօրինակ ֆոտոնկարների փնտրման դժվարություններ են առաջանում, ուստի փորձ է արվում խնդիրը լուծել ֆոտոռոբոտի օգնությամբ։

Ֆոտոռոբոտ֊ֆոտոդիմանկար համադրության ցուցիչի բարձրացման մեթոդով առանձնացնում են բնօրինակ֊դիմանկարներից ձևավորված միջին նմանության ֆոտոռոբոտ։ Դրա հետ մեկտեղ ձևավորված ֆոտոռոբոտները համապատասխանում են իրական սցենարի պահանջներին, քանի որ հաշվի են առնում, որ բառային դիմանկարում ինֆորմացիան ոչ լիարժեք է լինում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Учебник: «Криминалистика — Глава: § 3. методы и средства собирания информации о внешних признаках человека» онлайн»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-06-ին։ Վերցված է 2018-10-29 
  2. «Электронный фоторобот»։ Блог проекта Smages.com - сервис размещения картинок (ru-RU)։ 2013-01-02։ Վերցված է 2018-10-29 
  3. «ПОИСК ЛЮДЕЙ ПО ФОТОРОБОТАМ: СОСТОЯНИЕ ПРОБЛЕМЫ И ТЕХНОЛОГИИ»։ Научно-Технический Вестник информационных технологий, механики и оптики 117 (5)։ 2018-10-11։ ISSN 2226-0373