Գառնիկ Անանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Անանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գառնիկ Անանյան
Ծնվել էհունիսի 22, 1934(1934-06-22)
Իջևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 20, 2007(2007-11-20) (73 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգրականագետ, հրապարակախոս և խմբագիր
Հաստատություն(ներ)Լենինյան ուղիով և Երևանի համալսարանի հրատարակչություն
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1958)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն
ԿուսակցությունԽՄԿԿ

Գառնիկ Գուրգենի Անանյան (հունիսի 22, 1934(1934-06-22), Իջևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 20, 2007(2007-11-20), Երևան, Հայաստան), հայ գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1986), Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադիր դեկան, 2006 թվականից Ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1974 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Իջևանում։ 1958 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1958-1959 թվականներին աշխատել է Իջևանի «Լենինյան ուղիով» շրջանային թերթում, 1960-1961 թվականներին՝ ՀԼԿԵՄ Իջևանի շրջկոմում որպես առաջին քարտուղար։ 1962-1965 թվականներին սովորել է Երևանի համալսարանի ասպիրանտուրայում։

1965 թվականից դասախոսել է Երևանի համալսարանում։ 1965 թվականին «Հայ գեղարվեստական գրականությունը և քննադատությունը «Մուրճ» ամսագրում (90-ական թվականներ)» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1982 թվականին «Եղիշե Չարենց (կյանքի և ստեղծագործության պրոբլեմներ)» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել (1983) բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։

1977-1985 թվականներին եղել է Երևանի համալսարանի հրատարակչության տնօրենը։ Նախաձեռնողն է «Ուսանողի գրադարան», «Հայագիտական հետազոտությունների մատենաշար», «Քրեստոմատիա» շարքերի։ 1985-1996 թվականներին եղել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկանը, ապա ժուռնալիստիկայի ամբիոնի բազայի վրա ստեղծել ժուռնալիստիկայի ֆակուլտետը, որի դեկանն էր մինչև մահ[1][2][3][4]։

Եղել է «Ժուռնալիստիկա» տարեգրքի խմբագիրը[5]։ ԽՄԿԿ անդան 1959 թվականից։

Գ. Անանյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվ աշխատում են, և ստեղծագործում (քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերության Իջևանի բաժանմունքի երիտասարդական հանձնաժողովին կից՝ Տ. Տ. Շևչենկոյի անվան գրական ստուդիայի աշխատանքի փորձից), Երևան, Հայկական ՍՍՀ Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն, 1961, 40 էջ։ Սովետահայ գրականության կեսդարյա ուղին, Երևան, «Գիտելիք», 1970, 60 էջ։
  • Հայ գրականությունը «Մուրճ» ամսագրում (90-ական թվականներ), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1972, 80 էջ։
  • Սովետահայ պոեզիան մեծ հայրենականի տարիներին, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1973, 248 էջ։
  • Որոնումներ (հոդվածներ և հետազոտություններ՝ նվիրված սովետահայ գրականության անցած ճանապարհի և արդի շրջափուլի կենսական խնդիրներին), Երևան, «Հայաստան», 1974, 248 էջ։
  • Ինտերնացիոնալիզմը սովետահայ գրականության պաթոսն է, Երևան, «Գիտելիք», 1975, 24 էջ։
  • Մարքսիստական գրական քննադատական ուրվագիծ, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1978, 40 էջ։
  • Եղիշե Չարենցը և ռուս գրականությունը, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1979, 344 էջ։
  • Չարենցի հետ, Երևան, «Լույս», 1980, 156 էջ։
  • Հոդվածներ, Երևան, «Սովետական գրող», 1981, 187 էջ։
  • Եղիշե Չարենց, Երևան, 1987։
  • Հրապարակախոսություն և քննադատություն, Երևան, 1995։
  • Ներսես Լամբրոնացին հրապարակախոս, Անթիլիաս, 1995։
  • «Ի սկզբանէ էր Բանն...», Երևան, 1998։
  • Վերականգնենք մեր հիշողությունը, Երևան, 2000։
  • Արդի հայ մամուլի լույսն ու ստվերը, Երևան, 2001։
  • Նիկոլ Աղբալյան, կյանքը և գրական-հրապարակախոսական գործունեությունը, Երևան, 2002։
  • Գրիգոր Արծրունի, Լրագրության մասին (կազմող, ծանոթագրող, վերջաբանի հեղինակ Գառնիկ Անանյան), Երևան, 2003։
  • Հանուն և ընդդեմ գլոբալիզացիայի, Երևան, 2003։
  • Ակնարկներ հայոց հին և միջնադարյան հրապարակախոսության, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2005, 304 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 44-45.
  2. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 93-94.
  3. Գառնիկ Անանյան (2005). Ակնարկներ հայոց հին և միջնադարյան հրապարակախոսության. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն. էջ շապիկի 4-րդ էջ.
  4. Գառնիկ Անանյանի մասին «Ազգ» օրաթերթում(չաշխատող հղում)
  5. Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի կայքում
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գառնիկ Անանյան» հոդվածին։