Լենինյան ուղիով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Լենինյան ուղիով», խորհրդային շրջանի տեսական–քաղաքական ամսագիր։ Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի օրգան։ Լույս է տեսել 1957 թվականից, Երևանում։ Խմբագիր՝ Ադո Ադոյան։

Լուսաբանում էր մարքսիզմ–լենինիզմի, ԽՄԿԿ քաղաքականության քաղաքականությունը, անդրադառնում լենինյան տեսական ժառանգությանը և կուսակցության ղեկավար դերին։

Սեփական պնդմամբ, պարզաբանել է մարքս–լենինյան փիլիսոփայության, սոցիոլոգիայի, գիտական կոմունիզմի, տնտեսագիտության և տնտեսության կառավարման, իրավագիտության, սովետական շինարարության և գիտատեխնիկական հեղափոխության կարևոր խնդիրներ։ Լայն աշխատանք էր ծավալում հանրապետության քաղաքական, տնտեսական և հասարակական կյանքի ղեկավարման մեթոդներն ու «Լենինյան ուղիով» ամսագրի շապկի ոճը կատարելագործելու, նորագույն միջոցների կիրառումն արմատավորելու գործում։

Լուսաբանել է ԽՄԿԿ և ՀԿԿ համագումարների և Կենտրոնական կոմիտեների որոշումները։ Անմիջական օգնություն էր ցույց տալիս կուսակցական ուսուցման ցանցի, հատկապես պրոբլեմային տեսական սեմինարների ունկնդիրներին, հրապարակում ուսուցման ծրագրով նախատեսված նյութեր։ Տպագրել է հանրապետական և շրջանային պարբերական մամուլի տեսություններ, նոր գրքերի գրախոսություններ և ծանոթագրություններ։

«Լենինյան ուղիով»-ին նախորդել են. «Կոմունիստ» (1922–1923, 1925–1928, 1935–1936), «Լենինյան ուղի» (1928–1933), «Կուսաշխատող» (1936–1940), «Պարտաշխատող» (1940–1941), «Պարտիական կյանք» (1947–1956) պարբերականները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 565