Գազան (Marvel Comics)
Գազան կամ Կենդանի (անգլ.՝ Beast), իրական անուն՝ Հենրի Ֆիլիպ "Հենք" Մաքքոյ (անգլ.՝ Henry Philip "Hank" McCoy), Marvel Comics կոմիքսների հրատարակության կերպար, Իքս մարդիկ սուպերհերոս մուտանտների թիմի անդամ։ Ստեղծվել է գրող Սթեն Լիի և նկարիչ Ջեք Քիրբիի կողմից և առաջին անգամ հայտնվել է X-Men № 1 հրատարակությունում 1963 թվականի սեպտեմբերին։
Չնայած իր գազանային արտաքին տեսքին` Հենքը ունի փայլուն ինտելեկտ, հայտնի քաղաքական գործիչ է, կենսաֆիզիկայի, կենսաքիմիայի և գենետիկայի բնագավառում համաշխարհային հեղինակություն, Իքս մարդիկ թիմի բժիշկ, նաև բնական գիտությունների և մաթեմատիկայի գիտակ և Քսավյե համալսարանում դասավանդող[1]։
Գազանը հայտնվել է Իքս մարդկանց մասին կոմիքսների բոլոր սերիաներում, եղել է այնպիսի հայտնի թիմերի անդամ, ինչպիսիք են Վրիժառուները[2] և Պահապանները[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշտոնական
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորթոն Մաքքոյը եղել է ինժեներ ատոմային էլեկտրակայանում, երբ այնտեղ տեղի է ունեցել հզոր ճառագայթման արտահոսք։ Դա փոխել է նրա ԴՆԹ-ն։ Արդյունքում, Նորթոնի որդին՝ Հենրին, արդեն մուտանտ է ծնվում՝ անսովոր մեծ ձեռքերով և ոտքերով։ Բոլորը դպրոցում ծաղրում էին տղային՝ ոչ տիպիկ արտաքինի համար, սակայն Հենրին զարմանալի ունակություններ էր դրսևորում սովորելու մեջ և փայլուն կերպով ընդունվում է համալսարան։ Այնտեղ նրան ճանաչեցին որպես ամենախոստումնալից երիտասարդ գիտնականներից մեկը։ Դրա հետ մեկտեղ Հենրին համալսարանում դառնում է թեթև ատլետիկայի և ամերիկյան ֆուտբոլի կապիտան։ Շուտով նրան հրավիրում են Շնորհալի երիտասարդների համալսարան, հենց այդ ժամանակ էլ Պրոֆեսոր Քսավյերը հավաքում էր առաջին թիմը՝ Իքս մարդիկ անվանումով։ Այստեղ Հենքը հանդիպում է նոր ընկերների և շատ ուժեղացված հետազոտում է մուտացիայի և օրգանիզմների էվոլյուցիայի խնդիրը։ Ինչ-որ պահի Գազանը նույնիսկ աշխատանքի է անցնում «Բրենդ» ընկերությունում, որը զբաղվում է գենետիկ հետազոտություններով, բայց շուտով պարզում է, որ պաշտոնական ընկերության տակ թաքնված է ընդհատակյա լաբորատորիա, նոր տեսակի զենք ստեղծելու համար։ Գազանին հաջողվում է խափանել չարագործի աշխատանքները, բայց դրա համար նա ստիպված իրեն ներարկում է փորձարարական սիճուկ։ Դա Հենքին տալիս է նոր ունակություններ, բայց բառացիորեն նրան վերածում է գազանի՝ նրա վրա մորթի և ճանկեր են աճում։ Այդ ժամանակվանից ի վեր Հենքը ստիպված է լինում պայքարել իր «գազանային բնույթի» և հասարակական նախապաշարմունքների դեմ։ Գիտական շրջանակներում արդեն սովոր էին նրա արտաքին տեսքին, բայց հասարակ մարդկանց դա հաճախ վախեցնում է։
Ultimate Գազան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենքը ծնվում է շատ մեծ ձեռքերով և ոտքերով։ Սկզբից ծնողները կարծում են, որ դա եղել է ռադիոակտիվ ճառագայթումից հետո, որին ենթարկվել էր նրա հայրը, երբ նա դեռ աշխատում էր գործարանում։ Սակայն, այն բանից հետո, երբ Հենքը բացահայտում է իր անսովոր ունակությունները, պարզ է դառնում, որ նա մուտանտ է և շրջապատը, այդ թվում ծնողները, խուսափում են նրանից։ Չդիմանալով մարդկանց կողմից եղած վիրավորանքներին և ձեռք առնելուն՝ Հենքը մեկնում է Նյու Յորք։ Այնտեղ նա առաջին անգամ հեռուստացույցով տեսնում է պահակների հաշվեհարդարը մուտանտների նկատմամբ Լոս Անջելեսում։ Այդ պահից ի վեր Հենքը հասկանում է, որ որպես մուտանտ նա տեղ չունի աշխարհում, որոնք վախենում և ատում են իր նմաններին։ Բախտի բերմամբ, Նյու Յորքի բարերից մեկում Հենքը հանդիպում է Ջին Գրեյին, որն առաջարկում է նրան միանալ Չարլզ Քսավյեին և նրա Իքս մարդկանց թիմին։ Դառնալով Քսավյեր համալսարանի ուսանող, Հենքը նոր անուն է ստանում՝ Գազան և իրական ընկերներ է ձեռք բերում, որոնց մասին երազում էր դեռ մանկուց։ Չնայած նրա կոպիտ տեսքին՝ Գազանը ունի շատ բարձր ինտելեկտ։ Այդ իսկ պատճառով նա ավելի արագ է սովորում տիրապետել իր ուժերին, քան Համալսարանի այլ նորեկները՝ Փոթորիկը և Հսկան։ Բացի այդ նա հիասքանչ գիտելիքներ է ցուցաբերում տեխնիկայի և էլեկտրոնիկայի բնագավառներում, որը նրան դարձնում է Իքս մարդկանց անփոխարինելի մասնակից[4]։
Հանձնարարություններից մեկի ժամանակ Գազանը փրկում է Բոբի Դրեյքին, երբ նրան փորձում էին սպանել պահակները[5]։ Նախագահի դստերը փրկելու գործողության ժամանակ Հենքը լուրջ վնասվածք է ստանում։ Նրան պետք է բուժեն հակաբիոտիկներով, որոնց պատճառով նրա մազերը կապույտ են դառնում։ «Կատարելագործումից» հետո «X զենք» բազայում, նրա մաշկը ամբողջությամբ կապույտ է դառնում և հայտնվում է գերհոտառություն և այլ գազանային ունակություններ[6]։
Ուժեր և ունակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնարավոր է, որ Գազանի մուտացիան գենետիկական ատավիզմի արդյունք է[7]։ Սակայն նա նաև ունի անկապտելի բնավորության գծեր, որոնք կարող են բացատրել նրա հանճարեղ մակարդակի ինտելեկտը, չնայած իր կենդանական մարմնակազմությանը[7]։ Նա նաև ունի գերմարդկային ուժ, արագություն և ճարպկություն։ Նա հիասքանչ ձեռնամարտիկ է, որն օգտագործում է ակրոբատիկ մարտի յուրօրինակ ոճը, Պրոֆեսոր Քսավյեից ստացած մարտական պատրաստվածությունը և Կապիտան Ամերիկայի մարզումները։
Կոմիքսներից դուրս
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գազանը պետք է հայտնվեր «Իքս մարդիկ» ֆիլմում, բայց դիմահարդարման հետ կապված խնդիրների պատճառով նրան որպես բժիշկ փոխարինում է Ջին Գրեյը։ Ջորջ Բուզան, որը հնչյունավորել է նրան պաշտոնական մուլտսերիալում, էպիզոդիկ դերով որպես վարորդ հայտնվում է ֆիլմի սկզբում։
- Գազանը հայտնվել է «Իքս մարդիկ 2» ֆիլմի վաղ պրոյեկտում, բայց ջնջվել է կերպարների մեծ քանակի պատճառով։ Սակայն նորմալ մարդկային կերպարանքով նա կամեո հայտնվում է և նրա դերը կատարում է Սթիվ Բաչիչը։ Բարում նա երևում է հեռուստառեպորտաժի մեջ որպես մարդկային մուտացիաների հարցերով մասնագետ։ Ջնջված տեսարանում, որտեղ ցերեբրոն տեղադրված է մուտանտների ոչնչացման համար, նրանց մեջ ներկա է նաև Հենքը, որը վնասվել էր մեքենայից, որի արդյունքում նա պատվում է կապույտ մազածածկույթով։
- «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» ֆիլմում նրա դերը կատարել է դերասան Քելսի Գրեմերը։ Գազանը հանդիսանում է Իքս մարդկանց առաջին անդամներից մեկը և այն բանից հետո, երբ ավարտում է համալսարանը, նա զբաղվում է քաղաքականությամբ, դառնալով մուտանտների գործով դեպարտամենտի ղեկավար ԱՄՆ-ի կառավարությունում։ Ցուցադրվում է որպես գիտնական և հարգված քաղաքական գործիչ, որն ունի հսկայական ինտելեկտ և մուտանտների գենետիկայի հասկացողություն։ Գազանը առաջինը կապվում է պրոֆեսոր Քսավյերի հետ և հայտնում է նրան մուտացիայի դեմ գտնված դեղամիջոցի մասին։ Դրանից հետո, երբ դեղամիջոցի օգտագործումը ստիպողաբար է դառնում և առանց Հենքի իմացության, նա հեռանում է իր աշխատանքից և ժամանում է Քսավյերի ամառանոց։ Ալկատրաս կղզում տեղի ունեցած կռվի ժամանակ, Գազանը միանում է Իքս մարդկանց, հագնում է իր հին հագուստը և օգնում է կռվել Մուտանտների եղբայրության հետ։ Վերջում նա Մագնետոյին է ներարկում դեղամիջոցը, որը զրկում է նրան իր ուժերից։ Հետո նա դառնում է ԱՄՆ-ի ներկայացուցիչը ՄԱԿ-ում։ Ալտերնատիվ տարբերակում ցուցադրվում է, որ Գազանը որպես դասավանդող մնում է համալսարանում։ Նաև ջնջված է այն տեսարանը, որտեղ Մուտանտների եղբայրության անդամներից մեկը վնասում է նրա վիզը։
- «Իքս մարդիկ։ Առաջին դաս» ֆիլմում երիտասարդ Հենք Մաքքոյի դերը կատարել է դերասան Նիկոլաս Հոլթը։ Այստեղ նա սիրահարված է Միստիկին և ի սկզբանե նրա մուտացիան նրան տալիս է միայն ոտքերի կառչուն մատներ և գերմարդկային արագություն, բայց նրա բուժվելու փորձից՝ նրա մարմինը պատվում է կապույտ մորթով։ Ի սկզբանե նա հանդիսանում է Հավոկի ծաղրանքի առարկա, բայց հետո նա սկսում է գնահատել նրան որպես ընկեր։ Ֆիլմում Գազանը՝ «Սև թռչուն» անունով ինքնաթիռի պիլոտը և ստեղծողն է։
- «Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը» ֆիլմում Գազանի դերը նորից կատարել են Նիկոլաս Հոլթը[8], իսկ նոր ապագայի կարճ տեսարանում՝ Քելսի Գրեմերը[9]։ Ըստ ֆիլմի սյուժեի Հենքը ստեղծել է մի սիճուկ, որը վերադարձնում նրան իր նորմալ արտաքին տեսքը, մինչև նրա բարկանալը[10]։ Համաձայն ֆիլմի վիրուսային մարքեթինգի կայքի Հենք Մաքքոյը սպանվել է մուտանտներին ատող մարդկանց կողմից, իր տանը 2015 թվականին[11]։
- Հոլթը վերադարձել է Գազանի դերին «Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս» ֆիլմում[12]։ Երբ Հավոկը դպրոց է բերում իր կրտսեր եղբորը՝ Սքոթին և Հենքը նրա համար ստեղծում է պաշտպանիչ ակնոցներ։ Շուտով հզոր մուտանտը՝ Ապոկալիպսիս անունով առևանգում է Պրոֆեսոր Իքսին, դրանից հետո Հավոկը մահանում է, իսկ Գազանին Մոյրային, Սնդիկին և Միստիկին առևանգվում է Ուիլյամ Սթրայքերը, բայց նրանց ազատում են Կիկլոպը, Գիշերային օձը և Ջին Գրեյը կողմից։ Քսավյեին փրկելու առաքելության ժամանակ մուտանտների թիմը կռվում է Ապոկալիպսիսի կողմնակիցների հետ, Գազանը կռվում էր Փսայլոկի հետ։ Ակոպալիպսիսի հետ կռվի ժամանակ Գազանը փրկում է նրանից Սնդիկին, Միստիկին և Կիկլոպին։ Վերջում Գազանը՝ Միստիկի հետ սովորեցնում են «Առաջին սերնդի» Իքս մարդկանց (Կիկլոպ, Փյունիկ, Փոթորիկ, Գիշերային օձ և Սնդիկ), վտանգների դեմ մարզման սենյակում։
- Հոուլթը նորից կատարել է Գազանի դերը կամեո 'Դեդփուլ 2 ֆիլմում[13] Մինչ Դեդփուլը գտնվում է Իքս ամառանոցում և պատմում է այն մասին, թե այն որքան դատարկ է, Գազանը և այլ Իքս մարդիկ կարճ ցուցադրվում են շարժական դռան ետևում, որը Գազանը կամաց փակում է այն Դեդփուլից թաքնվելու հույսով։
- Հոուլթը կատարել է Գազանի դերը նաև 2019 թվականի Իքս մարդիկ։ Խավարի փյունիկ ֆիլմում[14]։
- Պլանավորվում էր նկարահանել Գազանի մասին սփին օֆֆ ֆիլմ՝ Հոուլթի մասնակցությամբ, բայց հետո այն չեղարկվել է[15]։
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գազանը հայտնվում է հաջորդ մուլտսերիալներում՝
- The Marvel Super Heroes (1966)
- «Սարդ-Մարդը և նրա զարմանալի ընկերները» (1981—1983)
- X-Men (1992—1997)
- Սարդ-մարդ (1994—1996)
- The Avengers: United They Stand (1999—2000)
- Իքս մարդիկ։ Էվոլյուցիա (2000—2003)
- Կուղխ և Իքս մարդիկ (2008—2009)
- Ռոբոճուտ (2005)
- Նաև ունեցել է կամեո Կատարյալ Սարդ-Մարդ մուլտսերիալում (2012)
Վիդեոխաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գազանը խաղային կերպար է հեռախոսային Marvel Future Fight խաղում։
- Հայտնվում է Lego Marvel Super Heroes-ի սյուժեում և հանդիսանում է խաղային կերպար։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- A+X #4,7 (Avengers+X-Men #4,7) (2012)
Քննադատություն և արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին Wizard ամսագիրը Գազանին դասել է «Բոլոր ժամանակների կոմիքսների 200 լավագույն կեպարներ» ցանկի 180-րդ հորիզնոկանում[16]։
BusinessWeek ամսագիրը նրան ներառել է «Ամերիկյան կոմիքսների տաս ամենախելացի կերպարներ» ցանկում[17]։
2011 թվականին IGN կայքի վարկածով «Բոլոր ժամանակների կոմիքսների հարյուր լավագույն կերպարներ» ցանկի 58-րդ հորիզոնականում[18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Peter Sanderson (2003). X-Men: The Ultimate Guide. Marvel. ISBN 0-789-49258-X.
- ↑ Avengers (vol. 1) #137 (հուլիս, 1975)
- ↑ Defenders #104 (февраль, 1982)
- ↑ Ultimate X-men #5
- ↑ Ultimate X-men #2
- ↑ Ultimate X-men #10
- ↑ 7,0 7,1 The Science of the X-Men. I Books/Marvel. 2004 թ․ փետրվար. ISBN 978-0-7434-8725-2.
{{cite book}}
: Cite uses deprecated parameter|authors=
(օգնություն) - ↑ Singer, Bryan (2012 թ․ նոյեմբերի 27). «I'd like to officially welcome back James McAvoy, Jennifer Lawrence, Michael Fassbender, & Nicholas Hoult to #XMEN for #DaysOfFuturePast». Twitter. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Kelsey Grammer shoots Beast cameo for X-Men: Days of Future Past». Showbiz Spy. 2014 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Adams, Jason. «Set Visit: X-Men: Days of Future Past - Part Two». Joblo. Վերցված է 2014 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ 2015 Death of Hank McCoy
- ↑ «'X-Men: Apocalypse': Who will return? What new mutants may appear? Scoop on the next X-Men film -- Exclusive». Entertainment Weekly. 2014 թ․ ապրիլի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Davis, Brandon (2018 թ․ մայիսի 18). «Simon Kinberg Directed That Hilarious 'Deadpool 2' Scene». ComicBook.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
- ↑ https://deadline.com/2017/06/x-men-dark-phoenix-jennifer-lawrence-michael-fassbender-james-mcavoy-simon-kinberg-1202113290/.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Couch, Aaron (2019 թ․ հունիսի 14). «Longtime 'X-Men' Editor Shares His Abandoned 'Beast' Script». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Wizard’s top 200 comic book characters Արխիվացված 2011-06-08 Wayback Machine HeroChat Forum, 01.05.2008(անգլ.)
- ↑ The Smartest Superheroes Արխիվացված 2012-01-11 Wayback Machine www.businessweek.com, 2006(անգլ.)
- ↑ «Beast is number 58». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գազանի կենսագրությունը ռուսական StrangeArts.ru կայքում
- Գազանի կենսագրությունը www.marvel.com կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազան (Marvel Comics)» հոդվածին։ |
|