Գաբրիելա Զապոլսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբրիելա Զապոլսկայա
լեհ.՝ Gabriela Zapolska
Ծննդյան անունլեհ.՝ Maria Gabriela Korwin-Piotrowska
Ծնվել էմարտի 30, 1857(1857-03-30)[1][2][3][…]
ԾննդավայրՊոդգայցի, Lutsk County, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 21, 1921(1921-12-21)[1][2] (64 տարեկան) կամ դեկտեմբերի 17, 1921(1921-12-17)[4] (64 տարեկան)
Վախճանի վայրԼվով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
ԳերեզմանԼիչակիվ գերեզմանատուն[5]
Մասնագիտությունթարգմանչուհի, դրամատուրգ, լրագրող, թատրոնի դերասանուհի, գրող և հրապարակախոս
Քաղաքացիություն Լեհաստան
Ուշագրավ աշխատանքներThe Morality of Mrs. Dulska?
ԱմուսինStanisław Janowski?
Համատեղ ապրողՄարիան Գավալևիչ
Изображение автографа
 Gabriela Zapolska Վիքիպահեստում

Գաբրիելա Զապոլսկայա (լեհ.՝ Gabriela Zapolska, մարտի 30, 1857(1857-03-30)[1][2][3][…], Պոդգայցի, Lutsk County, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 21, 1921(1921-12-21)[1][2] կամ դեկտեմբերի 17, 1921(1921-12-17)[4], Լվով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), լեհ բանաստեղծուհի, դրամատուրգ, դերասան։ Զապոլսկայան նրա կեղծանունն է, հանդես է եկել նաև Սնեժկո-Զապոլսկայա, Ժոզեֆ Մասկով կեղծանուններով։ Նրա իսկական անուն ազգանունը Մարիա Գաբրիելյա Ստեֆանիա Կորվին-Պյոտրովսկայա է[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիելա Զապոլսկայան ծնվել է 1857 թվականի մարտի 30-ին Պոդգայցի գյուղում (այժմ` Ուկրաինայի Վոլինի մարզի Լուցկի շրջան)` լեհ ազնվականների ընտանիքում։ Զապոլսկայան սովորել է Լվովի մանկավարժական ինստիտուտում։ 1876 թվականին ծնողների պահանջով ստիպված ամուսնանում է Ցարական բանակում ծառայող լեյտենանտի հետ (ազգությամբ լեհ)։ 1881 թվականին արտաամուսնական կապից հղիանում է, մեկ տարի հետո ամուսնալուծվում է[7]։

1879 թվականին Գաբրիելյա Զապոլսկայան առաջին ելույթն է ունեցել Վարշավայի բարեգործական ընկերության թատրոնի բեմում, այնուհետև Կրակովում, Լվովում և Պոզնանում։ 1882 թվականից հանդես է եկել Կրակովի թատրոնի բեմում։

Մահացել է 1921 թվականին Լվովում։ Թաղված է Լվովի Լիչակովսկի գերեզմանատանը։

Գաբրիելա Զապոլսկայայի դիմանկարը, Յուլիան Ֆալաթ, 1898

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես բանաստեղծուհի` առաջին անգամ հանդես է եկել 1883 թվականին Գաբրիէլի Զապոլսկայա կեղծանվամբ։ Նրա առաջին պատմվածքը կոչվում է «Մեկ օր վարդի կյանքից» (1881)։ Լվովյան մամուլում հրապարակել է նովելներ և պատմվածքներ։ Ավելի ուշ նա գրել է «Փոքրիկը» (1883), «Կասկա-Կարիատիդա» (1885), «Քավարան» (1889), ստեղծագործությունները, որոնք անմիջապես դարձել են բանավեճի առարկա, կապված դրանց չափից դուրս նատուրալիզմի հետ։ «Ինչի մասին չեն խոսում» (1909) և «Ինչի մասին նույնիսկ մտածել չեմ ուզում» (1914) վիպակներում բարձրացվում է պոռնկության և հասարակության այլ արատների խնդիրը։ Զապոլսկայան համարվում է 41 պիեսների, 23 վեպերի, 177 պատմվածքների, 252 լրագրողական ստեղծագործությունների հեղինակ։ Գրել է նաև մեկ ֆիլմի սցենար։ Նրա ստեղծագործական ժառանգության մեջ առկա են 1500-ից ավելի նամակներ։

Զապոլսկայան ամենամեծ ճանաչումը ստացավ որպես սոցիալ-երգիծական կոմեդիաների հեղինակ. հատկապես լայն ճանաչում ուներ նրա «Պանի Դուլսկոյի բարոյականությունը» պիեսը, որը համարվում էր իր 100-ամյակը նշող մանրբուրժուական հասարակության մասին ողբերգական կատակերգություն։ Զապոլսկայայի պիեսները թարգմանվել են տարբեր լեզուներով և հարմարեցվել ռադիոյի ու կինոյի համար։ Լեհական հասարակության մեջ այսօր լայնորեն քննարկվում է այնպիսի երևույթ, ինչպիսին «դուլշիզնան» է, որի հիմքում ընկած են Զապոլսկայայի պիեսի սյուժեները։

Դրամատուրգիայի ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պանի Դուլսկոյի բարոյականությունը»
  • «Նրանք չորսն են». Հիմար մարդկանց տրագեդիա 3 գործողությամբ
  • «Ժաբուսյա»
  • «Պաննա Մալիչևսկայա»
  • «Կասկա-Կարիատիդա»
  • «Երիտասարդ կնոջ հիշողություններից»
Զապոլսկայայի գերեզմանը Լվովի Լիչակովսկի գերեզմանատանը

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Զապոլսկայայի նովելների ու դրամաների հիման վրա ստեղծված ֆիլմերից են`

  • Carewicz (1918), ռեժիսոր` Մարիան Ֆակս
  • Tamten (1921), ռեժիսոր` Վլադիսլավ Լենչևսկի
  • O czym się nie mówi (1924), ռեժիսոր` Էդվարդ Պուչալսկի
  • Policmajster Tagiejew (1929), ռեժիսոր` Յուլիուս Գարդան
  • Moralność pani Dulskiej (1930), ռեժիսոր` Բոլեսլավ Նյուվոլին, լեհական առաջին ֆիլմը, որտեղ ձայնը հնչում է գրամաֆոնի ձայնագրությամբ
  • O czym się nie mówi (1939), ռեժիսոր` Միեչիսլավ Կրավիչ
  • Morálka paní Dulské (adaption of Moralność pani Dulskiej, 1958), ռեժիսոր` Յիրլ Կեյչիկ, չեխոսլովակյան ֆիլմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Find A Grave — 1996.
  5. Степанович К. Л. Личаківський некрополь (укр.) — 2006. — P. 101. — ISBN 978-966-8955-00-5
  6. БРЭ/Запольская Габриеля
  7. Halina Floryńska-Lalewicz (2004). «Gabriela Zapolska» (լեհերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիելա Զապոլսկայա» հոդվածին։