Գաբրիելա Զապոլսկայա
Գաբրիելա Զապոլսկայա լեհ.՝ Gabriela Zapolska | |
---|---|
Ծննդյան անուն | լեհ.՝ Maria Gabriela Korwin-Piotrowska |
Ծնվել է | մարտի 30, 1857[1][2][3][…] |
Ծննդավայր | Պոդգայցի, Lutsk County, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 21, 1921[1][2] (64 տարեկան) կամ դեկտեմբերի 17, 1921[4] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Լվով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Գերեզման | Լիչակիվ գերեզմանատուն[5] |
Մասնագիտություն | թարգմանիչ, դրամատուրգ, լրագրող, թատրոնի դերասանուհի, գրող և հրապարակախոս |
Քաղաքացիություն | ![]() |
Ուշագրավ աշխատանքներ | The Morality of Mrs. Dulska? |
Համատեղ ապրող | Մարիան Գավալևիչ և Stanisław Janowski? |
Ներշնչվել է
| |
![]() | |
![]() |
Գաբրիելա Զապոլսկայա (լեհ.՝ Gabriela Zapolska, մարտի 30, 1857[1][2][3][…], Պոդգայցի, Lutsk County, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 21, 1921[1][2] կամ դեկտեմբերի 17, 1921[4], Լվով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), լեհ բանաստեղծուհի, դրամատուրգ, դերասան։ Զապոլսկայան նրա կեղծանունն է, հանդես է եկել նաև Սնեժկո-Զապոլսկայա, Ժոզեֆ Մասկով կեղծանուններով։ Նրա իսկական անուն ազգանունը Մարիա Գաբրիելյա Ստեֆանիա Կորվին-Պյոտրովսկայա է[6]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գաբրիելա Զապոլսկայան ծնվել է 1857 թվականի մարտի 30-ին Պոդգայցի գյուղում (այժմ` Ուկրաինայի Վոլինի մարզի Լուցկի շրջան)` լեհ ազնվականների ընտանիքում։ Զապոլսկայան սովորել է Լվովի մանկավարժական ինստիտուտում։ 1876 թվականին ծնողների պահանջով ստիպված ամուսնանում է Ցարական բանակում ծառայող լեյտենանտի հետ (ազգությամբ լեհ)։ 1881 թվականին արտաամուսնական կապից հղիանում է, մեկ տարի հետո ամուսնալուծվում է[7]։
1879 թվականին Գաբրիելյա Զապոլսկայան առաջին ելույթն է ունեցել Վարշավայի բարեգործական ընկերության թատրոնի բեմում, այնուհետև Կրակովում, Լվովում և Պոզնանում։ 1882 թվականից հանդես է եկել Կրակովի թատրոնի բեմում։
Մահացել է 1921 թվականին Լվովում։ Թաղված է Լվովի Լիչակովսկի գերեզմանատանը։
Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես բանաստեղծուհի` առաջին անգամ հանդես է եկել 1883 թվականին Գաբրիէլի Զապոլսկայա կեղծանվամբ։ Նրա առաջին պատմվածքը կոչվում է «Մեկ օր վարդի կյանքից» (1881)։ Լվովյան մամուլում հրապարակել է նովելներ և պատմվածքներ։ Ավելի ուշ նա գրել է «Փոքրիկը» (1883), «Կասկա-Կարիատիդա» (1885), «Քավարան» (1889), ստեղծագործությունները, որոնք անմիջապես դարձել են բանավեճի առարկա, կապված դրանց չափից դուրս նատուրալիզմի հետ։ «Ինչի մասին չեն խոսում» (1909) և «Ինչի մասին նույնիսկ մտածել չեմ ուզում» (1914) վիպակներում բարձրացվում է պոռնկության և հասարակության այլ արատների խնդիրը։ Զապոլսկայան համարվում է 41 պիեսների, 23 վեպերի, 177 պատմվածքների, 252 լրագրողական ստեղծագործությունների հեղինակ։ Գրել է նաև մեկ ֆիլմի սցենար։ Նրա ստեղծագործական ժառանգության մեջ առկա են 1500-ից ավելի նամակներ։
Զապոլսկայան ամենամեծ ճանաչումը ստացավ որպես սոցիալ-երգիծական կոմեդիաների հեղինակ. հատկապես լայն ճանաչում ուներ նրա «Պանի Դուլսկոյի բարոյականությունը» պիեսը, որը համարվում էր իր 100-ամյակը նշող մանրբուրժուական հասարակության մասին ողբերգական կատակերգություն։ Զապոլսկայայի պիեսները թարգմանվել են տարբեր լեզուներով և հարմարեցվել ռադիոյի ու կինոյի համար։ Լեհական հասարակության մեջ այսօր լայնորեն քննարկվում է այնպիսի երևույթ, ինչպիսին «դուլշիզնան» է, որի հիմքում ընկած են Զապոլսկայայի պիեսի սյուժեները։
Դրամատուրգիայի ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Պանի Դուլսկոյի բարոյականությունը»
- «Նրանք չորսն են». Հիմար մարդկանց տրագեդիա 3 գործողությամբ
- «Ժաբուսյա»
- «Պաննա Մալիչևսկայա»
- «Կասկա-Կարիատիդա»
- «Երիտասարդ կնոջ հիշողություններից»
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Զապոլսկայայի նովելների ու դրամաների հիման վրա ստեղծված ֆիլմերից են`
- Carewicz (1918), ռեժիսոր` Մարիան Ֆակս
- Tamten (1921), ռեժիսոր` Վլադիսլավ Լենչևսկի
- O czym się nie mówi (1924), ռեժիսոր` Էդվարդ Պուչալսկի
- Policmajster Tagiejew (1929), ռեժիսոր` Յուլիուս Գարդան
- Moralność pani Dulskiej (1930), ռեժիսոր` Բոլեսլավ Նյուվոլին, լեհական առաջին ֆիլմը, որտեղ ձայնը հնչում է գրամաֆոնի ձայնագրությամբ
- O czym się nie mówi (1939), ռեժիսոր` Միեչիսլավ Կրավիչ
- Morálka paní Dulské (adaption of Moralność pani Dulskiej, 1958), ռեժիսոր` Յիրլ Կեյչիկ, չեխոսլովակյան ֆիլմ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Find A Grave — 1996.
- ↑ Личаківський некрополь (укр.) — P. 101.
- ↑ БРЭ/Запольская Габриеля
- ↑ Halina Floryńska-Lalewicz (2004)։ «Gabriela Zapolska» (լեհերեն)։ Արխիվացված օրիգինալից 2013-04-08-ին։ Վերցված է 2013-03-20
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գաբրիելա Զապոլսկայաի գործերը Գուտենբերգ նախագծում
- Gabriela Zapolska Internet Movie Database կայքում
- (Լեհերեն) Gabriela Zapolska at e-teatr.pl
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գաբրիելա Զապոլսկայա կատեգորիայում։ |
- Մարտի 30 ծնունդներ
- 1857 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Դեկտեմբերի 21 մահեր
- 1921 մահեր
- Դեկտեմբերի 17 մահեր
- Լվով քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Լեհ գրողներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- 19-րդ դարի թարգմանիչներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Սոցիալիստ ֆեմինիստներ
- Լեհ բանաստեղծուհիներ
- Լեհ կին դրամատուրգներ
- Լեհ լրագրողներ
- Թատրոնի դերասանուհիներ