Գաբրիել Նարուտովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբրիել Նարուտովիչ
 
Կուսակցություն՝ Polish People’s Party “Wyzwolenie”?
Կրթություն՝ Սանկտ Պետերբուրգի համալսարան (1886), Ցյուրիխի համալսարան, Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց և Liepāja Gymnasium?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ, համալսարանի դասախոս, քաղինժեներ և արտաքին գործերի նախարար
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր մարտի 17, 1865(1865-03-17)[1][2][3]
Ծննդավայր Տելշյայ, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր դեկտեմբերի 16, 1922(1922-12-16)[1][3] (57 տարեկան)
Վախճանի վայր Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Թաղված Սուրբ Հովհաննես Մկրտիչ կաթոլիկ եկեղեցի
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն և  Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
 
Պարգևներ
Սպիտակ Արծվի շքանշան և Վեածնունդի շքանշանի Մեծ խաչի ասպետ

Գաբրիել Նարուտովիչ (լեհ.՝ Gabriel Narutowicz, մարտի 17, 1865(1865-03-17)[1][2][3], Տելշյայ, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 16, 1922(1922-12-16)[1][3], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), Լեհաստանի առաջին նախագահ, զբաղեցրել է ընդամենը 5 օր` դեկտեմբերի 11-ից (ընտրվել է 9-ը) մինչև 1922 թվականի դեկտեմբերի 16-ը։ Նրա անունով է կոչվում է Վարշավայի հրապարակը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1865 թվականի մարտի 17-ին Թելշի քաղաքում (այժմ՝ Թելշյայ) Կովնոյ նահանգում, հայրը՝ Յան Նարուտովիչը (1820-1866), 1863 թվականի լեհական ապստամբության մասնակից է, եղբայրը՝ Ստանիսլավը, մասնակցել է 1918 թվականի անկախ Լիտվայի հռչակմանը։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցյուրիխի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, հիդրոինժեներ։ Գաբրիել Նարուտովիչը, երիտասարդ տարիներին կապված լինելով Պրոլետարիատ կուսակցության հետ, լեհական քաղաքականության մեջ ներկա է եղել 1919 թվականից՝ որպես անկուսակցական պատգամավոր, եղել է հասարակական աշխատանքների, ապա՝ արտաքին գործերի նախարար։ Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվել է Սեյմի կողմից, որից հետո նրան է հանձնել պետության ղեկավար Մարշալ Յուզեֆ Պիլսուդսկին։ Հետաքրքիր է, որ թեկնածուներից մեկը եղել է մեկ այլ գիտնական՝ ռուս-լեհական հայտնի լեզվաբան Իվան Բոդուեն դե Կուրտենեն։

Նախագահ ընտրվել[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականի նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Սեյմի 444 տեղերից աջ կենտրոնամետ խմբավորումը ստացել է 220 մանդատ, ձախերը՝ 97, ազգային փոքրամասնությունները՝ 89, մյուսները՝ 38: Սենատում 111 տեղերից մեծ մասը պատկանել է աջերին։

Նախագահի պաշտոնում առաջադրվել է հինգ թեկնածու։

Լեհաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում 1922 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Գաբրիել Նարուտովիչը, որը ստացել է Ազգային ժողովի պատգամավորների և սենատորների 555 ձայներից 289-ը[4]։ Ընտրությունների վերջին փուլում Նարուտովիչը ստացել Է ժողովի ձայների 56 %-ը այն դեպքում, երբ Զամոյսկին, ունենալով միայն աջերի ձայները, ձայների 44%-ից պակաս։

Ընտրություններից անմիջապես հետո՝ ժամը 8-ի սահմաններում, վարչապետ Յուլիան Նովակը, Սեյմի մարշալ Մարացեյ Ռատայը և Սենատի մարշալ Վոյցեխ Տրոմպտշինսկին ուղևորվել են Բրուլի պալատում գտնվող Նարուտովիչի մոտ՝ նրան տեղեկացնելու ժողովի ընտրության մասին և իմանալու, թե արդյոք նա ընդունում է իր ընտրությունը։ Նարուտովիչը պատասխանել է, որ Ազգային ժողովի կամքին ենթարկվելն իր քաղաքացիական պարտքն է, և իր ընտրությունը երկրի բարձրագույն պաշտոնում ընդունում է։

Քանի որ Նարուտովիչի ընտրությունը պաշտպանվել է ազգային փոքրամասնությունների (հրեաների, ուկրաինացիների, լիտվացիների, գերմանացիների և այլն) ձախերի և կոալիցիայի կողմից, անմիջապես նրա դեմ ծավալվեց ազգայնականների ագրեսիվ արշավը, որոնք նրան հրեաների նախագահ, լեհերին չիմացող և այլն։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիել Նարուտովիչ. Լեհաստանի փոստային նամականիշ: 1938 թվական

Դեկտեմբերի 16-ին նորընտիր նախագահը գնդակահարվել Է Վարշավայի գեղարվեստական ցուցահանդեսում ծայրահեղ մոլեռանդ, մոդեռնիստ-քննադատ և ծայրահեղ աջ հայացքների տեր նկարիչ Էլիգիուշ Նևյադոմսկու կողմից։ Նևադոմսկին մահապատժի Է դատապարտվել և գնդակահարվել 1923 թվականի հունվարի 31-ին Վարշավայի միջնաբերդում։ Մարդասպանի հուղարկավորությանը մասնակցել է 10 հազար մարդ, և ազգայնականները նրան նահատակ են հայտարարել։

Նարուտովիչի մահն ուժեղացրել է քաղաքական անկայունությունը երկրում և Պիլսուդսկու թերահավատությունը հանրապետական իշխանությունների նկատմամբ, առաջացած ճգնաժամն ավարտվել է 1926 թվականի մայիսյան հեղաշրջմամբ։

Նարուտովիչի ճակատագիրը դրվեց Եժի Կավալերովիչի «Նախագահի մահը» ֆիլմի հիմքում (1977)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  4. D. Pacyńska, Śmierć prezydenta, Warszawa 1965, s. 44.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Նարուտովիչ» հոդվածին։