Գաբրիել Նարուտովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գաբրիել Նարուտովիչ
Gabriel narutowicz.jpg
 
Կուսակցություն՝ Polish People’s Party “Wyzwolenie”?
Կրթություն՝ Սանկտ Պետերբուրգի համալսարան (1886), Ցյուրիխի համալսարան, Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց և Liepāja Gymnasium?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ, ճարտարագետ և համալսարանի դասախոս
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր մարտի 17, 1865(1865-03-17)[1][2][3]
Ծննդավայր Տելշյայ, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր դեկտեմբերի 16, 1922(1922-12-16)[1][3] (57 տարեկան)
Վախճանի վայր Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Գերեզման Սուրբ Հովհաննես Մկրտիչ կաթոլիկ եկեղեցի
Թաղված Սուրբ Հովհաննես Մկրտիչ կաթոլիկ եկեղեցի
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of Poland (1919–1927).svg Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
 
Պարգևներ
Սպիտակ Արծվի շքանշան և Վեածնունդի շքանշանի Մեծ խաչի ասպետ

Գաբրիել Նարուտովիչ (լեհ.՝ Gabriel Narutowicz, մարտի 17, 1865(1865-03-17)[1][2][3], Տելշյայ, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 16, 1922(1922-12-16)[1][3], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), Լեհաստանի առաջին նախագահ, զբաղեցրել է ընդամենը 5 օր` դեկտեմբերի 11-ից (ընտրվել է 9-ը) մինչև 1922 թվականի դեկտեմբերի 16-ը։ Նրա անունով է կոչվում է Վարշավայի հրապարակը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1865 թվականի մարտի 17-ին Թելշի քաղաքում (այժմ՝ Թելշյայ) Կովնոյ նահանգում, հայրը՝ Յան Նարուտովիչը (1820-1866) , 1863 թվականի լեհական ապստամբության մասնակից է, եղբայրը՝ Ստանիսլավը, մասնակցել է 1918 թվականի անկախ Լիտվայի հռչակմանը։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցյուրիխի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, հիդրոինժեներ։ Գաբրիել Նարուտովիչը, երիտասարդ տարիներին կապված լինելով Պրոլետարիատ կուսակցության հետ, լեհական քաղաքականության մեջ ներկա է եղել 1919 թվականից՝ որպես անկուսակցական պատգամավոր, եղել է հասարակական աշխատանքների, ապա՝ արտաքին գործերի նախարար։ Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվել է Սեյմի կողմից, որից հետո նրան է հանձնել պետության ղեկավար Մարշալ Յուզեֆ Պիլսուդսկին։ Հետաքրքիր է, որ թեկնածուներից մեկը եղել է մեկ այլ գիտնական՝ ռուս-լեհական հայտնի լեզվաբան Իվան Բոդուեն դե Կուրտենեն։

Նախագահ ընտրվել[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականի նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Սեյմի 444 տեղերից աջ կենտրոնամետ խմբավորումը ստացել է 220 մանդատ, ձախերը՝ 97, ազգային փոքրամասնությունները՝ 89, մյուսները՝ 38: Սենատում 111 տեղերից մեծ մասը պատկանել է աջերին։

Նախագահի պաշտոնում առաջադրվել է հինգ թեկնածու։

Լեհաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում 1922 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Գաբրիել Նարուտովիչը, որը ստացել է Ազգային ժողովի պատգամավորների և սենատորների 555 ձայներից 289-ը[4]։ Ընտրությունների վերջին փուլում Նարուտովիչը ստացել Է ժողովի ձայների 56 %-ը այն դեպքում, երբ Զամոյսկին, ունենալով միայն աջերի ձայները, ձայների 44%-ից պակաս։

Ընտրություններից անմիջապես հետո՝ ժամը 8-ի սահմաններում, վարչապետ Յուլիան Նովակը, Սեյմի մարշալ Մարացեյ Ռատայը և Սենատի մարշալ Վոյցեխ Տրոմպտշինսկին ուղևորվել են Բրուլի պալատում գտնվող Նարուտովիչի մոտ՝ նրան տեղեկացնելու ժողովի ընտրության մասին և իմանալու, թե արդյոք նա ընդունում է իր ընտրությունը։ Նարուտովիչը պատասխանել է, որ Ազգային ժողովի կամքին ենթարկվելն իր քաղաքացիական պարտքն է, և իր ընտրությունը երկրի բարձրագույն պաշտոնում ընդունում է։

Քանի որ Նարուտովիչի ընտրությունը պաշտպանվել է ազգային փոքրամասնությունների (հրեաների, ուկրաինացիների, լիտվացիների, գերմանացիների և այլն) ձախերի և կոալիցիայի կողմից, անմիջապես նրա դեմ ծավալվեց ազգայնականների ագրեսիվ արշավը, որոնք նրան հրեաների նախագահ, լեհերին չիմացող և այլն։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիել Նարուտովիչ. Լեհաստանի փոստային նամականիշ: 1938 թվական

Դեկտեմբերի 16-ին նորընտիր նախագահը գնդակահարվել Է Վարշավայի գեղարվեստական ցուցահանդեսում ծայրահեղ մոլեռանդ, մոդեռնիստ-քննադատ և ծայրահեղ աջ հայացքների տեր նկարիչ Էլիգիուշ Նևյադոմսկու կողմից։ Նևադոմսկին մահապատժի Է դատապարտվել և գնդակահարվել 1923 թվականի հունվարի 31-ին Վարշավայի միջնաբերդում։ Մարդասպանի հուղարկավորությանը մասնակցել է 10 հազար մարդ, և ազգայնականները նրան նահատակ են հայտարարել։

Նարուտովիչի մահն ուժեղացրել է քաղաքական անկայունությունը երկրում և Պիլսուդսկու թերահավատությունը հանրապետական իշխանությունների նկատմամբ, առաջացած ճգնաժամն ավարտվել է 1926 թվականի մայիսյան հեղաշրջմամբ։

Նարուտովիչի ճակատագիրը դրվեց Եժի Կավալերովիչի «Նախագահի մահը» ֆիլմի հիմքում (1977)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internetowy Polski Słownik Biograficzny (польск.)
  4. D. Pacyńska, Śmierć prezydenta, Warszawa 1965, s. 44.