Տելշյայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Տելշյայ
լիտ.՝ Telšiai
Դրոշ Զինանշան
Flag of Telsiai.gif Telsiai COA.gif

Telsiai in the evening.jpg
ԵրկիրԼիտվա Լիտվա
ՆահանգՏելշյայի նահանգ
ՇրջանՏելշյայի շրջան
Ներքին բաժանում3
Առաջին հիշատակում1450
Այլ անվանումներՏելշի
Տվյալ կարգավիճակում1791 թվականից
Մակերես23,14 կմ²
ԲԾՄ128 մ
Բնակչություն29 119 մարդ (2011)
Խտություն1 258 մարդ/կմ²
Տեղաբնականունտելշյայցի
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ458
Փոստային ինդեքսLT-87001
Փոստային դասիչLT-87001
Պաշտոնական կայքtelsiai.lt
##Տելշյայ (Լիտվա)
Red pog.png

Տելշյայ (լիտ.՝ Telšiai, Ժեմայտիայի բարբառով՝ Telšē, լեհ.՝ Telsze, ռուս.՝ Тельши, գերմ.՝ Telsche կամ գերմ.՝ Telschi), Տյալշյայ, քաղաք Լիտվայի հյուսիս-արևմուտքում։ Հանդիսանում է Տելշյայի նահանգի ու Տելշյայի շրջանի վարչական կենտրոնը։

Տելշյայը տեղակայված է Մաստիս լճի ափին՝ Վիլնյուսից 201 կմ և Կաունասից 185 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Պանևեժիսից 109 կմ դեպի արևմուտք։ Երկաթուղային կայարան է Շյաուլյայ-Կրետինգա երկաթուղագծի վրա։

Քաղաքը արդյունաբերական ու մշակութային կենտրոն է։ Համարվում է Ժեմայտիայի ոչ պաշտոնական կենտրոնը։ Քաղաքում գործում են գործվածքեղենի, հաշվիչ մեքենաների, կարագի, շինանյութերի ու պտուղ-բանջարեղենի պահածոների պատրաստման գործարանների։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20011 թվականի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմում է 29 119 մարդ։ 2001 թվականին քաղաքի ընդհանուր բնակչությունը կազմել է 31 460 մարդ։ 1974 թվականին քաղաքն ունեցել է 23 հազար բնակիչ։ 1900 թվականին քաղաքի 6 288 բնակիչներից 4 421 (70,3 %) մարդ հուդայականներ էին, 1 515 (24,1 %) մարդ՝ կաթոլիկներ, 284 (4,5 %) մարդ՝ ուղղափառներ, 59 (0,9 %) մարդ՝ լյութերականներ[1]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչակիրների ժամանակագրություններում հիշատակվում Տալսա հովիտ։ Տելշի (1584, Տելշե, 1596) անվանումը ծագում է ջրանունից՝ գետի անունից (լիտ.՝ Telšė), որ թափվում է Մաստիս լիճ։ Պատմական փաստերով չհիմնավորված և գրական ստեղծագործություն հանդիսացող լեգենդը քաղաքի անունը կապում է այն հիմնադրած զորավարի՝ Տելշյուսի անվան հետ։

Զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տելշյայի զինանշանը

Զինանշանը քաղաքի տրվել է Ստանիսլավ Ավգուստ թագավորի կողմից 1791 թվականի դեկտեմբերի 6-ին՝ քաղաքի իրավունքների հաստատվամ ժամանակ։ Կապույտ ֆոնին պատկերված է Կրակովի եպիսկոպոս սուրբ Ստանիսլավ Շչեպանովսկին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչակիրների ժամանակագրություններում հիշատակվում է Տալսա հովիտը (1317)։ Բնակավայրի մասին առաջին հիշատակումը գրավոր աղբյուրներում հանդիպում է 1398 թվականին։ XV դարում հիշատակվում է Տելշիի դաստակերտը, 1527 թվականին՝ Տելշիի նահանգը։ XVII դարում Տելշին ստանում է Մագդեբուրգյան իրավունք։ XVII դարի առաջին կեսում Տելշիում բնակություն են հաստատում բերնարդինյանները (ֆրանցիսկյանները)։ XVII դարի վերջին բերնարդինյանների փայտե եկեղեցու փոխարեն կառուցվում է քարե եկեղեցի՝ ժամատան հետ։ 1765 թվականին բերնարդինյանները բարձր բլրի վրա կառուցեցին նոր եկեղեցի, որում համադրված էին բարոկկոյի ու կլասիցիզմի տարրեր։ 1926 թվականից կոչվում է Սուրբ Անտոնի Պադուանսկու տաճար։

1536 թվականին կառուցվում է կաթոլիկական եկեղեցի և ձևավորվում է թեմ։ 1602 թվականին Սիգիզմունդ Վազան հին եկեղեցու տեղում կառուցում է նորը, որը նույնպես փայտից էր։ Այն վերակառուցվում է 1700 թվականին, իսկ 1835 թվականին քանդվում է մաշվածության պատճառով։ Կաթոլիկական նոր եկեղեցու շինարարության թույլտվություն չի տրվում։ 1867 թվականին նույն տեղում կառուցվում է ուղղափառական տաճար։ 1934 թվականին դատարանի վճռով այն փոխանցվում է կաթոլիկ թեմին։

Տելշին եղել է հրեական մշակութային ու կրոնական խոշար կենտրոն։

1908 թվականին հրդեհից ոչնչացավ փայտե շինություններ ունեցող քաղաքի մեծ մասը։ Խորհրդային տարիներին քաղաքում տեղակայված էր զորամաս։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Тельши // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]