Բուռլակները Վոլգայում
Բուռլակները Վոլգայում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Իլյա Ռեպին |
տարի | 1870 |
բարձրություն | 131,5 սանտիմետր |
լայնություն | 281 սանտիմետր |
ուղղություն | սոցիալական ռեալիզմ և ռեալիզմ[1] |
ժանր | ռեալիզմ և ծովանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Ռուսական թանգարան |
հավաքածու | Ռուսական թանգարան |
պատվիրատու | Վլադիմիր Ալեքսանդրովիչ |
պատկերված են
| |
https://rusmuseumvrm.ru/data/collections/painting/19_20/zh_4056/?lang=ru, https://www.choices.edu/video/ilya-repin-barge-haulers-on-the-volga-1870-1873/, http://www.wga.hu/html_m/r/repin/01repin.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Burlaks (Repin) Վիքիպահեստում |
«Բուռլակները Վոլգայում», ռուս նկարիչ Իլյա Ռեպինի 1870-1873 թվականներին ստեղծված նկարը։ Պատկերված է բուռլակների (նավաքարշ բանվորներ) խումբ՝ աշխատանքի պահին։
Նկարի չափսերն են 131,5×281 սմ, գտնվում է Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանում։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն նկարչի հիշողությունների՝ նկարի գաղափարը ծնվել է դեռևս 1869 թվականին, երբ մրցութային «Հոբը և ընկերները» նկարի վրա աշխատելու ժամանակ նա Կոնստանտին Սավիցկու հետ գնացել է Նևա՝ էտյուդներ անելու։
Ռեպինն այնտեղ առաջին անգամ տեսել է բուռլակներին, որոնք ուժեղ տպավորություն են թողել նրա վրա իրենց կենսուրախ համայնքով և գեղեցիկ բնությամբ։ Հենց այդ ժամանակ էլ ստեղծել է նկարի առաջին ակվարելային էսքիզը, որտեղ, բացի բուռլակներից և ի հակադրություն նրանց, պատկերել է նաև հովեկների։ Նկարի այսօրինակ կոմպոզիցիան քննադատության արժանացավ Ֆյոդոր Վասիլևիչի կողմից՝ որակավորվելով որպես «արհեստական» և «վերացական»։ Վերջինս և Իվան Կրամսկոյը այդ ժամանակ սուղ միջոցներ ունեցող Ռեպինի համար հայթայթեցին անհրաժեշտ 200 ռուբլի գումարը՝ Վոլգա մեկնելու համար։ Այդ ժամանակներին է վերաբերվում Ռեպինի դեմարշը Գեղարվեստի ակադեմիայից իր հնարավոր հեռացման առիթով. պատճառն այն էր, որ Ռեպինը հրաժարվում էր հանրակրթական առարկաներից քննություն հանձնել։ Ռեպինը ազատման դիմում էր ներկայացրել, որը չէր բավարարվել և դրա փոխարեն նրան խոստացել էին ստաժավորում արտասահմանում և վճարվել էր Վոլգայով դեպի Սարատով, այնտեղից՝ Տվեր ճանապարհածախսը։ 1870 թվականի մայիսին Իլյա Ռեպինի խումբը, որի կազմում էին նրա եղբայրը՝Վասիլին, Ֆյոդոր Վասիլևիչը և Եվգենի Մակարովը «Սամոլյոտ» ընկերության շոգենավով ուղևորվել են ճամփորդության։
1870 թվականին Ռեպինը ստեղծել է 18,3×32,7 սմ չափսերով մատիտանկարը։ Այսօր այդ էսքիզը գտնվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում (№ 11488): Էսքիզից ծնունդ է առել յուղաներկով արված նկարը՝ 23,5×50,5 սմ ֆորմատով (Տրետյակովյան պատկերասրահ, № 708): 1871 թվականի մարտին նկարի ժամանակավոր տարբերակը ցուցադրվել է Սանկտ Պետերբուրգում և արժանացել է մրցանակի։ 1873 թվականի մարտին Ռեպինը ավարտին է հասցրել աշխատանքը։
Նկարի էսքիզներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բուռլակները Նևայում: Առաջին էսքիզներից
-
Տերտեր Ալյոշկան
-
Բուռլակ («Զինվոր»)
-
Բուռլակի գլուխը
-
«Հանուն հացի և մարտի»
-
Գիժ Լյովկան
-
Ռիբինսկ
-
Գիժ Լյովկան: Կանինի գլուխը
-
Բուռլակները Վոլգայում: Էսքիզի տարբերակ
-
Նիժնի Նովգորոդ: Կրեմլ
-
Բուռլակները Վոլգայում: Էսքիզ
-
Բուռլակները Վոլգայում: Տեսարան Կրեմլից դեպի տոնավաճառ
-
Սարատով
-
Դեզ: Կուրումչա
-
Կանին
-
«Բուռլակի» էսքիզներից
-
Բնանկար Վոլգայից «Վորովսկայա»
-
Ծանծաղուտով քայլող բուռլակները 1872թ. Կտավ, յուղաներկ 62 × 97 սմ
- Ծանր աշխատանքի տակ տքնող բուռլակները(չաշխատող հղում)
- Բուռլակ 1(չաշխատող հղում)
- Բուռլակ 1870-1873(չաշխատող հղում)
- Նավակներով բնապատկեր Վոլգայից(չաշխատող հղում)
- «Բուռլակ». Էտյուդ «Բուռլակները Վոլգայում» նկարի համար
- Բուռլակները խարույկի շուրջ
Հեղինակի վերաբերմունքը բուռլակների նկատմամբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեպինի կարծիքը բուռլակների մասին.
|
Նկարի մեջ հեռվում քարշակ (բուքսիր) է պատկերվել, որը խորհրդանշում է առաջընթաց, ինչը Ռուսաստանում ոչ մի կերպ հասանելի չէր հասարակ մարդկանց։
Ահա նրա մեկ այլ, ավելի ուշ հայտնած կարծիքը.
|
Վլադիմիր Ստասովը խրախուսել է նկարչի կողմից արված կոմպոզիցիոն փոփոխությունները՝ կտավի նախկին տարբերակն անվանելով «համարյա դեռ էսքիզ» և գոհունակությամբ նշել է, որ նկարի վերջին տարբերակն արդեն արվել է «ոչ թե որևէ մեկի գութը շարժելու և քաղաքացիական հառաչանք առաջացնելու համար», այլ առաջին հերթին «նկատած տիպերն ու բնավորությունները»[2] ցույց տալու նպատակով։
Հետագա ճակատագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարն առաջին անգամ ցուցադրվել է Սանկտ Պետերբուրգում 1873 թվականի մարտին՝ գեղանկարչության և քանդակագործության գեղարվեստական ցուցահանդեսում. նախատեսվել էր, որ բոլոր ցուցանմուշները պետք է ուղարկվեն Վիեննայի Համաշխարհային ցուցահանդես։ Ցուցահանդեսն առիթ դարձավ ռեալիստական և ակադեմիական գեղանկարչության հակադրությունը քննադատող բազմաթիվ տպագիր արձագանքների։ Հասարակությունը բաժանվել էր երկու մասի՝ Ռեպինի կողմնակիցների և նրանց, ովքեր նախընտրում էին ակադեմիստ Սեմիրադսկու կողմից Հռոմում ստեղծված «Քրիստոսը և մեղսագործ կինը» աշխատանքը։ Օրինակ՝ ակադեմիստ Ֆյոդոր Բունին «Բուռլակները» համարել է «արվեստի մեծագույն խեղաթյուրում»։ Ռեպինի ստեղծագործության դեմ «իրական արշավ» է ձեռնարկել պահպանողական հրապարակախոս Ալեքսեյ Սուվորինը։
Իսկ Ստասովը և Կրամսկոյը նկարն ընդունել են հիացմունքով՝ որպես ազգային հաղթանակի իրական արտահայտություն և Գոգոլի ռեալիստական ստեղծագործություններին համադրելի աշխատանք։ Ֆյոդոր Դոստոևսկին իր «Նկարչի օրագրում» վերլուծել է Ռեպինի նկարը և այն համարել է ճշմարտության մեծագույն հաղթանակ արվեստի մեջ[3]։ Վլադիմիր Կորոլենկոն նկարի փորագիր կրկնօրինակը կախել էր իր սենյակում։ Համաշխարհային ցուցահանդեսում նկարը նվաճել է բրոնզե մեդալ, այն 3000 ռուբլով գնել է մեծն իշխան Վլադիմիր Ալեքսանդրովիչը և կախել է Վլադիմիրյան պալատի բիլյարդի սենյակում։
|
Ստասովն իր գրած «Մեր արդյունքները համաշխարհային ցուցահանդեսում» հոդվածում որպես արտասահմանյան մամուլի արձագանք՝ մեջբերել է ֆրանսիացի քննադատ Ժյուլ Կլարեսի կարծիքը, ով նկարը համարել է ռուսական ոգեղեն նկար. «Թշվառ արարածները, ծանր աշխատանքի տակ կքած, աշխատում են քրտինք թափելով ու չարչարանքով։ Ասիական կիզիչ շոգը այրել է նրանց, բոլորը սարսափազդու են, նրանց, թերևս, նմանեցնում ես մարդկային կերպարանքով գզգզված և կատաղի գազանների։ Սա զարմանալի նկար է, իրականում այն նոր հորիզոններ է բացում դեպի ռուս ժողովուրդը»[4]։
Նրբերանգներ (նյուանսներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրոշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առագաստին ամրացված առևտրական նավատորմի դրոշը շրջված է պատկերվել։ Այս փաստը մի քանի բացատրություն ունի.
- Դրոշն անզգուշությամբ սխալ է ամրացվել, և նկարիչն ուղղակի ֆիքսել է այդ փաստը՝ առանց հետին մտքի[5][6]։
- Ծովայինների համար շրջված դրոշը աղետի ազդանշան է[7][8]։ Տես՝ նաև այդ ժամանակաշրջանին մոտ նկարներում. Ֆ. Վասիլևի 1869թ. «Գետում։ Քամոտ օր» նկարում դրոշը շրջված է, երբ խնդիր կա նավի առագաստի հետ, դրոշները ճիշտ են ամրացված Հ. Այվազովսկու 1887 թ. «Վոլգա» և 1895թ. «Թարմ օդ։ Վոլգա» նկարներում։ Ինչպես նաև նկարի ձախ կողմում կապույտ, սպիտակ, կարմիր գույներով դրոշ է (գույների ճիշտ հերթականություն)։
Թարփ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարի առջևի պլանում բուռլակներից առաջ պատկերված է ձկնորսական հին թարփ՝ կապված ափին ընկած ծանր քարով։
Շոգենավ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետին պլանի աջ կողմում շոգենավ է պատկերված։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ «Искусство. Книга для чтения». Издательство «Просвещение», 1969.
- ↑ «Достоевский Ф. М. -- Дневник писателя страница 15». www.croquis.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
- ↑ Стасов В. В Наши итоги на всемирной выставке // Избранные сочинения в трёх томах. — М.: Искусство, 1952. — Т. 1. Живопись. Скульптура. Музыка. — С. 339—376.
- ↑ Соболева Н. А., Артамонов В. А. Символы России. М., 1993
- ↑ (окончание фразы)
- ↑ Всезарубежное объединение морских организаций Колыбель флота: Навигацкая школа - морской корпус. — Издательство всезарубежного объединения морских организаций, 1951. — С. 31. — 352 с. «…дабы отличить русский флаг от сигнала „бедствие“ голландца, потому что всякий перевернутый национальный флаг означает, что корабль терпит бедствие.»
- ↑ Николай Каланов Словарь морского жаргона. — М.,: Моркнига, 2011. — С. 186. — 420 с. — ISBN 9785990669857 «флаг крыжом вниз (перевернутый флаг, перевязанный узлом) — о флаге, который поднят перевернутым (сигнал бедствия).»
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Elizabeth Kridl Valkenier: Ilya Repin and the world of Russian art. Columbia University Press, New York 1990. ISBN 0-231-06964-2. стр. 36
- Репин И. Е. Далёкое и близкое. — М., 2002. — С. 400. — ISBN 5-8159-0204-7
- Виктурина М. П. Анализ картины И. Е. Репина «Бурлаки на Волге» с помощью рентгенограмм // Художественное наследие. — 1978. — № 34.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бурлаки на Волге (высокое разрешение), rusmuseumvrm.ru
- Бурлаки на Волге (интерактивный вид зала Русского музея), virtual.rusmuseumvrm.ru
- Волжские бурлаки…или очарованные странники реки Ра Արխիվացված 2013-12-03 Wayback Machine, www.volgaboatmen.ru
- Тянуть лямку
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուռլակները Վոլգայում» հոդվածին։ |