Բուկեմ Վուդբայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուկեմ Վուդբայն
Վուդբայնը 2011 թվականին
Ծնվել էապրիլի 13, 1973 (51 տարեկան)
ԾննդավայրՀառլեմ, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՖիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1993 - այժմ
IMDbID 0940158
ԿինոՊոիսկID 2601

Բուկեմ Վուդբայն (անգլ.՝ Bokeem Woodbine, ապրիլի 13, 1973(1973-04-13), Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուդբայնը ծնվել է Հառլեմում, Նյու Յորք նահանգում։ Նա ավարտել է հեղինակավոր Դալթոն դպրոցը, ապա տեղափոխվել է կրկին հեղինակավոր «Fiorello H. LaGuardia-ի միջնակարգ դպրոց» քաղաքում։ Նա եղել է երաժշտական խմբի գործիքային երաժշտության գլխավոր և մենակատար։

Բուկեմը, "Բու" մականուով, նա տաղանդավոր ռոք երաժիշտ է եղել, ստեղծագործել է երգեր և կիթառ է նվագել իր "13 վարդագույն վիշապ" խմբում։

Նա նաև մարտարվեստի ահարկու վարպետ է, պահպանում է իր կազմվածքը Շաոլին Կունգ Ֆուի միջոցով Շիֆու Շի Յանմինի հսկողության ներքո, ով Շաոլինյան տաճարի 34 սերունդների ռազմիկ-վանական է։

Բուկեմ Վուդբայնը ամուսնացած է Մահիլի Վուդբայնի հետ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր/հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհի մոր աջակցությամբ Վուդբայնը մտավ շոու բիզնես 19 տարեկանում՝ կրկնորդիչի կարգավիճակում Էռնեստ Դիքերսոնի ռեժիսորական դեբյուտում՝ «Հյութ» (1992) հիփ հոփ ֆիլմում, որի գլխավոր դերերում էին Թուփաք Շակուրը և Օմար Էփսը։ 1993 թվականին նա առաջին անգամ որպես դերասան հանդես եկավ «CBS» հեռուստալիքի «Սեր առանց սահմանների» հեռուստասերիալում։ Նա նկատվեց քասթինգի ռեժիսոր Ջեքի Բրաուն Կարմանի կողմից, ով ավելի ուշ խորհուրդ տվեց Ֆորեսթ Ուիտակերին վերցնել Վուդբայնին «Վտանգի մեջ» (HBO, 1993) ֆիլմում, որում նա նկարահանվեց Մայքլ Բինի հետ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
1995 Մահացած նախագահներ Dead presidents Քլեոն
Գաղտնի նյութեր The X-Files Սամմոմ Ռոք հեռուստասերիալ; դրվագ"List"[1]
1996 Մայրուղի Freeway Չոպպեր
Ժայռը The Rock սերժանտ Կրիսպ
1997 Փակուղում Gridlock'd Մադ տիտրերում նշված չէ
1998 Սև բիզնես Caught Up Դերիլ
Գրեթե հերոսներ Almost Heroes Ջոնա
1999 Երազանքներ իրականացնող 2 Wishmaster 2: Evil Never Dies Ֆարալոն Direct-to-video
Սոպրանոները The Sopranos զանգվածային հանճար հեռուստասերիալ; դրվագ՝ "A Hit Is a Hit"
2001 3000 մղոն մինչև Գրեյսլենդ 3000 Miles to Graceland Ֆրանկլին
2002 Դիպուկահար 2 Sniper 2 Քոուլ Direct-to-video
2004 Ռեյ Ray «հաստագլուխ» Նյումեն
2009 Սև ուժանակ Black Dynamite սևաձեռք Ջեք
2010 Սատանա Devil Բեն
2012 Հիշել ամենը Total Recall Հարի
2013 Հյուրեր The Host Նեյթ փոքր կամեո
Ռիդդիկ Riddick Մոսս
2017 Ընդհատակ Underground Դենիել հեռուստասերիալ, երկրորդ եթերաշրջան
Վիդեո խաղեր
Թվական Անվանում Դեր Նշումներ
2013 PAYDAY 2 "Փիղ"

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուկեմ Վուդբայն» հոդվածին։