Բոշխ սակավածաղիկ
Բոշխ սակավածաղիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
Ընտանիք | Բոշխազգիներ (Cyperaceae) |
Ենթաընտանիք | Բոշխայիններ (Cyperoideae) |
Տրիբա | Cariceae |
Ցեղ | Բոշխ (Carex) |
Տեսակ | Բոշխ սակավածաղիկ (C. oligantha) |
Միջազգային անվանում | |
Carex oligantha |
Բոշխ սակավածաղիկ (լատին․՝ Carex oligantha), բոշխազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]7-15 սմ բարձրությամբ բազմամյա, ցածրահասակ խոտաբույս է։ Տերևները տափակ են, ցողուններից զգալիորեն կարճ։ Հասկիկները 1-3 հատ են, բոլորը նստադիր և խմբված ցողունների գագաթին։ Ծածկոցի թեփերը սևավուն են, վերևում` կտրուկ սրացած։ 3,5 մմ երկարությամբ պարկիկները հակաձվաձև են ու կանաչավուն, իսկ կտուցի երկարությունը 0,7 մմ է[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է Արագածի (լեռնագագաթ՝ Արագած) և Զանգեզուրի (լեռնագագաթ՝ Կապուտջուղ) ֆլորիստիկական շրջաններում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Մեծ Կովկասի արևմտյան և կենտրոնական հատվածները, նաև Դաղստանի հարավը, Հարավարևմտյան, Արևելյան և Հարավային Անդրկովկասը, Անատոլիայի հյուսիսարևելյան հատվածը։ Հազվադեպ հանդիպող տեսակ է[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ծովի մակարդակից 3000 մ և ավելի բարձրությունների վրա, ալպլյան գոտում, քարքարոտ տեղերում և չինգիլների վրա։ Ծաղկում է հուլիսին, պտղաբերում է օգոստոս ամսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES−ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։
Պահպանության միջոցառումներ չեն իրականցվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|
|