Jump to content

Բոգդան Բուլիչով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոգդան Բուլիչով
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 12, 1984(1984-07-12) (40 տարեկան)
ԾննդավայրՄագադան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունSaint Petersburg State University of Civil Aviation?
Մասնագիտությունճանապարհորդ, գլխավոր խմբագիր և խմբագիր
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր
 Bogdan Bulychev Վիքիպահեստում

Բոգդան Բուլիչով Յուրաի (հուլիսի 12, 1984(1984-07-12), Մագադան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հայտնի ճանապարհորդ և վիդեոբլոգեր, «РГОэкспо» կենտրոնի տնօրեն, ճամփորդական և գիտարշավային ծրագրերի կազմակերպիչ։ Եվրոպայում և Ռուսաստանում բազմակի ռեկորդակիր։ Ռուսական աշխարհագրական ընկերության Յարոսլավական բաժանմունքի անդամ։#NEW JET ամսագրի գլխավոր խմբագիր։ Հունահռոմեական ըմբշամարտի վարպետի թեկնածու։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մագադնում։ Մանկությունը անց է կացրել Մագադանի մարզում[1]

Դպրոցն ավարտելուց հետ տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ ընդունվել է Սանկտ Պետերբուրգի ավացիոն տրանսպորտային քոլեջ, այնուհետև սովորել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ավիացիայի պետական համալսարանում[2]։ Մինչև 2014 թվականը աշխատել է Յարոսլավում Տունշանում որպես փոխտնօրեն։ 2014 թվականին ստեղծել է կրեատիվ ընկերություն #NEW JET group կազմակերպիչը։ Ընկերությունը զբաղվում է ամսագրերի ստեղծմամբ «РусЛайн» և «Псковавиа» ավիաընկերությունների հետ, նաև գովազդի վաճառմամբ և ինքնաթիռների նսատեղերի վաճառմամբ։ 2017 թվականի ցուցանիշներով #NEW JET ընկերությունում նա հանդես է գալիս որպես կազմակերպիչ և գլխավոր խմբագիր[3]։2015 թվականին դարձել է «РГОэкспо» կենտրոնի տնօրեն, որի նպատակըն է կազմակերպել ճանապարհորդություն և գիտաարշավներ Ռուսաստանում և ամբողջ աշխարհում։

Ճանապարհորդություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«59-րդ լայնություն» արշավ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագիրն ընթանում է 2015 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին և նվիրված է եղել ռուսական աշխարհագրական հասարակությանը։ Երկու ավտոմեքենաներով մասնիկցները անցել են ամբողջ Ռուսաստանը՝ Սանկտ Պետերբուրգից մինչև Մագադան։ Երկու քաղաքներն էլ գտնվում են 59֊րդ զուգահեռագծի վրա լայնությամբ այդտեղից էլ եկել է ծրագրի անվանումը[4]։ Այն անցնում էր Յարոսլավ, Նիժնի Նովգորոդով, Չելյաբինսկով, Եկատերինբուրգով, Տյումենով, Նովոսիբիրսկով, Օմսկով, Կրասնոյարսկով, Իրկուտսկիով, Յակուտսկով։ Այդպիսով ճանապարհորդությունը դարձավ կարճամետրաժ «59-я широта. Открывая неизведанную Россию (59-րդ լայնություն։ Բացահայտելով չբացահայտված Ռուսաստանը)» ֆիլմ[5][6]։

«Ցուրտ բևեռ» արշավ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցել է 2016 թվականի փետրվար-մարտ ամիսներին։ Մասնկիցները սկսել են Իրկուտսկիից, որից հետո հասել են Ռուսաստանի ամենահյուսիսային մասերից մեկը՝ Տիկսին Լապտևների ծովի մոտ[7][8]։ Ճանապարհին արշավորդները այցելել են երկու վայր, որտեղից էլ արշավը անվանել են «Ցուրտ բևեռ», Օյմյակոն գյուղ և Վերխոյանսկ քաղաք։ Ծրագրին մասնակցել են ռուս հայտնի ճանապարհորդներ և ֆուտբոլոգներ Սերգեյ Դոլյան և Իվան Դեմենտիվսկին, ինչպես նաև «Россия-1» և «Авто Плюс» ընկերությունների նկարահանող խմբերը։

«Եվրոպական օղակ» ծրագիր և ռեկորդի արագություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անց է կացվել 2016 թվականի հոկտեմբերին։ Ծրագրի ընթացքում մասնակիցները մեկ ավտոմեքենայով անցել են ամբողջ Եվրոպան՝ այցելելով 14 երկիր։ Ամբողջ ճանապարհի երկարությունը կազմում է ավելի քան 40 հազար կիլոմետր։ «Եվրոպական օղակ» ծրագրի շրջանակներում մասնակիցները փորձել են գրանցել ռեկորդ Գինեսի գրքում Պորտուգալիաի մայրաքաղաք Լիսաբոնից հասնել Մագադան։ Մեկնարկը սկսվել է օգոստոսի 23֊ին Լիսաբոնի հրապարակից։ Ավարտը եղել է Մագադանում օգոստոսի 31֊ին։ Արդյունքում նրանց ավտոմոբիլային ճանապարհորդությունն տևեց 7 օր 22 ժամ և 58 րոպե, այդ ժամանակ Ռեկորդների գրքում վերջին ռեկորդը այդ ճանապարհին եղել է 8 օր 13 ժամ և 30 րոպե։

Ասիայի սրտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանապարհորդությունը անց է կացվել 2017 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Ճանապարհորդության երթուղին ընդգրկում էր 6 երկիր՝ Ռուսաստան֊Ղազախստան֊Ուզբեկստան֊Տաջիկստան֊Ռուսաստան։ Սեպտեմեբրի 29֊ին Ղազախստանի ոստիկանությունը խնդրել է նրանց, որպեսզի օգնեն գտնել մի շաբաթ առաջ կորած ճանապարհորդ Հիլլա Լիվինին։ Բոգդանը գտել է աղջկան և կորդինատները հանձնել ոստիկաներին։ Աղջիկը ընկել էր լեռից։

Ամուսնացած է, ունի դուստր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Rgo Expo (2015 թ․ դեկտեմբերի 29). «Фильм «Колыма — моя маленькая Родина»». Youtube. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  2. «Уже в июне ярославцы смогут летать напрямую из Ярославля в Сочи». KP.RU - сайт «Комсомольской правды». 2014 թ․ փետրվարի 7. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  3. Лариса Ситник (2016 թ․ սեպտեմբերի 14). «Известный путешественник: «Бурятия похожа на Колыму»». Infopol. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  4. «Экспедиция «59-я широта»: РГО открывает неизведанную Россию». Телеканал «Звезда». 2015 թ․ հուլիսի 11. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  5. «Участники экспедиции "59-я широта" признали столицу Татарстана самым ярким участком маршрута». Интерфакс-Россия. www.interfax-russia.ru. 2015 թ․ հուլիսի 24. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  6. Rgo Expo (2016 թ․ նոյեմբերի 14). «Фильм "59-я широта. Открывая неизведанную Россию"». Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  7. «Ярославцы покорят «Полюс холода»». Совет Федерации Федерального Собрания Российской Федерации. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  8. «Экспедиция «Полюс холода» достигла Северного Ледовитого океана». Якутск.Ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]