Բյանկա Պիտցոռնո
Բյանկա Պիտցոռնո իտալ.՝ Bianca Pitzorno | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 12, 1942[1][2][3] (82 տարեկան) |
Ծննդավայր | Սասսարի, Սարդինիա, Իտալիա |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ, մանկագիր, թարգմանչուհի, գիտաֆանտաստիկ գրող, ուսուցչուհի, հնագետ և սցենարիստ |
Լեզու | իտալերեն |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Կրթություն | Կալյարի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Q3819300?, Q3907400? և Q3821699? |
Կուսակցություն | Left, Ecology and Freedom? |
Աշխատավայր | G. A. Sanna National Museum? և RAI |
Պարգևներ | |
Կայք | biancapitzorno.it |
Bianca Pitzorno Վիքիպահեստում |
Բյանկա Պիտցոռնո (իտալ.՝ Bianca Pitzorno, օգոստոսի 12, 1942[1][2][3], Սասսարի, Սարդինիա, Իտալիա), իտալացի գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բյանկան ծնվել է 1942 թվականի օգոստոսի 12-ին Իտալիայի Սարդինիա կղզում։ Մանկուց նա հետաքրքրված էր լուսանկարչությամբ և նկարչությամբ։ Դպրոցից հետո ընդունվեց Կալյարիի համալսարանի նախապատմական հնագիտության ամբիոն։ Դրան զուգահեռ նա զբաղվել է կինոքննադատությամբ, հոդվածներ է գրել կարճամետրաժ ֆիլմերի համար, ելույթ է ունեցել Լոկառնոյի կինոփառատոնում՝ որպես երիտասարդական ժյուրիի անդամ։
1968 թվականին Պիցորնոն տեղափոխվում է Միլան և ընդունվում ուսումնարան՝ ստանալով կինոյի և հեռուստատեսության որակավորում։ Նա աշխատել է Թատերական արվեստի քաղաքացիական դպրոցում՝ որպես ձայնային դերասան, այնուհետև՝ հեռուստատեսությունում, որտեղ մշակել է հեռուստասցենարներ երեխաների համար։
1970 թվականին Բիանկա Պիցոռնոն հաղթել է երիտասարդ ընթերցողների համար շվեյցարական հրատարակիչների մրցույթում և հրատարակել իր առաջին գիրքը երեխաների համար («Il grande raduno dei cow boy»): Այդ պահից նա սկսել է անընդհատ գրել։ 1991 թվականին արտասահմանում հայտնի դարձավ «Լսիր սրտիս» վեպը, որը թարգմանվել է եվրոպական այլ լեզուներով, այդ թվում՝ ռուսերենով։ Գրքի առաջին տպաքանակը Իտալիայում կազմել է գրեթե 300000 օրինակ։
Հետագա տարիներին Բիանկա Պիցոռնոն հրատարակել է իր ավելի քան հիսուն ստեղծագործություն։ Զբաղվել է համաշխարհային գրականության դասականների՝ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի, Տուվե Յանսոնի,Դավիթ Գրոսսմանի , Ս. Պլաթի և այլոց գրքերի իտալերեն թարգմանություններով։
Բիանկա Պիցոռնոն Իտալիայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է նշանակվել 2000 թվականին։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1996 թվական՝ Բոլոնիայի համալսարանի մանկավարժության պատվավոր կոչում
- 1997 թվական՝ Կուբայի գրողների ասոցիացիայի մրցանակ
- 2012 թվական՝ Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի առաջադրում
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսերեն լույս են տեսել նրա «Տունը ծառի վրա», «Լսիր իմ սրտի ձայնը», «Պոլիսենա Պորոսելլոյի զարմանալի արկածները», «Դիանան, կուպիդոնը և կոմանդորը», «Երբ մենք փոքր էինք» գրքերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 ПроДетЛит (ռուս.) — 2019.
- ↑ https://maredilibri.it/persone/bianca-pitzorno/
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.bibliotechedigenova.it/contenuto/bianca-pitzorno
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյանկա Պիտցոռնո» հոդվածին։ |
|