Բինտ աշ-Շատի
Բինտ աշ-Շատի արաբ․՝ عائشة عبد الرحمن | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18, 1913[1] |
Ծննդավայր | Դամիետա, Եգիպտոս |
Մահացել է | դեկտեմբերի 1, 1998[2] (85 տարեկան) |
Մահվան վայր | Կահիրե, Եգիպտոս[1] |
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Կրթություն | Կահիրեի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր[3] (1950), պրոֆեսոր և մագիստրոս[3] (1941) |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի, մուֆասիր, ակնարկագիր, լրագրող և ակադեմիկոս |
Աշխատավայր | Այն Շամս համալսարան[4] և Ալ-Կարաուին[4] |
Ամուսին | Amīn Khūlī?[5][6] |
Պարգևներ և մրցանակներ | |
Aisha Abd al-Rahman Վիքիպահեստում |
Աիշա Աբդ Ար Ռահման (արաբ․՝ عائشة عبد الرحمن), հայտնի է նաև Բինթ աշ Շաթի կեղծանունով (بِنْت ٱلشّاطِئ, Bint al-Shaṭiʾ՝ «Ափի աղջիկ», նոյեմբերի 18, 1913[1], Դամիետա, Եգիպտոս - դեկտեմբերի 1, 1998[2], Կահիրե, Եգիպտոս[1]), եգիպտացի գրող, գրականագետ և գրականության ուսուցչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 18-ին Դամիետա քաղաքում՝ եգիպտական Դումյաթ մուհաֆազում[9]։ Նրա հայրը դասավանդել է Դումյաթի կրոնական ինստիտուտում։ Երբ նա տասը տարեկան էր, մայրը, չնայած անգրագետ էր, բայց նրան դպրոց է ցուցակագրել, մինչ հայրը ճամփորդում էր։ Չնայած հայրը դեմ է եղել, բայց մայրը հետագայում Աիշային ուղարկել է Էլ Մանսուրա քաղաք՝ կրթություն ստանալու համար։ Ավելի ուշ Աիշան Կահիրեի համալսարանում սովորել է արաբերեն․ այստեղ 1939 թվականին ստացել է բակալավրի աստիճան, իսկ 1941 թվականին՝ մագիստրոսի աստիճան։
1942 թվականին Աիշան սկսել է աշխատել Եգիպտոսի կրթության նախարարությունում որպես արաբական գրականության դասավանդման տեսուչ։ 1950 թվականին դոկտորական դիսերտացիան գերազանց ավարտելուց հետո նշանակվել է Այն Շամս համալսարանի կանանց համալսարանական քոլեջի արաբական գրականության դասախոս[10]։ Եղել է «Ալ-Ադաբ» գրական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։ 60 տարի աշխատել է «Ալ-Ահրամ» թերթի խմբագրությունում։ 1950-1960-ական թվականներին եղել է ազգային-ազատագրական շարժման ակտիվ մասնակից։
Գրել է արվեստի գործեր և իսլամական վաղ ակտիվիստների կենսագրություններ («Քարբալայի հերոս», «Մարգարեի կանայք», «Մարգարեի մայրը»), ինչպես նաև գրել է գրաքննադատություններ[11]։ Նա քաղաքական արդիականացման շրջանի երկրորդ կինն էր, որը նախաձեռնել է Ղուրանի մեկնումը(մեկնաբանություն)։ Ինքը իրեն ֆեմինիստ չի համարել, բայց նրա աշխատանքը արտացոլում է այն համոզմունքը, որ կին հեղինակներն ավելի լավ են վերլուծել կանանց կյանքի պատմությունները, քան տղամարդ հեղինակները[12]։
1950 և 1952 թվականներին միջնադարյան բանաստեղծ և փիլիսոփա Աբու ալ-Ալա ալ-Մաարրիի վերաբերյալ Բինթ աշ Շաթիի կատարած ուսումնասիրությունները մրցանակների են արժանացել Կահիրեի արաբական լեզվի ակադեմիայ կողմից։ Եվս մեկ ականավոր ներկայացուցիչ, որին Աիշա Աբդ Ար Ռահմանը հաճախ ուսումնասիրել է իր գիտական աշխատություններում, և–րդ դարի սկզբի արաբ բանաստեղծ Ալ-Հանսն է։ Նրա մենագրություններից մեկը նվիրված է նաև Մավերանահրի միջնադարյան գիտնականներին։
Ամուսնացած էր Կահիրեի համալսարանի իր նախկին պրոֆեսոր Շեյխ Ամին էլ-Հուլիի հետ։ Մահացել Է Կահիրեում սրտամկանի ինֆարկտի՝ կաթվածից հետո[13]։ Իր ամբողջ հարուստ գրադարանը նվիրել է հետազոտական նպատակների համար։ 1985 թվականին Կահիրեում նրա պատվին արձան է կանգնեցվել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 The Independent (բրիտ․ անգլ.) — Britain: 1986. — ed. size: 176681 — ISSN 1741-9743
- ↑ 2,0 2,1 2,2 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ 3,0 3,1 https://archive.org/details/the-quran-and-modern-arabic-literary-criticism-from-taha-to-nasr-by-mohammad-salama-2018 — P. 66.
- ↑ 4,0 4,1 https://www.oasiscenter.eu/fr/exegese-coranique-bint-al-shati
- ↑ Արաբերեն Վիքիպեդիա — 2003.
- ↑ Benzine R. Les nouveaux penseurs de l'islam (ֆր.) — Éditions Albin Michel, 2008. — P. 163. — ISBN 978-2-226-17858-9
- ↑ Professor Aisha Abd Al Rahman “Bint ash shati”
- ↑ اليوم السابع (արաբ.) — 2008.
- ↑ «Obituary: Aisha Abdul-Rahman». The Independent (անգլերեն). 1998 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
- ↑ Larousse Dictionary of Women, edited by Melanie Parry, Larousse, 1996
- ↑ Arab Women Novelists: The Formative Years and Beyond by Joseph T. Zeidan, State University of New York Press, 1995
- ↑ Roded, Ruth (2006 թ․ մայիս), «Bint al-Shati's Wives of the Prophet: Feminist or Feminine?», British Journal of Middle Eastern Studies, 33 (1): 51–66, doi:10.1080/13530190600603915
- ↑ Associated Press (December 2, 1998) Prominent Egyptian Islamic writer, Abdul-Rahman dies at 85.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bint Al-Shati’a, Aishah Abdul-Rahman: A Brilliant Female Scholar in the Islamic and Arab World
- Muhammad Amin A study of Bint al-Shati’s Exegesis
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բինտ աշ-Շատի» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 18 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Եգիպտոսում ծնվածներ
- Դեկտեմբերի 1 մահեր
- 1998 մահեր
- Կահիրե քաղաքում մահացածներ
- Կահիրեի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի կին գրողներ
- Գիտությունների թեկնածուներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Եգիպտացի բանաստեղծներ
- Եգիպտացի գրողներ
- Եգիպտացի ֆեմինիստներ
- Իսլամական ֆեմինիզմի հետևորդներ
- Կաթվածից մահացածներ
- Եգիպտացի կին գրողներ